top of page
Фото автораGame Over

Assassin’s Creed Origins

Assassin's Creed խաղային սերիան գեյմինդուստրիայում ամենա հայտնի ֆրանշիզաներից մեկն է: Չնայած նրա հայտնությանը, այս խաղային սերիան զգալիորեն ենթարկվել է փոփոխության վերջին տարիներին, որը խաղի երկրպագուների հսկայաթիվ բանակը բաժանել է երկու մասի՝ ովքեր բողոքում են որ սերիան այլևս այն չէ և ովքեր դեռ լավ բան տեսնում են այս սերիայում: Թե որ կաղմում եմ ես կանգնած, կիմանաք այս ռեվյուն կարդալու ընթացքում:

Նախ ասեմ, որ սերիայի նախորդ խաղերից և ոչ մեկի մասին ես չունեմ ռեվյու գրած, եթե չհաշվենք այս փոքրիկ կարծիքը: Քանի որ խաղային սերիան խիստ տարբերություններ է կրել արդեն Assassin's Creed Origins-ում, հաշվի առնելով այս հանգամանքը, հարկ համարեցի հարմար առիթը բաց չթողնել ռեվյուներ գրել այս խաղերի մասին նույնպես:

Ի՞նչ ունենք մենք այս մասում: Արագ անդրադարձ նրան, որ խաղի գործողությունները մեզ տանում են Հին Եգիպտոս: Ավելի ստույգ Եգիպտոս, որը պատմաբաններն անվանում են Պտղոմեսյան Եգիպտոս և որտեղ այս շրջանում երկիրը կառավարում էր կամ փորձում էր կառավարել Կլեոպատրան: Այս հերոսուհին խաղում բավական նշանկալից դեր ունի: Իրականում իրադարձությունները ծավալվում են հենց Նրա ու իր եղբոր՝ Պտղոմեոս 13-րդի շուրջ, որոնք հակասություններ ունեն միմյանց հետ: Կարելի է ասել, երկրում իրավիճակ է, որը կարող է վերածվել քաղաքացիական պատերազմի: Խաղի գլխավոր դերում մենք տեսնում ենք Բայեկին, և հենց նրանով ենք անցնում գրեթե 90 տոկոս խաղային տարածությունը: Բայեկն «ասսասսին Չէ» ու այս խաղը «ասսասսինների» մասին չէ: Բայեկը միդջայ է: Վիքիպեդիան հուշում է, որ այս պաշտոնի անձնավորությունները Հին Եգիպտոսում համարվել են հատուկ նշանակության ոստիկաններ, որոնք եղել են էլիտար ստորաբաժանման անդամներ ու մասնակցել են տարբեր հետախուզական առաջադրանքների (այժմյան սպեցնազը կարճ ասած): Բայեկն այս միդջայների վերջին ներկայացուցիչն է, հետևաբար հենց խաղի սկզբից էլ կարելի է ենթադրել, որ խաղի ընթացքում մենք ականատեսն ենք դառնալու «ասսասսինների» գիլդիայի ստեղծմանը: Շատերին կարող է հուսահատեցնել այն փաստը, որ խաղում խիստ հազվադեպ են հանդիպում բաներ, որոնք կհիշեցնեն ասսասսիններին: Դա իրականում այդպես է: Միայն եզրափակիչ հատվածում է հնարավոր տեսնել մեզ հայտնի սիմվոլիկան: Ու չի բացառվում, որ այս հանգամանքը իսկապես ազդի որոշ խաղացողների վրա: Բայց ստույգ ինձ համար խաղը վատ է ոչ այն բանի համար, որ չենք տեսնում ասսասսինների և կամ նրանց մասին ինչ-ինչ հիշատակումներ և այլն: Սույն խաղի խնդիրը, որը հիմնականում վատ է դարձնում խաղից ունեցած տպավորություններս, կայանում է այլ բանում: Նախ ասեմ, որ իզուր չէ խաղի վերնագիրն ընտրվել Արմատներ, որտեղ հետաքրքիր կերպով ականատեսն ենք դառնում մեզ հայտնի խաղային սերիայի սկզբնաղբյուրին՝ ասսասսինների և տամպլիերների ստեղծմանը: Այս հանգամանքն ինքնին արդեն հետաքրքիր է եղել ինձ համար: Բայց այլ հարց է, եթե այս պատմությունը դիտարկենք այլ տեսակետից: Կատարման տեսակետից: Սույն տեսակետից խաղն ինձ համար մոտավորապես ունեցավ նման պրոգրեսիա՝ Հետաքրքիր է - Կրկնվում է - Ձանձրալի է - Հոգնեցնող է - Անտանելի է:

Խաղային կոնտնետը հսկայական է: Խաղային քարտեզը, որը բաժանվում է մի քանի խոշոր մասերի, իր մեջ ներառում է շատ թվով քաղաքներ, վայրեր, դամբարաններ ու բուրգեր, այլ հետազոտման նշանակության շրջաններ, որոնք իրենց հերթին պարունակում են անհամար թվով առաջադրանքներ: Սրանք իրենց հերթին կարող են ներկայացնել առաջադրանքներ լրացուցիչ բնույթի, առաջադրանքներ, որտեղ պետք է հետազոտենք տարածքները կամ լուծենք փոքրիկ գլուխկոտրուկներ՝ աստղային երկնքին նայելով, կամ թշնամու ճամբարում ոչնչացնելու ենք հրամանատարներին և կամ դամբարաններում գտնելու ենք հին գրություններ; Ահա այսպիսի կոնտենտով է լցված խաղային պրոցեսսն այս խաղում: Հիմնական հատվածը , որ նույնն է գլխավոր առաջադրանքները, այս հսկայական կոնտենտի ֆոնի վրա կարող է և չերևալ: Այստեղ գործ ունենք դրամատիկ մի պատմության հետ: Բայեկը կորցրել է որդուն: Սպանվել է «օրդենի» կողմից և հոր պարքտն է գտնել մեղավորներին: Ի սկզբանե խաղի գլխավոր հերոս Բայեկն ինձ վրա թողեց հակասական տպավորություն: Մի տեսակ հակասություն ունեցա, երբ առաջին անգամ տեսա նրա կերպարանքը: Բայց հետագա խաղի ընթացքում այս կերպարը ոչ միայն սովորական դարձավ ինձ համար, այլ սերիայի ամենա լավ հերոսներից մեկը դարձավ: Նրանում նկատելի է դրամատիկ շատ բաներ՝ հուզականություն, տխրություն, կարոտ կորցրած որդու հանդեպ, վրեժի ծարավ, որոնք այս ամենը դարձնում են կերպարին բավական տարբերվող ու գնահատելի հերոս: Կերպարի առումով ամեն բան հետաքրքիր է եղել ու վստահորեն կարող եմ ասել, որ այս պահին Բայեկն ինձ համար սերիայի ամենա լավ կերպարն է, անգամ առաջ գտնվելով Էցիոյից ու մնացածից՝ այդ թվում նաև վերջինիս ժառանգ Դեզմոնդ Մայլսից: Միակ բանը, որ դուր չի եկել Բայեկի մոտ, դա նրա դանդաղ շարծունակությունն է: Երբ այս հերոսը քայլում է սովորական քայլվածքով, կարելի է կողքից հանգիստ մի երաժշտություն դնել ու ընկնել Մորփեոսի գիրկը:

Խոսքի մեջ մնալով կուզենայի հատուկ նշել, որ խաղում շատ բաներ են հակասական: Տպավորություն է ստեղծվել ինձ մոտ, որ Յուբիներն ունակ են եղել ստեղծել այն, ինչ մտնքերովն անցել է, բայց և միաժամանակ չեն ուզեցել ստեղծել այն, ինչ իսկապես կարողացել են: Օրինակ անիմացիաները: Որոշ դեպքերում տեսնում ես բավական լուրջ աշխատանք, երբ երկրորդական կերպարներին անգամ նայելով զգում ես դիմային ընդգծված արտահայտություն: Ապա մեկ այլ դեպքում կարող ես տեսնել այսպես ասած «գլխեռադ» աշխատանք: Սկզբնական հատվածում, երբ ամեն բան նոր է ու սկսում ես այդ ամենն ավելի ուշադիր հետազոտել, նկատում ես դետալներ, որոնք մեծ հաճույք են տալիս ու մտածում ես, որ հաշվի են առնվել անգամ ամենա չնչին էլեմենտները; Մասնավորապես, կապված գլխավոր հերոսի հետ, երբ մտնում ես արտերի մեջ, հերոսը ձեռքը մեկնում է ու զգում է, շոյում է այդ հասկերը: Դու՝ խաղացողդ զգում ես, որ նա կենդանի է, ապրում է այդ հերոսը, չի ստեղծվել զուտ նրա համար, որ ընդամենը կառավարենք նրան և ընդամենը տեղաշարժենք, նա կարող է որոշ բաներ զգալ: Զգալ հասկերի շոյանքը, սիրել արծվին և այլն: Ու սա իսկապես շատ դուրեկան է ինձ համար, որն իրականում փոքրիկ դետալ է: Իսկ ժամանակ անց ուշադրություն ես դարձնում ավելի կարևոր հանգամանքի, որը փաստորեն վատ է արված կամ հաշվի չեն առել: Օրինակ բերեմ առաջադրանքների կատարումը: Ցանկացած պահի կարող ենք կատարել ցանկացած առաջադրանք: Խաղն այս բանում մեզ փակուղու առջև չի դնում: Բայց ծիծաղում է մեզ վրա կարծես, երբ ինչ-որ ճամբարում սպանում ենք հրամանատարությանը, ազատում ենք գերիներին, որոնք համարվում են լրացուցիչ առաջադրանքներ ու վերջացնելուց հետո, երբ հայտնվում ես մոտակա հավեյլալ առաջադրանքին ու ստանում ես այն, պարզվում է, որ պետք գնաս այն ճամբարը, որտեղ քիչ առաջ ամեն բան ավարտին էիր հասցրել ու ազատել գերիներից մեկին, ով կարևոր անձնավորություն է: Այսինքն առաջադրանքը, որը րոպեներ առաջ ավարտել էիր, բայց չէիր ստանձնել այն որպես հավելյալ առաջադրանք , ստիպված ես լինում նորից կրկնել: Սա վատ է: Սա շատ վատ է, քանի որ մեկ, երկու, երեք ու տաս անգամ չէ այդպես: Սա մշտապես կրկնվող ցիկլ է, որը անհետաքրքիր է դարձնում խաղը, ձանձրալի է դարձնում խաղային պրոցեսսը, դու ստիպված ես լինում կրկնել ու կրկնել նույն գործողություններն ամեն անգամ, երբ պատահում են նմանատիպ առաջադրանքների: Սա է պատճառներից մեկը, որ ես խաղի ընթացքում հասկացա, թե ինչու է Արմատները հոգնեցնող դառնում բառիս ամենա ուղղակի իմաստով: Այս հանգամանքն ինձ համար ամենա բացասական կողմերից մեկն Է՝ հոգնեցնել այն աստիճան, որ խաղը դառնա անտանելի եզրափակիչ հատվածում արդեն: Սա կատարման մեջ է մտնում: Կատարում, որն իրականում կարող էր և ավելի լավը լինել: Նամանավանդ որ խաղային աշխարհը ի տարբերություն կատարմանը, գտնվում է բարձունքում: Քարտեզը, ինպես նշեցի հսկայական է: Մինչ այս խաղացած խաղերի մեջ չեմ հիշում նման աշխարհ, որն այսքան մեծ լինի: Չնայած իր մեծությանը, լոկացիաները ևս հետաքրքիր են՝ կարող են հանդիպել լեռնային շրջաններ, կարող են հայտնվել կանաչապատ տարածքներ, ճահճուտներ, անապատներ, որոնք իրենց նույնականությունից անկախ հմայիչ են, որտեղ ուզում ես կանգնել ու պարզապես վայելել ավազի մակերևույթը վառող արևի ճառագայթները կամ լռել ու դիտել լուսնին: Սերիայի մեջ առաջին անգամ, նաև կարողանում ենք հետազոտել ջրային հատվածները ցանկացած պահի: Եթե չեմ սխավում, մյուս մասերում չկար նման հնարավորություն: Միայն Սև Դրոշումն էր, որ որոշ հատուկ դեպքերում կարող էինք սուզվել ջրի տակ, այն էլ սահմանափակ հնարավորություններ էր տալիս: Իսկ այստեղ ցանկացած ժամանակ, ցանկացած վայր կարող ենք ուսումնասիրել: Նորամուծություններից կարևոր է նաև այն, որ խաղում ըստ քո հայեցողության կարող ես փոխել եղանակը՝ գիշեր և ցերեկ: Հարմար է, օրինակ հակառակորդի գլխավոր ճամբարներ մուտք գործելու ժամանակ: Գիշերները թշնամու հիմնական մասը քնած է: Իսկ մեր օգնական արծիվը, որը նույնպես լուրջ նորամուծություն է ու կարող է անասելի օգնություն տալ, առանձնակի բարդություններ չեն լինի՝ այս հակառակորդին վերացնելու, եթե իհարկե հրամանատարները մեր վարկանիշից բարձր չլինեն: Այո, սերիայի առաջին խաղն է սա, որտեղ հեղինակները մտցրել են բավական շատ դերային էլեմետներ: Չէի համարձակվի ասել, թե խաղն ամբողջությամբ վերածվել է RPG-ի, այն էլ լավ արված, բայց կան բավական շատ մեխանիկաներ, որոնք մեզ հենց դա են հիշեցնում: Կարելի է հանդիպել այս էլեմենտներին մարտական համակարգում, զենքերի ու ունակությունների սանդղակներում, որտեղ կռվի գնալուց առաջ պետք է մտածել սպառազինվել ավելի համապատասխան հանդերձանքով՝ զենք, նետ, վահան և այլն: Ունակություններն իրենց հերթին կարող են նոր հնարավորություններ բացել մեզ համար, հակառակորդի հանդեպ ունենալով լրացուցիչ հզորություն, կամ մեր օգնական արծվին օժտել հարձակման հնարավորությամբ և այս կարգի շատ բաներ: Կարող ենք հզորացնել արդեն իսկ ունեցած զենք զինամթերքը, որոնք մեր ձեռքում երկու տեսակներից մեկական են լինում՝ սովորական ու ավելի ծանր զենք, կամ նետեր, թեպետ կարող ենք և դասավորել ու ընտրել ըստ մեր հայեցողության: Մի խոսքով խաղալ սրանց հետ կարելի է բավական երկար: Առանձնահատուկ կնշեյի հանդերձանքի մասին: Խաղում բավական շատ են հագուստները ու բավական էլ հետաքրքիր ու մանրազնին կատարված դետալիզացիայով: Լավ կողմերից մեկը հենց հագուստներն են, որոնք իրականում էական դերակատարում չունեն խաղի գնահատականի վրա, ինչպես և փոխադրամիջոցների դեպքում է, որոնք հանդիպում են ձիերի և ուղտերի տեսքով: Բացի գույներից ու թամբերից սրանք այլ բան առաջարկել չեն կարող: Թեպետ յուրաքանյուր կենդանու մասին գրված է լինում ոչ մեծ առանձնահատկություն, ինչը ցանկալի կլիներ համապատասխաներ իրականությանը:

Երաժշտության և գրաֆիկայի մասին հարկ չեմ գտնում ինչ-որ բան ասել: Առաջինի դեպքում անգամ գլխավոր երաժշտական թեման է խիստ հակասական ինձ համար: Այն ավելի շատ հիշեցնում է արտասանություն, քան թե երգ: Մյուս առումներով երաժշտությունը նույնպես հիշելի ու տպավորիչ չէ: Ինչ վերաբերվում է գրաֆիկային, ապա այն ընկերության բոլոր խաղերում էլ եղել է բարձր մակարդակի: Ինչպես նշեցի, կարելի է պարզապես կանգնել ու վայելել ամեն քար, ամեն տեսաների տարածք: Ու այս դեպքում ևս մեկ անգամ համոզվում եմ, որ գեղեցկությունը երբեմն խանգարում է: Խանգարում է ոչ թե ինձ, այլ հենց հեղինակներին: Չգիտեմ, ես մտածում եմ, որ Յուբիները միշտ հիմք են ընդունում առաջնահերթ կարևորություն տալ խաղային շրջապատի գեղեցկությանը ու արդյունքում տուժում է անտեսանելի գեղեցկությունը՝ ընդհանուր կատարողականությունը:


Ամփոփելով, կուզենամ հստակ պատկերացնեք, որ այս խաղն ինձ համար եղել է ինչպես լավ, այնպես էլ վատ պրոյեկտ: Դա գալիս է վերևում նշված հակադարձություններից: Խաղն անձամբ է ստիպում, որ ինձ մոտ առաջանա նման պատկերացում: Առավել քան հստակ կուզենամ հասկանալի լինի, որ ես խաղը վատ եմ համարում (իրականում վատ ասվածը մի փոքր խիստ է) ոչ այն բանի համար, որ այստեղ չկան մեզ հայտնի ասսասսինների կերպարները, չկան նրանց գլխաշորերը և այլն: Կրկնվելով ևս մեկ անգամ, պետք է ասեմ, որ նրա վատ լինելը կատարման մեջ է: Ինձ համար ստույգ այս սերիան ավելի քան ասսասսինների մասին է, քան նախորդ խաղը՝ Syndicate-ը:

Ու շատ մեծ հույսեր ունեմ, որ ներկայիս վերջին խաղում՝ Odyssey-ում այս կատարողականն արդեն առավելություններ կունենա, անկախ այն հանգամանքից, թե պրոյեկտը չի դառնում ամբողջապես դերային խաղ:


7/10

32 просмотра0 комментариев

Недавние посты

Смотреть все

Burn me Alive

Captain Spirit

Comments


bottom of page