2010 թվականի նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ սույն խաղին ռելիզը: Խաղի նախագծմամբ զբաղվել է Treyarch ընկերությունը և հրատարակության հանձնել Activision-ին: Հանդիսանում է Call of Duty: World at War խաղի սիկվելը:
Այս խաղում իրադարձությունների մեծ մասը մեզ տանում են անցյալ՝ դեպի 1961-1968 թվականներ: Այս ամենը մենք հնարավորություն ենք ունենում իմանալ գլխավոր հերոսի հիշողության միջոցով: Վերջինս իրական ժամանակահատվածում գտնվում է ինչպես հետագայում է պարզվում, Պենտագոնին պատկանող ինչ-որ մի սենյակում, որտեղ երկու գործակալներ փորձում են պարզել կարևոր տեղեկություն:
Ընդհանուր առմամբ խաղում կան բավականին շատ պատմական իրադարձություններին առնչվող դրվագներ: Թեպետ Առաջին Համաշխարհայինը խաղում արդեն վերջացած էր, սակայն կան ուղղակի իմաստով կապեր այս իրադարձությունների հետ, չմոռանանք, որ հենց խաղը իկվելն է նախորդ մասի՝ World at War-ի, որի բուն սյուժեն այս պատերազմն էր, եթե կհիշեք: Հետևաբար այստեղ մենք տեսնում ենք նաև այն կերպարներին, որոնք կարևոր դեր են ունեցել նախորդ մասում: Հենց այս կերպարների շուրջ էլ ծավալվոմ է ներկա սերիայի բավական հետաքրքիր ու մասամբ էլ առեղծվածային
իրադարձությունների զարգացումները:
Խաղում անգամ տեսնում ենք ժամանակի կարևորագույն դեմեքերից մի քանիսին՝ Ջոն Քեննեդի, Ֆիդել Կաստրո...
Բնորոշ սույն խաղային սերիային, այս մասում ևս բազմազան ու շատ հետաքրքիր առաջադրանքների ենք մասնակցում: Ընդորում, արդեն ավանդույթ դարձած խաղային առանձնահատկությամբ: Այսինքն հնարավորություն ենք ունենում լինել տարբեր աշխարհամասերում, խաղալ տարբեր կերպարներով, ըստ հայեցողության կռվել այս կամ այն զինատեսակի օգնությամբ, ինչպես նաև ունենալ բավական տպավորիչ առաջադրանքներ՝ ռազմատրանսպորտային միջոցների ղեկավարման ժամանակ: Հատկապես մեծ բավականություն կարելի է ստանալ ուղղաթիռով առաջադրանքի կատարման ժամանակ, երբ թե կառավարումը և թե կրակելու հնարավորությունը հանձնված է մեզ:
Խաղում առկա է նաև «Զոմբի ռեժիմը»: Թեպետ շատ ժամանակ չեմ տրամադրել այս ռեժիմին, սակայն էական փոփոխություններ չունի սույն բաժինը: Միտքը նույնն է, ինչ սերիայի նախորդ խաղում էր՝ ողջ մնալ զոմբիների հարձակումներից: Ակնառու է թերևս այն հանգամանքը, որ այս ռեժիմում մենք հնարավորություն ենք ստանում գտնվել կառավարական պալատում ու խաղալ Ջոն Քեննեդու կերպարով (Եթե չեմ սխալվում, հնարավոր է նաև խաղալ Ֆիդել Կաստրոյի ու Ռոբերտ Մակնամառայի կերպարներով ևս): Կախված հաջորդ ռաունդներից, զոմբիների թիվն ավելանում է, ինչը հետզհետե դժվարացնում է խաղը:
Ընդհանուր առմամբ խաղը համարում եմ շատ լավ: Լուրջ թերություններ խաղային պրոցեսում չեմ նկատել: Խաղն ունի հիանալի գրաֆիկա, իր ժամանակի հետ համեմատած, հատկապես գեղեցիկ տեսարաններով կարելի է զմայլվել Վիետնամանական առաջադրանքների ընթացքում, ունի շատ տպավորիչ պահեր: Կարծում եմ հիմնական թույլ կողմը դա ձայնային կողմն է, որ թեպետ պետք է բարդել իմ դեպքում լոկալիզատորների վրա ոչ այդքան ճշգրիտ ձայնագրման համար:
Մնացած առումներով խաղը հետաքրքիր ու լավ ժամանակ անցկացնելու միջոցներից մեկն է:
9/10
Comentários