top of page
Фото автораGame Over

Battlefield 4

2013 թվականի հոկտեմբերի 29-ին աշխարհը ստացավ Մարտի դաշտի թվով տասներկուերորդ խաղը, իսկ համարակալումով 4-րդ խաղը: Battlefield 4-ի նախագծմամբ զբաղվել է DICE-ը, դե իսկ հրատարակումը կատարել է Electronic Arts-ը:

Սերիայի 4-րդ խաղի գործողությունները տեղի են ունենում 2020 թվականին: Իրադարձությունների զարգացումը, ինչպես բոլոր մյուս մասերում և սովորաբար շատ շութերների դեպքում, ավանդականի նման ծավալվում են մոլորակի տարբեր աշխարհամասերում: Այս խաղում մեր առաջադրանքը սկսվում Է Ադրբեջանից, լինում ենք Չինաստանում, Սինգապուրում և այլ երկրներում: Գլխավոր դերում, ում մենք կառավարում ենք խաղի ամբողջ ընթացքում, սերժանտ Դենիել Ռեքերն է ծովային հետևակից, հետախույզ: Սյուժեն նույնպես ավանդական է: Երկրների լարվածություն, որը կարող է վերածվել տարածաշրջանում լուրջ ռազմական խոշոր գործողութունների կոմղերի հակամարտությունների պատճառով: Տվյալ պարագայում այս լարվածությունը ստեղծում են ռուսները և չինացիները: Ամերիկացիներն իրենց հերթին փորձելու են կայունացնել վիճակը, եթե մեր խբավորմանը հաջողվի առաջադրանքները կատարել այնպես, որ կարողանան պարագաները դասավորեն այնտեղ, որտեղ իրականում պետք է գտնվեն դրանք:

Խաղի մուլտիփլայերին ծանոթ չեմ, չեմ խաղացել: Անհատական անցման մասին լավ ու վատ տպավորությունների մասին կխոսեմ չափազանց կարճ, որքան խաղն ինքն է: Այո, սերիայի չորրորդ մասը համեմատած նախորդ մասերի ու առհասարակ իմ հիշողության մեջ պահպանված ցանկացած շութերների կազմում ամենա կարճն է: Այնքան կարճ, որ սա համարում եմ խաղի ամենա թույլ կողմը: Բացի կարճությունից, գործողությունները տեղի են ունենում այնքան արագ, որ չես էլ հասցնում հասկանաս կատարվածը: Այս դեպքում դա չափազանց ակնհայտ է մասնավորապես խաղի վերջում, երբ եզրափակիչ առաջադրանքից հետո արդեն էկրանին տեսնում ես նախագծողների անունները: Փոխարենը կուզենայի գոնե մեկ-երկու րոպեով վերլուծել խաղը ավարտին, մնալով ոչ վատ խաղային մթնոլորտում: Հիմնական թերությունը համարում եմ այս կարճությունը, մնացած հանգամանքների մասով խաղը բավականացնող է: Թեպետ, երրորդ մասի իրադարձություններից հետո միանշանակ չորրորդում ավելին կցանկանայի տեսնել: Հա, կան լավ պահեր այս խաղում էլ, խոշոր գործողություններ, գեղեցիկ տեսարաններ ու ավերումներ, բայց 3-րդ խաղի ֆոնի վրա սրանք իմ դեպքում զիջում են:

Լավ կողմերից այս խաղի կարող եմ առանձնացնել գրաֆիկան, բավական մանրազնին կատարված անիմացիան, դեմքերի արտահայտությունները, օպտիմիզացիան: Իսկ ինչն է երրորդ խաղի հետ համեմատած կատարելագորվել այս մասում, դա հակառակորդներն են ու արհեստական բանականությունը: Այստեղ հակառակորդները դարձել են ավելի դիմացկուն ու կայուն, շարժունակ, եթե բաց տարածքներում են, կարող են լավ թաքնվել կռվի ժամանակ ու վարել մարտ: Դե իսկ հակառակորդի զրահատեխնիկայի մասին խոսելն ավելորդ է, քանի որ լուրջ բարդույթներ կարող են առաջացնել ու ոչ մեկ անգամ: Առավել ևս եթե ձեռքի տակ չունենաս համապատասխան հակատանկային նռնականետը կամ մեկ այլ զենք: Զինատեսակներն ի միջիայլոց այստեղ բավական շատ են, բավական հետաքրքիր են ու ցանկություն ես ունենում յուրաքանչյուրը փորձես հակառակորդի վրա: Զենքերի դետալիզացիան ևս բարձունքում է:


Խաղում կա հետաքրքիր նորամուծություն, որը երրորդ մասում չկար: Բայց անկախ նրա նորամուտից, այս ֆունկցիան այդքան էլ արդարացված չէ ու շատ դեպքերում այն կարող է նաև օգուտ չտալ: Խոսքը վերաբերվում է խմբավորման մյուս անդամներին հրահանգ տալ կրակել հակառակորդի ուղղությամբ: Ինչու է սա անօգուտ, որովհետև երբ հրահանգում ես թիմակիցներին կրակել աջ կողմում գտնվող թշնամու վրա, իսկ դու կենտրոնանում ես ձախում դարանակալած հակառակորդի վրա ու արդյունքում ոչնչացնում դա, քո հսկողության տակ գտնվող երեք թիմակիցները միասին լավագույն դեպքում դեռ շարունակում են պայքարել թշնամու հետ, մինչև դու անձամբ կսկսես ոչնչացնել սրանց: Այլ կերպասած ֆունկցիան առանձնակի կիրառելի չէ:

Սա է հիմնականը, որ կարող եմ ասել սույն խաղի վերաբերյալ: Խաղային մեխանիկան, գեյմփլեյը և մնացած բոլորը առանձնահատուկ փոփոխությունների չեն ենթարկվել ի համեմատություն 3-րդ մասի: Սրանք ընդամենը ենթարկվել են կատարելագործման: Վերջում մեկ անգամ ևս զուտ կուզենայի շեշտադրել, որ խաղում ինձ համար բացասական լուրջ առիթ որպես այդպիսին հանդիսացել է խաղային ժամանակը, որը չափազանց կարճ է նման կարգի խոշոր ու մեծ պոտենցիալ ունեցող շութերի համար:


7/10

20 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все

Burn me Alive

Captain Spirit

Comments


bottom of page