top of page
Фото автораGame Over

Battlefield 3

Այս խաղի ռեվյուն գրելու համար պահանջվեց սպասվածից շատ ավելին, քան մտածում էի: Դա պայմանավորված էր երկու հանգամանքով՝ ժամանակի սղություն և ծանոթացում մուլտիփլայերին, քանի որ ցանկանում էի մի քանի տողով անդրադառնալ նաև նրան: Այժմ, երբ հարմար պահ է ստեղծվել, սկսում եմ շարադրել խաղային տպավորությունները ու կփորձեմ բավական հակիրճ նկարագրել տպավորություններն այս խաղից:


Battlefield 3-ը դուրս է եկել 2011 թվականին: Հրատարակող է հանդիսանում EA-ը, իսկ նախագծումը կատարվել է EA-ի Digital Illusions CE ստուդիայի կողմից: Գործողությունների հաջորդականությամբ շարունակում է Battlefield 2-ի իրադարձությունները, այս պատճառով կարելի է վստահորեն համարել խաղի սիկվելը:


Ընդհանուր պատկեր

Խաղն իր մատուցողական տեսակետից բավական նման է MoH: Warfighter-ին, թեպետ սույն պրոյեկտն ավելի ուշ է լույս տեսել, քան Battlefield 3-ը: Ինչպես նաև նմանություններ կա գործողությունների դասավորությամբ արդեն Call of Duty խաղային սերիայի որոշ մասերի: Առհասարակ, ինձ համար գոյություն ունեն խաղային սերիաներ, որոնք փորձում եմ իրենց նմանության ու մրցունակության համար խաղալ զուգահեռ՝ միաժամանակ ու անցկացնել համեմատականներ: Ոչ այն բանի համար, թե որն է հզոր եղել, այլ նրա համար, թե նույն շրջանում որ խաղն է կարողացել առավել հետաքրքիր պատմություն ստեղծել: Նման սերիաներից է հենց Battlefield և CoD-ը, բայց ազնվության համար նշեմ, որ այս անգամ խաղացել եմ միան Բաթլան, քանի որ CoD-ը բավական առաջ էի ընկել: Ինչևէ, անդրադառնամ սյուժեյին:

Խաղի գլխավոր հերոս Հենրի Բլեքբերնին մենք առաջին անգամ կարող ենք տեսնել իրական ժամանակում, ով գտնվելով ԿՀՎ-ի երկու գործակալների հսկողության տակ, փորձում է ինչ-որ բաներ ապացուցել խաղի ամբողջ ընթացքում: Վերջինիս խոսքերով ահաբեկչական մի խմբավորում, որը գլխավորում է Սողոմոն անունով մեկը, իրական վտանգ է հանդիսանում ԱՄՆ-ի համար: Իսկ մեր երկու գործակալների կասկածով Բլեքբերնը կարող է անմիջական կապեր ունենալ այս ահաբեկիչների հետ ու որպեսզի գործակալները հասկանան ամեն բան, հարկավոր է վերհիշել ցանկացած մանրուք ու մանրամասներ անցյալից: Ահա և մենք՝ խաղացողներս ժամանակ առ ժամանակ ետ ենք վերադառնում անցյալ ու մասնակցում տարբեր առաջադրանքների: Խաղում առաջադրանքները տարբեր են: Տարբեր են նաև գործողությունների վայրերը, որոնց դեպքում լինում ենք մերձակա տարածաշրջանում, եվրոպական մի քանի երկներում ապա ԱՄՆ-ում: Առաջադրանքների տարբերությունը կայանում է նաև ռազմա-տրանսպորտային միջոցների օգտագործումը: Մենք մշտապես հասանելիություն չունենք այս կամ այն ռազմական տեխնիկային, բայց կան առաջադրանքներ, որոնք ամբողջությամբ նվիրված են այս տեխնիկաների կիրառմանը և բացառապես կարող ենք առաջադրանքն ավարտին հասցնել նրանց օգնությամբ: Օրինակ բերեմ տանկային շարասյան գրոհը, օրինակ բերեմ ռազմական կործանիչ ինքնաթիռի առաջադրանքը: Հատկապես այս առաջադրանքը մեծ տպավորություն է թողել ինձ վրա, երբ կատարման ընթացքում մարմնովդ ներքին քրիտինք է անցնում: Ու որ այս ամենը տեղի է ունենում շատ լավ գրաֆիկայի ուղեկցմամբ: Առաջադրանքն ունակ է ապահովել մեծ ոգևորությամբ ու հիանալի տպավորություններ տրամադրել: Բայց անկախ այս բազմազան հնարավորություններից, Բաթլայի 3-րդ մասում, գուցե և հակասական հնչի, մի տեսակ միօրինակություն կարելի է նկատել այս առաջադրանքների կողքին: Առիթ չեմ ունեցել սրանց կատարման ժամանակ ձանձրանալու, բայց հետաքրքրության տեսակետից զիջում է ավելի շատ՝ քան արդարացնում սպասելիքները: Այո, խաղում կա շատ դինամիկ պահեր, երբ ամեն քար ու պատ, սեղան ու առհասարակ ցանկացած այլ միջոց հնարավոր է փլուզել, քանդել ու ջարդել, բայց այս ամենը չեն հասցնում խաղային հաճույքի մակարդակը նրան, որ չակերտավոր համարես կատարյալ: Ասեմ ավելին՝ բավական ետ է գտնվում այդ որակավորումից: Եվս մեկ բացասական կողմ մեջբերեմ, որը կարող է փչացնել տպավորությունները: Ես սովորաբար խաղը խաղում եմ միջին բարդությամբ: Դա հիմնականում նրա պատճառով, որ ժամանակս չափազանց սուղ է ու չեմ ուզում երկար դոփեմ մեկ խաղի վրա, երբ խաղադարանիս ցուցակում առկա խաղալու ենթակա պրոյեկտներն արդեն գտնվում են 200+ի մեջ: Բայց և չեմ սիրում, երբ միջին մակարդակում խաղը կարող է թվալ շատ հեշտ, եթե հանկարծ նրանում մահանա հերոսը: Բաթլայի 3-րդ մասում դա խիստ զգալի է, երբ հերոսին սպանում են: Մեկ-երկու և ևս զգացի, որ այստեղ այդ երևույթից հետո առհասարակ փոփոխություն չկա: Ասեմ ինչի մասին է խոսքը: Եթե, օրինակի համար քեզ հակառակորդը պատի աջ անկյունից սպանեց, ապա վերսկսվելու դեպքում գործողույթունները կրկնվում են նույն կերպ: Հակառակորդը միշտ կարող է գտնվել աջ կողմում ու նա երբեք այդտեղից չի հեռանա, մինչև դու նրան չսպանես: Այսինքն այս սկրիպտները, որոնք գրվել են, խիստ ազդում են գեյմփլեյի վրա ու զրկում են խաղից մեծ բավականություն ստանալ, որովհետև դու մեռնելուց հետո արդեն իսկ գիտես, թե որտեղ է թաքնվելու քո հակառակորդը: Դու նրա ու խաղի հանդեպ ունենում ես առավելություն, որը ազնիվ չէ, թեպետ և աշխատում է Քո օգտին:

Շարունակելով խաղի բացասական կողմերի մասին նշումները, պետք է հավելեմ, որ ամենից անսպասելին ու փչացնողն այս խաղում դա նրա վերջաբանն է: Չեմ սփոյլերի թե ինչ տեղի ունեցավ վերջաբանում, բայց խաղի դինամիկան ու ընթացքը տեսնելուց հետո մտածում էի, թե ավելին կարելի է սպասել ավարտից: Ավաղ ոչ ու սա հիմնական պատճառն է, որ խաղի գնահատականը թեպետ անցնում է Միջին որոկավորումից, բայց մնում է Լավի ամենաստորին թվի վրա:


Չնայած վերոնշյալ բացասական կողմերին, խաղն իր դինամիկայի հաշվին կարող է գրավել խաղացողին ու ստիպել մեկ խաղով ավարտին հասցնել անցումը: Սյուժեյի ծավալումը հետաքրքիր է, թեպետ կարող է և մի փոքր խճճել, բայց ընդհանուր պատկերը շատ պարզ է ու հասկանալի: Ու առհասարակ նմանատիպ ժանրի խաղի համար սյուժեն բավական ստանդարդ է, ինչը չի կարող այլ բարդույթներ առաջացնել խաղացողի ընկալման համար: Սա հիմնական խաղի մասին իմ ունեցած տպավորությունները: Այժմ անդրադառնամ մուլտիփլայերին:


Մուլտիփլայերն առաջարկում է մի քանի ռեժիմներ՝ դրոշի գրավում, միավորների առավելություն հակառակորդի հանդեպ, բազաների գրավում և այլն: Ու բավական շատ քարտեզներ, բայց ի զարմանս ինձ, մուլտիփլայերի արագ խաղի դեպքում սովորաբ երկու-երեք քարտեզներն են մշտապես առաջարկվում: Ու սա այն դեպքում, երբ խաղում եմ Պրեմիումով: Բայց և հասկանալի է ինչ-որ տեղ, քանի որ խաղն արդեն 8 տարեկան է: Չնայած իր պատկառելի տարիքին այս խաղի մուլտիփլայերը դեռսև կա, դեռևս շնչում է ու շնչում է բավական լիաթոք: Խաղից առկա դինամիկան այս մուլտիփլայերում ճանաչելի կդառնա մուտք գործելու առաջիկա մի քանի վայրկյանների ընթացքում: Երբ ես առաջին անգամ մուտք գործեցի օնլայն, այնտեղ կատարվում էր անասելի մի քաոս - մոտավորապես 30-40 կենդանի խաղացողների մեջ, որոնց մեծամասնությունն արդեն բավական փորձառու, իսկ ես նոր խաղացող՝ անտեղյակ ամեն բանի, մշտապես գտնվում էի թիրախային դաշտում: Ամեն վայրկյանի այս կամ այն խաղացողի կողմից սպանվում էի: Ամեն տեղ կրակող, փլուզում, կենդանի շարժ, զինտեխնիկայի անցում ու ռմբակոծում, քո վերևից թռչող հակառակորդի կործանիչ, որին հետապնդում են թիմակիցների երկու ուղղաթիռներ, ներքևից կրակող զենիթ...

Ու սա առաջին բարդությունն էր ինձ համար այստեղ, որ անգամ չէի կարողանում հասցնել հասկանալու թե ինչ է կատարվում այս գրողի տարած աշխարհում: Բայց չնայած այս հանգամանքին, զգում էի, որ մուլտիփլայերը խոստումնալից է լինելու: Ու իրականում դա այդպես էլ կար: Նախ ասեմ, որ մուլտիփլայերում գոյություն ունի 4 խմբավորում՝ հրաձիգ, ինժեներ, բուժակ, դիպուկահար: (հնարավոր է լավ չհիշեմ): Սրանք յուրաքանչյուրն ունեն իրենց սահմանված զինատեսակը և ունակությունն այսպես ասած: Օրինակ, բուժակը կարող է մարտի ժամանակ օգնություն հասցնել թիմակիցներին, ինժեները կարող է կարգի բերել անսարք տեխնիկան և այլն: Մինչ այժմ ես հիմնականում խաղում եմ հրաձիգով: Մարտի ընթացքում, կախված ցուցաբերած ակտիվությունից՝ սպանությունների քանակով, միավորների վաստակած թվով և այլն, այս հերոսներն ունենում են պրոգրեսսիոն աճ, որը ավելի բարձր մակարդակներում էական դերակատարում կարող է ունենալ խաղացողի որակի ու կարողությունների վրա: Այսինքն, որքան լավ խաղաս, այդքան ավելի լավը կդառնաս հետզհետե: Ամեն մարտից հետո ստանում ես միավորներ, բացվում են զենքի համար նախատեսված հավելյալ պարագաներ՝ նշանառու, փամփշտակալ, ոտնակներ և այլն: Տրվում են նաև կրծքանշաններ, գունավորումներ, պաշտոնի բարձրացումներ և այլն: Այս ամենը վերաբերվում է նաև այն տեխնիկաներին, որոնք օտգգործում ես խաղի ժամանակ: Օրինակ, եթե մարտի ժամանակ հակառակորդի դեմ ես դուրս գալիս տանկով, ապա վերջում ստանում ես միավորներ, որոնք բարձրացնում են տանկից օգտվելու կարողությունների պրոգրեսիան: Սա հիմնական գեյմփլեյ - խաղային մեխանիկան է այստեղ: Հիմնականից բացի կան նաև հատուկ առաջադրանքներ, որոնք առաջարկում են մարտի ժամանակ, օրինակ բուժել 10 թիմակցի կամ ասենք սարքի գցել 5 տեխնիկա և կամ հեդշոթ կատարել 20 հոգու (գլխին կրակել):

Ինչպես նշեցի, մուլտիփլայերն իսկապես բավական ակտիվ է այս դրությամբ էլ ու այն խաղալ իսկապես հետաքրքիր է: Բացասական կողմերից, կապված մուլտիփլայերի հետ, կարող եմ նշել նրա ժամանակը: Մարտերը բավական երկար կարող են ընթանալ՝ անկախ խաղացողների քանակից ու ռեժիմից: Մինչև անգամ մեկ մարտը կարող է հասնել մոտավորապես 1 ժամի: Իսկ եթե սկսնակ ես, ապա մեղմ ասած կարող է այդ ժամանակն իզուր անցնել ու այդ ժամանակում էական աճ չունենաս, եթե արագ չես կողմնորոշվում ու մշտապես սպանվում ես, ինչպես ես էի: Ինձ մոտ որոշակի առաջընթաց կա արդեն, բայց դեռ գոհացուցիչ չէ արդյունքը, որն ունեմ մուլտիփլայերում ու այդ ժամանակային տևողությունն իսկապես կարող է ձանձույթ, կատաղություն երբեմն առաջացնել քեզ մոտ՝ հակառակորդի հմտության պատճառով: Թե չէ հիմանակնում՝ անկախ հանգամանքերից, մուտիփլայերի տված հնարավորությունները բավականացնող են շատ ու խաղալ այն անտեղի չէ հիմա էլ:


Հիմնական խաղ 7/10

Մուլտիփլայեր 8/10


39 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все

Burn me Alive

Captain Spirit

Comentários


bottom of page