top of page
Фото автораGame Over

Call of Duty 2



Շութեր առաջին դեմքից ժանրի այս խաղը դուրս է եկել 2005 թվականին: Սյուժեում ընկած է Երկրորդ Համաշխարհային պատերազմի գործողությունները: Ինչպես առաջին խաղում, այստեղ ևս խաղացողին հնարավորություն է տրվում խաղալ երեք կոմպանյաներում՝ սովետական, բրիտանական և ամերիկյան:

Գեյմփլեյի բավական լուրջ փոփոխություններից բացի(դեպի դրականը) խաղում տեղ են գտել ևս մի քանի կարևոր փոփոխություններ: Առաջին հերթին ինթերֆեյսից անհետացել է սանդղակը, որը ցույց է տալիս կերպարի կյանքը: Սա ստիպում է խաղացողին ավելի ուշադիր գտնվել, քանի որ հայտնի չէ ինչքան կյանք է մնացել ու որ պահին այն կվերջանա՝ դառնալով կերպարի մահվան պատճառ: Չնայած ենթադրել կարելի է այն բանից, երբ կերպարի վրա կրակելուց էկրանին է հայտնվում կարմիր եզրանշումներ: Ի տարբերություն առաջին խաղի, կյանքը վերականգնվում է ինքնաբերաբար, երբ որոշ ժամանակ պարզապես զերծ մնալ կրակի դաշտում հայտնվելուց:

Ինչպես զենքերի առկայությունը, այնպես էլ առաջադրանքները բազմազան են սերիայի երկրորդ խաղում: Խաղում առաջադրանքներն ընկած են 1941-1945 թվականների իրադարձությունների հենքի վրա: 1945 թվականին տեղի ունեցած Ռեյխսթագի շենքի գրավումն այս խաղում հանված է: Փոխարենը այն ներկայացվում է փաստագրական սև-սպիտակ ֆիլմի միջոցով:

Ընդհանրացնելով ասեմ, որ 2005 թվականի համար սերիայի այս խաղը բավական լուրջ ու հետաքրքիր խաղ է: Խաղացվում է բավական հետաքրքրությամբ, կլանում է խաղացողին և ստիպում միշտ մնալ խաղում:


9/10

5 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все

Burn me Alive

Captain Spirit

Comentários


bottom of page