Խաղի ամբողջական անվանումն է Cabela's Big Game Hunter 2006 Trophy Season: Բավական հին խաղ, բավական շատ թերություններով: Ու չնայած այն հանգամանքին, որ խաղն ունի ավելի քան 13 տարվա պատմություն, քանի որ թողարկվել է 2005 թվականին, վերջապես կարողանում եմ այս խաղն անցնել ռեվյուի գրառումից մեկ օր առաջ ընդամենը: Հնարավոր է, որ նմանատիպ վաղեմության խաղը, նամանավանդ որ առանձնակի ուշագրավությամբ աչքի չի ընկնում, քչերին հետաքրքրի ու անգամ չկարդաք ռեվյուն, բայց այն գրում եմ, քանի որ անկախ իր թերություններից, անկախ ինչ-որ տեղ ձանձրալի գեյմփլեյից այս խաղում մի տեսակ հարազատ բան կա, թերևս ինձ համար: Նաև մի փոքր հակասելով ինքս ինձ, նշեմ, որ խաղի անցման պատմությունն ինձ համար դարձել էր իսկական անեծք: Այս ամենին ավելի մանրամասն գրառման ընթացքում:
Խաղը թողարկվել է ինչպես նշեցի 2005 թվականին: Հանդիսանում է սերիայի թվով 9-րդ մասը: Նախագծումն արվել է Magic Wand Productions-ի կողմից, իսկ հրատարակությունն իր վրա էր վերցրել Activision ընկերությունը: Խաղը մեզ առաջարկում է կատարել որսորդություն, որսալ տարբեր կենդանիներ, լինել տարբեր լոկացիաներում: Այսպես ասած ամբողջական սյուժե չունի խաղը, կա շատ թույլ նշմարվող սյուժե, որի մասին ամբողջ խաղի ընթացքում կարող ենք իմանալ սկզբում և վերջում: Այլ հետաքրքիր կամ հիշատակող դրվագներ չենք հանդիպում խաղի ընթացքում: Առաջադրանքները միանման են: Բոլոր դեպքերում հարկավոր է որսալ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում ստույգ կենդանուն: Հիմնական առաջադրանքներից զատ կարող ենք մասնակցել առաջնությունների, որոնք կարող են լինել կամ դիպուկահարության կամ որսի, որտեղ հարկավոր է առաջինը որսալ կենդանուն: Կան նաև առաջադրանքների տեսակ, որտեղ պետք է օգնենք տեղաբնակներին կրկին որսալ այս կամ այն կենդանուն: Իսկ որոշ դեպքերում էլ օգնել որսորդին, ով գտնվում է բարդ իչավիճակում տարբեր հանգամաների բերումով:
Լոկացիաները տարբեր են: Կարող ենք լինել բացատներում, անտառներում, անապատներում, խիտ բնակեցված անտառներում, սարերում, դաշտերում: Մի խոսքով շատ վայրերում, որոնք իրենց տարբերության առոմով որևէ ձանձրույթ չեն կարող պատճառել խաղացողին: Իսկապես շատ լոկացիաներ ունեն շատ գրավիչ տեսք, թեպետ նրան, որ խաղը նոր չէ ու չի կարող առաջարկել տեխնոլոգիապես և վիզուալ առումներով վերջին մակարդակի հիացմունք: Բայց ամեն դեպքում գեղեցիկ վայրեր կան: Ու շատ են դրանք: Հենց այս գեղեցկություն է, որ ինձ մի տեսակ հարազատություն է կարծես թե մատուցում: Դժվարանում եմ ասել, հատկապես ի՞նչ է ինձ ամենից շատ գրավում այս խաղում: Երևի թե այն հանգամանքը, որ սույն խաղը սկսել եմ խաղալ հենց թողարկման տարեթվին: Այդ տարիներին խաղն իսկապես կարող էր և առաջատար պրոյեկտ հանդիսանալ և հնարավոր է հենց դրա համար էլ տպավորվել է ու անջնջելի տպավորություններ է թողել ինձ վրա:
Այս տողի վրա մի փոքր շեղվեմ ու պատմեմ Ձեզ այն մասին, թե ինչու եմ խաղը համարում անիծված: Ինչպես ասեցի, խաղում եմ 2005-2006 թվականներից: Դե այդ ժամանակներում խաղում էի պարզապես խաղալու համար ու մինչև վերջ չանցա: Ավելի ուշ՝ 2009 թվականի առաջիկա ամիսներին ստացվեց այնպես, որ նորից սկսեցի այս խաղը խաղալ ու արդեն որոշել էի մինչև վերջ անցնել: Բայց էլի չստացվեց: Եկավ իմ բանակ գնալու օրը ու խաղը կիսատ մնաց: Խաղի անցումը նորովի սկսվեց 2013 թվականին ու ես կրկին չկարողացա այն մինչև վերջ անցնել: Այս անգամ պատճառը համակարգչի տեխնիկական անսարքությունն էր: Համառությունս կրկին ոքտի կանգնեց 2015 թվականին, թվում էր, թե ամեն բան լավ է գնում, երբ CCleaner հավելվածի թարմացումից հետո պարզ դարձավ, որ խաղը ջնջվել էր անհասկանալի հանգամանքներում: Ես չեմ, Դուք եք - այսքանից հետո մի՞թե իրավունք չունեմ խաղն անիծված համարելու:
Բայց բարեբախտաբար վերջապես կարողանում եմ անցնել այս խաղը: Փաստորեն այն խաղալով 2005 թվականից...
Խաղում կա եղանակային փոփոխություններ: Ընդորում ոչ միայն օրվա ընթացքում, այլև տարվա: Սկսում ենք գարնանից ու հասնում ենք ձմեռ, ապա նորից գարուն, որի հատվածում էլ ավարտում ենք խաղը: Օրվա եղանակային պայմանները տարբեր են՝ անձրևային, քամի, շոգ, ցուրտ: Ամեն եղանակ կարող է ազդել խաղային կերպարի վրա: Պետք է ուշադիր լինենք ու զինվենք համապատասխան հանդերձանքով: Համապատասխան զենքերով էլ պետք է զինվենք, նախապես ուսումնասիրելով հաջորդ լոկացիաներում որսի թիրախ հանդիսացող կենդանիներին: Զենքերը նույնպես մեծ ազդեցություն ունեն, թեպետ ամեն զենքով էլ հնարավոր կատարել որսը: Կատարած որսի դիմաց ստանում ենք գումար, որը հնարավոր է ծախսել նոր զենքեր, հանդերձանքներ, պարագաներ գնելու համար: Որսն օրվա ընթացքում սահմանափակ է: Իրավունք ունենք որսալ առավոտյան ութից մինչ երեկոյան 18:00-ն: Մնացած ժամերին եթե կրակենք, դա կհամարվի նախազգուշացում, եթե ևս մեկ անգամ կատարենք կրակոց չնախատեսված ժամին կամ վայրում, ապա կտուգանվենք գումարի տեսքով: Երրորդ խախտման դեպքում առաջադրանքը կհամարվի անկատար ու ստիպված կլինենք վերսկսել նորից: Հետաքրքիր է հետևյալը, որի մտածելակերպը դուր եկավ ինձ: Որս կատարելու համար ստանում ենք համապատասխան լիցենզիա ու կարող ենք սպանել միայն տվյալ կենդանուն: Այլ կենդանիների իրավունք չունենք դիպչելու, հակառակ դեպքում դա խախտում է: Ընդորում եթե լիցենզավորված կենդանուն որսացել ենք ու իրավունք են ունեցել դա կատարել ընդամենը մեկ անգամ, ապա երկրորդ նույն կենդանուն սպանելու դեպքում դա արդեն խախտում է համարվում: Քանի որ այդ լիցենզիան արդեն համարվում է ավարտված: Ինչն է հետաքրքիր - ենթադրենք որսալու ենք արջի և ունենք մեկ լիցենզիա: Որսալուց հետո շատ անսպասելի արջը հարձակվում է մեզ վրա ու չենք հասցնում փախնել: Ստիպված ենք լինում կրակել ու սպանել վերջինիս: Ահա այս դեպքում սա չի համարվում խախտում: Փաստորեն հեղինակները դա համարել են զուտ ինքնապաշտպանություն: Էական ոչինչ, բայց հետաքրքիր մոտեցում է, կարծում եմ:
Խաղում գոյություն ունեն նաև տրանսպորտային միջոցներ, որոնք օգնում են ավելի արագ տեղաշարժվել: Իրականում սրանց անհրաժեշտությունը շատ է զգացվում, քանի որ կան լոկացիաներ, որոնք բավական մեծ են ու ժամանակատար են ոտքով տեղաշարժվելու համար: Բայց այս պարագայում ինձ համար շատ տարօրինակ մնաց նախագծողների լոգիկան: Վերջիններս ստեղծել են տրանսպորտ, խաղն ավելի արագ անցնելու համար: Այդ տրանսպորտը կարող ենք ձեռք բերել ներխաղային գումարի դիմաց մեկ վայրում՝ գլխավոր ռեգիոնում: Յուրաքանչյու ռեգիոն կարող է ունենալ 3 կամ 4 լոկացիա: Այսինքն 3 կամ 4 լոկացիա ստիպված ենք ոտքով անցնել հսկայական տարածություն, ընդորում կատարելով որսը, հասնում ենք այդ ռեգիոն ու ուրախացած գնում ենք մեքենան: Ամեն ինչ հրաշալի է, վերջ: Բայց: Այդ մեքենայով անցում ենք կատարում արդեն հաջորդ լոկացիա ու ստանում ենք շատ հիմար, շատ տարօրինակ առաջադրանք: Բնական աղետի պատճառով ճանապարհը փակ է ու այդտեղով մեքենան անցնել չի կարող: Հարկավոր է ոտքով շարունակել ճանապարհը: Կամ ասենք մյուս լոկացիային անցնելու համար հարկավոր է նեղ արահետով անցնել խորը գետը, որտեղով ևս մեքենան չի անցնում: Ու ստիպված ենք նորից հույսներս դնել ոտքերի վրա: Հարգելի նախագծողներ, այդ դեպքում ո՞ւմ է պետք գրողի տարած ավտոմեքենան: Այս մտածելակերպին է դասվում նաև այսպես ասած առաջադրանքի կատարումը, ըստ որի պետք է մեկ լոկացիա անցնեք, որպեսզի առաջադրանքը համարվի կատարված: Շատ անհասկանալի մոտեցում: Կատարում ես որսը համապատասխան լոկացիայում, մուտք ես գործում նոր լոկացիա, որտեղ որսի իրավունք չկա ու չկա առհասարակ այլ առաջադրանք ևս, միայն պետք է այդ լոկացիան անցնենք՝ հասնելով հաջորդ լոկացիային, որպեսզի հիմնական առաջադրանքը համարվի կատարված: Թողնում եմ Ձեր դատին:
Առահասարակ նմանատիպ թերություններից բացի խաղն ունի էլ ավելի լուրջ տեխնիկական խնդիրներ ևս: Ես իհարկե հասկանում եմ, որ ժամանակակից սարքավորումնեը զուտ համատեղելիության առոմով կարող են և որոշակի անհարմարություններ ստեղծել 2000-ականների սկզբին թողարկված խաղի համար, բայց օրինակ տեքստուրաների պահով դա հատկապես զգալի էր, երբ անկախ նշանակած կարգավորումից, դիմային հատվածի տեքստուրաները բեռնվում էին ոչ միանգամից, այլ հետզհետե, կերպարի քայլերին համապատասխան ու դա շատ ակնհայտ էր, որը թոըյլլ չէր տալիս ամբողջապես սուզվել խաղային աշխարհ: Բացի այս թերություներ կային տեսախցիկի հարաբերության և ստեղծված բնական տարերրի միջև: Երևի թե ամենա լուրջ խնդիրը սա էր, որովհետև եթե նախորդի դեպքում այն ստեղծում էր զուտ անհարմարություն աչքի համար, ապա այս դեպքում այն պարզապես խանգարում էր ճիշտ ժամանակին որսալ քեզ մոտ գտնվող կենդանուն: Փորձեմ նկարագրել իրողությունը: Խաղային տեսախցիկը կերպարին պատկերում է երրորդ դեմքից՝ ցուցադրելով ամբողջ հասակով: Բայց երբ մենք մոտ ենք գնում ինչ-որ ծառմ քարի կամ մեկ այլ բանի, տեսախցիկը սկսում է անկանոն շարժումներ անել, մեկ անհետացնելով կերպարին տեսադաշտից, մեկ մեզ ցուցադրելով երկինքը: Բնականաբար սա հաճելի չէ ու շատ խանգարող հատկապես այն դեպքում, երբ քո տեսադաշտում թիրախավորել ես կենդանուն, ծածուկ մոտենում ես ինչ-որ ծառի ու տեսախցիկը սկսում ցույց տալ օրինակ ոչ թե դիմացը, այլ թիկունքը: Արդարության համար սակայն ավելացնեմ, որ կա ալտերնատիվ հնարավորություն, որը փոխում է տեսաղցիկի դիրքը, այն առաջարկելով խաղալ առաջին դեմքից: Այս դեպքում խնդիրներ չեն առաջացել:
Կապված կենդանիների հետ, մասնավորպես նրանց շարժումների, ևս առանձնակի հիացմունք չես կարող ստանալ: Վերջիններս շարժվում են այնպես, ինչպես կշարժվեր ռոբոտը: Ուղիղ գծով, ուղիղ շրջադարձերով: Նույնը նաև այն դեպքում, երբ կենդանին վազում է: Կենդանիների դեպքում նկատելի էին բագ, որը կարող էր ի նպաստ ծառայել որսորդին: Վազելով բլուրը, կենդանին կանգնած շարունակում էր վազել, բայց անօգուտ, քանի որ վազում էր միայն տեղում մնալով: Ի դեպ եկենդանական աշխարհը բազմազան չէ շատ, բայց հանդիպում են շատ կենդանիներ՝ այծեր, քարայծեր, փոքրամարմին կրծողներ, սմբակավոր այլ կենդանիներ, խոշոր եղջերավոր, գիշատիչներից գայլերի տեսակներ, լուսաններ, արջեր: Բացակայում են թռչող և ջրային կենդանիները:
Ձայնային ոլորտում ևս անպակաս չէին թերությունները: Համենայնդեպս թույլ արված աշխատանք, նկատելի խախտումներով: Ասենք ջրվեժի մոտ դու լսում ես ջրի ձայնը, կանգնած դիրքից պարզապես դառնում ես մեկ այլ ուղղության ու քար լռություն: Կամ տեսնում ես կայծակը, որ քեզանից մի քանի տասնյակ մետր հեռավորությամբ հարվածում է գետնին, սակայն որևէ կայծակի ձայն այդ ընթացքում լսելի չէ: Ձայնային առումով հաչելի կարող է լինել միայն գիշերային ծղրիդների սուլոցները: Շատ գեղեցիկ է նաև գիշերային տեսարանն առհասարակ:
Կարծում եմ ընդհանուր իմ ունեցած տեսակետն այս խաղի հանդեպ հասկանալի էր Ձեզ: Այդ դեպքում ամբողջացնեմ պատկերը ու վերջացնենք այսքանով: Որսորդական սիմուլյատոր, որն առաջին հերթին արկադա է հիշեցնում: Տեխնիկապես չկլանող պրոյեկտ, լի շատ թերություններով ու բացթողումներով: Ինձ համար այս խաղը միջին կարգի նվազ մակարդակում գտնվող պրոյեկտ է, ու ես այս խաղին կգնահատեյի 5, եթե չլիներ խաղի ազատությունը, այն զգացումը, որ թեկուզ իր ոչ շքեղ գրաֆիկային, տրամադրում է ոգեշնչմամբ, տալիս է դրական տպավորություններ, որի համար էլ համարում եմ հարազատ այս խաղը: Ու թույլ է տալիս նայել հեռու հորիզոններին, ինչպես կնայեր խաղի կերպարը բարձր բլուրին կանգնած: Հենց այս ամենի համար էլ գնահատականս բարձրացնում եմ մեկ միավորով:
6/10
Коментари