Այս խաղը դուրս է եկել 2017 թվականի հոկտեմբերի 25-ից: Խաղը ստեղծվել է Forgotten Key ընկերության կողմից և հրատարակել է Daedalic Entertainment-ը:
Արդեն ենթադրելի է, որ խաղի ստեղծողները ինդի-նախագծողներ են: Բնականաբար այդքան էլ հսկայամասշտաբ խաղի չպետք է սպասել այս պրոյեկտից, բայց և շտապեմ ավելացնեմ, որ վերջին ժամանակներս ինդի-ընկերությունները մեծ քայլ են արել դեպի նոր մակարդակ, որի ապացույցներից մեկն էլ հենց այս խաղի պատմությունն է:
Ինչ՞ի մասին է խաղը: Խաղային աշխարհը մի վայր է, որտեղ ժամանակին ապրել են շատ մարդիկ: Կատաստրոֆայից հետո աշխարհը բաժանվել է օդից կախված մասերի ու անհետացել է այստեղի բնակչությունը: Մենք խաղալու ենք Աուկ անունով մի աղջկանով, ով ճանապարհորդելու է այս աշխարհով մեկ, գտնելու հին մարդկանց կողմից կառուցված Տաճարները և պարզելու ու վերացնելու այն անեծքը, որը երկար տարիներ անպակաս է եղել այս աշխարհից:
Խաղային ոճավորումը և վիզուալ պատկերը խիստ տարբերվող է մնացած խաղերից: Սա խաղի առանձնահատկություններից մեկն է: Առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այս խաղում չկան հակահերոսներ, որոնց հետ կռվելու ենք ընթացքում: Փոխարենը կան հետաքրքիր գլուխկոտրուկներ, որոնք թեպետ ինձ համար շատ հասարակ էին ու առանձնակի դժվարություններ չեն եղել: Ինչպես նշեցի, չկան հակահերոսներ, այսինքն և մեր կերպարի մոտ չկա զենք: Միակ բանը, որ իր մոտ պահում է Աուկը, դա լապտերն է, որի միջոցով կարելի է լուսավորել տարածքը, թեպետ սրա անհրաժեշտությունը չի նկատվել երբեք: Հիմնական իմաստն այս լապտերի կայանում է նրանում, որ կատարում է «բանալու» դեր: Կան գործողություններ, որոնց ակտիվացման համար անհրաժետ է օգտագործել լապտերը: Ու կան հիշողություններ հին մարդկանցից, որոնց տեսանելի լինելը կապված է հենց այս լապտերի օգտագործումից: Այս հիշողությունները ուղակի համալրում են խաղային իրադարձությունները և պարզաբանում են Աշխարհի նկարագիրը փլուզումից առաջ:
Աուկը չգիտի կռվել, բայց ունակ է վերածվել թռչունի: Կերպարանափոխումը թույլ է տալիս տեղաշաժվել օդային տարածքով ու հայտնվել մեկ վայրից մյուսը: Խաղում այլ մեթոդներ չկան արագ տեղաշաժվելու համար: Բայց այս թռիքչը շատ հաճելի է ու հանգստացնող, հատկապես երբ թռիչքի ընթացքին է միանում խաղում առկա շատ գեղեցիկ երաժշտական ձևավորումները, որոնք նույնիսկ ցանկալի է լսել առհասարակ առօրյաում:
Խաղում հնարավոր դժվարությունների հանգելը կապված է միայն այն բանի հետ, որ առաջադրանքներից առաջ ունեցած խոսակցությանը պետ է բավական ուշադրությամբ հետևել, քանի որ միայն այդ խոսակցությունից է պարզ դառնում, թե որ ուղղությամբ է հարկավոր շարժվել: Իհարկե առկա է նաև խաղային քարտեզը, բայց այս դեպքում նրանից ոչ մի օգտակար բան չպետ է սսպասել: Քարտեզում չի նշվում հարկավոր վայրը ու հարցական է առհասարակ, թե ինչի համար էին ստեղծել այդ քարտեզը նախագծողներն առհասարակ: Մոռացա նշել, որ խաղում բաց աշխարհ է, ու այդքան էլ հարմար չի լինի այս ու այն կողմ շարժվել, առանց իմանալու թե իրականում ուր ես դու ուզում գնալ: Այնպես որ լավ կլինի ուշադրություն դարձնել այդ խոսակցություններին:
Ինչևէ, այս ռեվյուն կարճ եղավ, բայց զարմանալ պետք չէ, քանի որ խաղն էլ բավական կարճ է՝ ընդամենը երկու ժամում կարելի է ամբողջությամբ անցնել խաղը: Ընդհանուր պատկերի վերաբերյալ ունեմ դրական կարծիք, բայց գնահատականս լինելու է ավելի համեստ, քանի որ չնայած խաղի յուրահատկությանն ու առանձահատկություններին, հատկապես «անհասկանալի» մնաց սյուժեն, իմաստը, թե ինչ տեղի ունեցավ իրականում: Խաղի վերջաբանը միանշանակ ու հստակ չէ, քանի որ իմ կարծիքով նախագծողները դա արել էին հատուկ, որպեսզի յուրաքանչյուրս մտածենք, յուրաքանչյուրս ստեղծենք մեր ունեցած իմաստը:
Բայց ընդհանուր առմամբ խորհուրդ կտայի փորձել այս խաղը, միանշանակ խաղալ արժե: Այս խաղը զուտ հագստանալու համար է: Ժամանակին թերահավատ էի վերաբերվում այն մարդկանց կամ գուցե չէի հասկանում, ովքեր ասում էին թե խաղալով հանգստանում են: Այս խաղի միջոցով հասկանալի է դառնում, թե ինչ նկատի ունեյին մարդիկ «հանգստանալ» ասելով:
7/10
Comments