Բաթլֆիլդ սերիայի թվով տասներեքերորդ խաղն է: Թեպետ խաղային սերիան ժանրային առումով փոփոխություններ չի կրել, սակայն սյուժետային մասով, երևի թե կոնկրետ այս խաղը համարվում է ամենա տարբերվողը ու ոչ ստանդարդը: Խաղը թողարկվել է 2015 թվականին: Նախագծումն արել է Visceral Games-ը, որը ևս կարելի է համարել «հհետաքրքիր դիրքորոշում», քանի որ ոչ միշտ է այս ստուդիան մասնակցություն ունեցել սերիայի խաղերի ստեղծմանը: Նկատենք սակայն, որ նախագծմանն օգնել է նաև DICE ստուդիան: Դե իսկ հրատարակումը, անխոս, պատկանում է Electronic Arts-ին:
Սյուժե
Երբ վերևում գրեցի, թե կարելի է համարել ամենա տարբերվող ու ոչ ստանդարդ մաս, նկատի ունեյի, որ այս խաղում բոլորովին էլ գործ չունենք սերիայի ու առհասարակ շութեր ժանրի երևի թե առավելագուն հատվածի բաղադրիչ ու ավանդական մաս կազմող պատերազմական թեմային: Պատմությունը ծավալվում է ի սկզբանե ոստիկան-հանցագործ փոխհարաբերությունների տեսքով ու կարծում ես, թե մինչև վերջ էլ այդպես ընթանալու է, սակայն խաղի կեսերից, մոտավորապես 5-6րդ էպիզոդներից (ընդհանուր ունի 10 էպիզոդ), հասկանում ես, որ թեման մի փոքր ավելի խորն է ու կապված է թմրավաճառքի, այս բիզնեսի ու քցել, խաբելու հետ: Բնականաբար սա լավ կհասկանան այն ընթերցողները, ովքեր արդեն իսկ խաղացել են խաղը, իսկ այն ընթերցողները, ովքեր դեռ չեն խաղացել ու չեն հասկանում ինչի մասին է խոսքը, չեմ էլ կարող օգնե, քանի որ իմ կողմից արված օգնությունը թեկուզ տեքստային, կհամարվի սփոյլեր ու քանի որ խուսափում եմ դրանից, այլ մանրամասներ սյուժեյի հետ կապված չեմ փոխանցի: Ընդամենը կավելացնեմ, որ գլխավոր հերոսը, որը նախկինում հանցագործ է եղել ի միջիայլոց, բայց և կարևոր մոտեցում, քանզի ոչ բոլոր հացագործներն են հետագայում օրենքի կողքին կանգնում, այն էլ բավական ամուր, ինչպես այս դեպքում մեր հերոսը, արդեն պայքար է տանում ամերիկացիների ու առհասարակ աշխարհի չարիքներից մեկի՝ թմրամոլության բիզների դեմ:
Խաղային պրոցեսս
Անկեղծ ասած չեմ կարող ենթադրել, թե ինչու EA-ն այս խաղի դեպքում որոշում էր կայացրել նախագծումը հանձնել հենց Visceral Games-ին, բայց քանի որ նախագծվում էր մի ստուդիայի կողմից, ովքեր նախկինում մեծ հաշվով մասնակցություն չունեյին այս սերիայի աշխատանքներին, ապա պետք է որ տարբերվող լիներ նաև խաղային պրոցեսսը, նամանավանդ, որ առաջին իսկ հայացքից սյուժետային տարբերությունն արդեն ակնհայտ էր: Ու իսկապես խաղային պրոցեսսը ևս տարբերվում է մյուս մասերից: Իհարկե, զգում ես, որ խաղում ես Բաթլա, քանի որ տարրեր կային, որոնք խաղ էին մտել նախորդ մասերից և կամ պահպանել էին այդ օրինաչափությունը, բայց կային նաև այնպիսի մոտեցումներ, որոնք առանձնահատուկ էին դարձնում խաղը: Եթե անկեղծ, այս խաղն ինձ տեղ-տեղ հիշեցնում էր այլ խաղեր, այդ թվում GTA V կամ թե Far Cry 5: Հարդլայնը շութեր է առաջին դեմքից, իսկ վերոնշյալ պրոյեկտները ևս նման դիրքով էին ու շատ տեղերում զգալի էր մեծ նմանություն: Բայց չեմ ասում, թե փորձել էին նմանվել այդ խաղերին: Ինչպես և սերիայի նախորդ մասերում, այստեղ նույնպես շրջապատի գրեթե ամեն շինություն և առարկա ենթարկվում է ջախջախման: Չասեմ հարուստ, բայց տեսակներ կային խաղում զենքերի ընտրության դեպքում: Ի դեպ զենքերը բացվում են առաջադրանքների անցումից հետո կամ հատուկ դեպքերում և կամ էլ այն ժամանակ, երբ սպանել ես հակառակորդիդ ու վերցրել ես նրա մոտի զենքը: Կային նաև զինատեսակներ, որոնք նախորդ խաղերում չէին եղել: Տրանսպորտային միջոցներից և թե տեխնիկաների մասով հետաքրքիր էր հատկապես մեքենա վարելը, որը կրկին պետք է նշեմ, հիշեցնում էին վերը թողարկված երկու AAA-պրոյեկտներին: Մեքենա վարելու պրոցեսսն անգամ կասկած էր առաջացնում, որ այդ դեպքում խաղային աշխարհը ենթարկվում է փոփոխության, դառնում է բաց աշխարհով խաղ ու ցանկացած տեղ կարող ես վարել: Չգիտեմ, անձամբ նման էքսպերիմենտներ չեմ արել: Մեքենավարելը նաև կարելի է համարել խաղի գլխավոր նորամուծություններից մեկը, թեպետ սերիայի մյուս մասերում վաղուց կիրառելի էին տարբեր զինատեխնիկաները:
Եթե խորանամ, առանձնահատուկ տարբերություն չունի խաղը, բացի այն, որ թեման այլ է, ինչն էլ հենց դարձնում է նրան տարբերվող: Մյուս մասերով հանդերձ զգալի է, որ խաղում ես Բաթլա: Այս մասում սակայն ավելի շատ հնարավորություն է տրված սթելսին: Գրեթե ամեն լոկացիա, ամեն հատված անցնելիս կարող ես կիրառել սթելսը ու բոլոր հակառակորդներին, որքան էլ նրանք լինեն, անաղմուկ բռնել, սպանել և այլն: Այս դեպքում խաղն անգամ ավելի շատ միավորն է տալիս վերջում: Դե իսկ եթե բռնվել ես կրակոցների մեջ, ապա բավական բարդ մարտ է սպասվում: Ու էստեղ նորից զգալի է այդ տարբերությունը: Չգիտեմ, ես եմ վատ խաղացել, թե հակառակորդներն են շատ եղել, բայց բավական շատ տեղերում իսկապես լուրջ բարդություն է ներկայացրել ինձ համար թշնամուն սպանելը: Հակառակորդները բավական շարժունակ են, բավական կայուն, իսկ նրանց կողմից արձակված փամփուշտը բավական է դիպչի լուրջ մի տեղ ու իր հերթին լուրջ խնդիրներ կառաջացնի հետագայում ողջ մնալու հարցում: Այստեղ, կռվի պահերին զգացվում է նաև մեր օգնականների անարդյունավետությունը, որոնք կարծես թե նշանակված են զուտ նրա համար, որպեսզի խաղը հարուստ լինի կերպարներով: Կատ-սցենաներում մեր օգնականը քաջաբար կարող է գլուխ գովել, թե «գնանք-սպանենք բոլորին», բայց արդեն կռվի ժամանակ պետք չէ հույս դնել նրա վրա, քանի որ բացարձակ դերակատարում չունի վերջինս ու շատ հազվադեպ կարող է պատահել, որ տեսնես, թե ինչպես է նա կրակում հակառակորդին: Ասեմ ավելին՝ հակառակորդների համար այս օգնականները նաև անտեսանելի են: Էպիզոդներից մեկում սթելսով պետք է հասնել Ա կետից Բ կետ, ըստ ցանկության, կարող եք նաև կոտորելով առաջ գնալ բոլորին իհարկե:
Այն ժամանակ, երբ հակառակորդն ինչ-որ շարժ է նկատում, շարժվում է այդ ուղղությամբ, ստուգելու համար: Արդյունքում մենք թաքնվում ենք, իսկ մեր օգնականը, որը ոչ միայն չի թաքնվել, այլ նաև ամբողջ հասակով մեկ գտնվում է հակառակորդի տեսադաշտում, չգիտես ինչու տեսանելի չէ վերջինիս համար ու ամեն բան ավարտվում է սովորական ընթացքով: Այսինքն ոչ սովորական, քանի որ դա արդեն փչացնում է գեյմփլեյն ինչ-որ տեղ:
Իհարկե, ամեն խաղ էլ ունի իր թերությունը, բայց սա ավելի շատ երևի թե հեղինակների անուշադրության և կամ թե տարօրինակ մտածելակերպի հետևանք է:
Մյուս կարևոր բացասական կողմերից ինձ համար սյուժետային անիմաստ առաջադրանքներն են: Խաղը հորդորում է մեզ կատարել մի առաջադրանք, որը ուղղակի կերպով կարելի էր կամ շրջանցել կամ էլ այլ բան մտածել: Բանն այն է, որ ոչ մի սյուժետային բացահայտում և կարևոր բան չի տալիս մեզ այդ առաջդրանքը ու հարց է անգամ առաջանում, թե ովքեր էին այդ մարդիկ, ինչ գործ ունեյին խաղում ու առհասարակ կար որևէ կապ սյուժեյի բուն թեմայի ու նրանց միջև: Իսկ պատասխանը հասկանալի է կարծում եմ արդեն, որ ոչ, չկա: Կան միանշանակ հակասող ու միմյանց հետ խոսացող պահեր: Սյուժեն թեպետ շատ լուրջ չէ, բայց հետաքրքիր է խաղալ խաղը, թեկուզ հենց սյուժեյի համար, հասկանալու, թե ինչ է սպասվում վերջում և ոչ միայն խաղալ այն բանի համար, որ խաղային պրոցեսսը մեծ առումով հետաքրքրական է:
Ըստ իս խաղը միջին մակարդակի պրոյեկտ է հանդիսանում: Եթե սերիայի երկրպագու եք ու դեռ չեք խաղացել, կարող եք փորձել, իսկ եթե չեք ուզում խաղալ, կորցնելու բան հաստատ չունեք, քանի որ սա ստանդարդ Բաթլան չէ ու ոչ մի կապող օղակ նախորդ մասերի հետ չունի:
コメント