top of page
Фото автораGame Over

Call of Duty: Advanced Warfare

Եթե Դուք էլ ինձ նման միշտ կարծել եք, թե վերջին շրջանում Activision-ն այս խաղային սերիայի հերթական խաղը թողարկելուց առավելագույնս նույնն է թողնում կոնցեպտը, ապա առաջարկում եմ սկսել խաղալ հենց այս խաղը, եթե իհարկե դեռ չեք խաղացել ու վերջին շրջան ասելով չեք ենթադրում 2014 թվականից այս կողմը:

Call of Duty: Advanced Warfare-ը նախագծվել է Sledgehammer Games-ի կողմից, որին օգնել են նաև Moon և Raven Software ստուդիաները, թողարկվել է 2014 թվականին և հրատարակել է արդեն իսկ նշած Activision ընկերությունը:


Սյուժե

Այս խաղը խիստ տարբերվում է մինչ այս ստեղծված բոլոր նախորդ պրոյեկտներից: Նախ և առաջ գործողությունները տեղի են ունենում, անգամ մեր օրերի համար, հեռավոր ապագայում՝ 2060-ականներին: Հետևաբար ենթադրվում է, որ ծավալվող իրադարձությունների կենտրոնում էական ազդեցություն են ունենալու նորագույն տեխնոլոգիաները, ինչն էլ խաղը դարձնում է գիտաֆանտաստիկ սեթթինգի պրոյեկտ: Ու այս ամենը իրավամբ այդպես էլ կա ու հենց ինձ համար միայն այս հանգամանքը բավական է, որ խաղն արմատապես տարբերություն ունենար մյուսներից: Ու պատկերացրեք, խաղը տարբերություն էլ ունի...

Խաղային գործողությունների շրջանում մարդկությունը, մասնավորապես տեխնոլոգիական բնագավառում, հսկա քայլերով առաջ է գնացել ու ստեղծված նորարարությունները մեծ կիրառություն են գտել առաջադեմ բանակներում: Նմանատիպ ընկերություններից է «Ատլաս»-ը, որը ստեղծում է գերժամանակակից տեխնիկաներ և սպառազինում է սովորական զինվորներին՝ դարձնելով վերջիններիս քայլող մեքենաների, որոնց դեմ անգամ էլիտար ստորաբաժանումներն ի վիճակի չեն որևէ բան անելու: Բայց ինչպես պարզվում է, այս ընկերության նպատակն այլ բան է՝ իրենով անել ամբողջ աշխարհը: Ընկերության պարագլուխ Ջոնաթան Այրոնսը, ում ի միջիայլոց մարմնավորել է հայտնի ու ինձ համար թերևս սիրելի դերասան, ափսոս որ նա էլ դասվեց այն աճող փոքրամասնությունների շարքերում, որ ներքաշվեց սկանդալների մեջ, Քևին Սփեյսին է ու նշեմ հատուկ, որ վերջինիս դերասանական խաղի վրա պետք չէ կասկածել անգամ խաղի շրջանակներում, համարվում է խաղի գլխավոր հակահերոսը ու հենց նրա, նրա ընկերության ու նրա զորքի դեմ էլ պայաքարելու ենք մենք՝ խաղացողներս, հասարակ շարքային Միտչելի կողմից: Սյուժեն այսքանն է, այլ մանրամասներ չեմ հաղորդի չսփոյլելու համար, եթե դեռ ինչ-որ մեկը չի խաղացել ինձ նման:


Խաղային պրոցեսս

Ինչպես նշեցի, խաղը կտրականապես տարբերվում է մյուս մասերից: Ընդհանուր առմամբ ունի նույն խաղային մեխանիկան՝ հետապնդել հակառակորդին, թաքնվել այս ու այն պատի ետևում ու կրակ բացել թշնամու վրա և այլն: Բայց փոփոխության է ենթարկվել վիզուալ արտաքինը, ինչն իր հերթին ավելի շատ ազատություն է տալիս շնորհիվ նորամուծությունների, որոնք էլ հիմքն են հանդիսանում էական փոփոխությունների հարցում: Նախ զինատեսակները: Նոր զենքեր, որոնք անգամ պատկերացնելու դեպքում դժվար է մտային նախագծման հասցնել: Կան շատ հետաքրքիր ու յուրօրինակ կիրառելի զենքեր, վահաններ, տեխնիկաներ ու հետախուզական այլ մշակումներ, որոնք ոչ մի կերպ չեն կարող ձանձրալի դարձնել արդեն իսկ ադրենալինով լի այս խաղը: Հա, ամեն մի առաջադրանքն իրենից ներկայացնում է նոր փորձություն՝ լինի դա ինչ-որ տեխնիկայով գրոհ, լինի դա ջրային փորձություն և կամ թե օդային, լինի դա հետախուզական առաջադրանք, որն ամենա հետաքրքիրներից մեկն էր այս խաղում և կամ ասենք առաջադրանք, որ մեծ բավականություն է տալիս, երբ դու ինքդ քեզ զգում ես քայլող մեքենա՝ որի դեմ անկարող են անգամ թշնամու ծանր տիպի զենքերը և անհամար թվով հետևակը: Ուղղակի այս ամենը հասկանալու համար հարկավոր է խաղ ու զգալ այն, ինչ անձամբ զգացել եմ հատկապես այս առաջդրանքների ժամանակ: Խաղի հաջորդ կարևորագույն տարրերից մեկը, որն ավելին է, քան տարր կամ էլեմենտ կոչվածը, դա «էկզոսքելեթն» է: Վերջինիս դեպքում գոյություն ունեն, կամ որ ավելի ճիշտ է, խաղացողներին առաջարկում են մի քանի տարբերակներ: Սրանք ընտրվում են հեղինակների կողմից մշակած համակարգով ու ամեն առաջադրանքից առաջ: Այս պողպատե հագուստի մեջ մենք՝ խաղացողներս մեզ կզգայինք այնպես, ինչպես ձուկը ջրում: Տալիս է մի քանի նոր ու կարևոր ունակություններ՝ թռիչք, մագնիսական դաշտի տեխնոլոգիա, անտեսանելիություն և այլն: Տարօրինակ ոչինչ չկա, եթե ասեմ, թե հենց այս հնարավորություններն են խաղը դարձնում առանձնահատուկ:


Ու բացի այս, շատ տեսանելի փոփոխություն կա նաև գրաֆիկական ասպարեզում: Քիչ չեն հանդիպի այնպիսի լոկացիաներ, որտեղ մի կողմ թողած գլխավոր նպատակը, անցնում ես վիրտուալ լուսնկարչությանը: Էլ չէի ուզենա խոսել անիմացիաների մասին - կերպարների անիմացիան պարզապես առավելագույնն է այն սանդղակի, որը կա այս խաղում: Չէի ուզենա բաց թողնել այն, որ այս խաղն ունի նաև թերություններ, որոնք նվազագույնին են հասցվել: Թերություններ, որոնք խիստ չեն ու եթե անցումից հետո աչք փակես դրանց վրա, կարելի է նաև մոռանալ: Բայց ամեն դեպքում կան տեղեր, որոնք չասեմ փչացնում են, բայց խանգարում են նրան, որ խաղը ստանա առավելագուն գնահատական: Օրինակ, առաջադրանքներից մեկում վարում ենք տրանսպորտային միջոց: Բնականաբար խաղը սիմուլյատոր չէ, այն էլ մրցումային, հետևաբար կռահելի է, որ մեքենայի վարման ֆիզիական ցանկալի կլիներ ավելի հաճելի լիներ, քան կար:

Իսկ ընդհանուր պատկերի աղավաղումը դա վերջնահատվածն է: Այն չէ, թե ինչ կարծում ես, սյուժեն դա չի անում: Այստեղ հարցը կապված չէ սյուժեյի հետ: Վերաբերվում է գործողությունների կատարմանը և խաղի տված հրահանգներին: Երբ վերջում բռնելու ես գլխավոր հակահերոսին, խաղը տեղ-տեղ հուշում է, որ հարկավոր է սեղմել «այս» ստեղնը, որպեսզի խանգարող արգելքները հաղթահարես ու ժամանակին հասնել Այրոնսին: Դու այդպես անում ես, բայց դա քեզ մոտ չի ստացվում առաջին, երկրորդ, երրորդ..., իններորդ անգամ կրկնելուց, ու դու ատամներդ սեղմած փորձում ես կրկին ու կրկին, որովհետև դա վերջն է ու դրանից հետո խաղն արդեն ավարտվելու է, վերջում մնում է հենց այդ ջղային զգացումը քո մոտ դեպի խաղի հանդեպ: Իսկ իրականում պարզ է դառնում, որ հարկավոր էր սեղմել ոչ թե այն, ինչ խաղը քեզ առաջարկում էր, այլ այն, ինչ ավելի հավանական էր:

Բայց ինչպես նշեցի, բարկությունից հետո, երբ արդեն ի մի ես բերել խաղային անցումն ամբողջությամ, տրամադրվելով ռեվյու գրելուն, սրանք թվում են արդեն մանրուքներ ու խիստ ազդեցություն չեն ունենում խաղի ընդհանուր պատկերի վրա, դրա համար էլ այս խաղը ստանում է ոչ միայն բարձր գնահատական, այլև սերիայի մինչ այս խաղացածս պրոյեկտների մեջ ամենա բարձրն է դառնում փաստացի:


8.8 / 10



30 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все

Burn me Alive

Captain Spirit

Comments


bottom of page