Սերիայի հերթական մասը, որի մասին ռեվյուս ուզում եմ հնարավորինս կարճ լինի: Կարող էի մի անգամից վերցնել ու գրել, որ այս մասն այդքան էլ չգոհացրեց սպասելիքներս, բայց ամեն դեպքում մի փոքր կմանրանամ, որպեսզի ավելի հիմնավոր լինի, թե ինչու սույն մասը ներկա պահին ինձ համար սերիայից ամենա վատն էր:
Թողարկվել է 2015 թվականին: Սերիայում թվով տասներկուերրորդն է, իսկ ենթասերիայում՝ երրոդրը(Black Ops): Սեթթինգը գիտաֆանտաստիկ է, սովորականի նման էլ շութեր առաջին դեմքից, որտեղ կարելի է նկատել նաև որոշ RPG տարրեր, հիմնականում կապված խաղային հերոսի լրացուցիչ ունակությունների կատարելագործման հետ:
Սյուժե
Առանց սփոյլերների ընդհանուր նկարագիրն այսպես է սյուժեյում - գործողությունները զարգացումներ են ունենում 2060-ականներին, երբ մարդկությունը՝ ի դեմս մեկ անձի, ինչպես միշտ պայքարում է ինչ-որ բանի հասնելու համար, ու դա հիմնականում աշխարհն իրենով անելն է ու երբ մարդկանց վրա կատարում են լուրջ փորձեր՝ վերջիններիս դարձնելով քայլող մեքենաներ կամ էլ թե կիբեռմարդիկ: Ու մենք հանդես ենք գալիս հենց այդ կիբեռզինվորներից մեկի դերում: Բնականաբար, եթե մարդիկ այդ շրջանում հասել են նման ձեռքբերումների, ապա խաղում մեզ քիչ չեն հանդիպում ավելի բարձր կարգի տեխնիկաներ՝ ռոբոտներ, դռոններ և ամենակարող Արհեստական Բանականությունը:
Գեյմփլեյ ու խաղային մեխանիկա
Թեպետ ընդհանուր տպավորություններս խաղից ավելի շատ բացասական են քան թե դրական, ամեն դեպքում պետք է նշեմ, որ այստեղ լավ բաներ էլ կային: Օրինակի համար վերցնեմ կերպարի լրացուցիչ ունակությունները, որոնք կարող են փոփոխություն մտցնել գեմփլեյում և թույլ տալ մարտավարական ճիշտ լուծումներ ստանալ խաղային մեխանիկայի որոշակի կիրառույթներում: Ունակությունները բաժանվում են երեք առանձի կարգերի, որոնք հասանելիություն են բացում տարբեր հետաքրքիր կարողությունների և որոնք խաղի ընթացքում, միավորների բավարար առկայության դեպում կարելի է կատարելագործել: Ունակություններ միջոցով օրինակի համար կարելի է շարքից հանել ինչ-որ ռոբոտատեխնիկա կամ ապաակտիվացնել դռոնների համակարգերը և այլն: Զինային համակարգն այս մասում փոքր ինչ ավելի տարբերվող է մյուս մասերի համեմատ: Առաջադրանքից առաջ հնարավորություն է տալիս խաղը ընտրել առկա չորս հավաքածուներից որևէ մեկը, որոնք ներառում են երկու հիմնական զենքեր և լրացուցիչ հարմարանքներ՝ նռնակներ, լուսային պայթուցիկներ և այլն: Խաղի ընթացքում՝ գեյմփլեյի կատարման ժամանակ որոշ տեղերում դրված են լինում զինապահեստներ, ոտեղ կարելի է փոխարինել ընտրված հավաքածուն մեկ այլ հավաքածույով: Այս պարագայում ևս, ստացված միավորներից կախված կարելի է զենքերի համար բացել նոր հարմարանքներ՝ նշանառության ավելի կատարելագործված տարբերակներ կամ էլ օրինակի համար խլացուցիչ՝ առավել անաղմուկ լինելու համար, թեպետ խաղը նման հնարավորություն գրեթե չի ընձեռնում:
Ընդհանուր նկարագիր
Գրաֆիկայի առումով կարող եմ ասել, որ առանձնակի վատ չէ: Տեղ տեղ հնարավոր է տեսնել տեքսթուրաների բացթողումները, բայց ընդհանուր առմամբ ավելի շատ սովորական գրաֆիկա է բացվում խաղացողի առջև, քան թե ինչ-որ շքեղություն: Բայց խաղի վատ լինելը բնականաբար կախված չէ գրաֆիկայից ու ես, որպես սովորական խաղացող, խաղը չեմ գնահատում՝ հիմնվելով բացառապես նրա գեղեցկության՝ տեսանելի գրաֆիկայի վրա: Հաշվի առնել պետք է մեր օրերում, բայց ոչ առաջնակարգ համարել այն: Ու ինձ համար խաղի վատ լինելու հանգամանքը կայանում է նրա լուծումներում: Նախ շատ պարզ ու կանխատեսելի սյուժե, կարելի է ասել անգամ ստանդարդ շութերների դեպքում, որ չունի ոչ մի շրջադարձային զարգացում ու ոչ մի կերպ չի կարողանում զարմացնել խաղացողին: Ավելի քան տաս միանման ու հոգնեցնող միսսիաներ, իսկ վերջին առաջադրանքները հատկապես տաղտկալի նույնիսկ, որոնց դեպքում բացահայտվում է հեղինակների այն միտքը, որ խաղը ստեղծվել է լավ գումարներ աշախատելու համար առաջնահերթ, քան թե խաղային որակ ապահովելու նպատակով ու որ իսկապես, անկախ այս ամենից խաղը ամենա լուրջ ու եկամտաբերն է եղել տարվա ռելիզների մեջ: Բացակայում են ձայնային ու հնչյունային որակները, որ խաղալու ժամանակ ներեցեք արտհայտությանս, զզվանք ես ապրում, էլ չասեմ ռուսական լոկալիզացիան, որը բուն խաղի հետ այդքան էլ կապ չունի, բայց փորձի համար միացրել եմ թ՛ե անգլերենը և թ՛ե ռուսերենը ու երկուսի դեպքում էլ խնդիրները զգացնել տալիս էին:
Ու վերջապես ամենա սոսկալին երևի թե ինձ համար, որ խաղից բացակայում է արհեստական ինտելեկտը ու տպավորություն է, թե հեղինակները չեն իմացել առհասարակ ինչ բան է դա կամ էլ թե իմացել են, բայց չեն հասկացել ինչին է պետք գալու: Խաղը տալիս է մեզ օգնական ուժեր զուտ ձևի համար ու կռվի դեպքում կարող ես հանգիստ ուսումանսիրել(իրականում անհանգիստ, քանի որ մինչ ուսումնասիրես, քո կերպարը քսան անգամ կմեռնի) թե ինչպես է աշխատում այն: Հակառակորդ զորքերը բառի ամենա ուղիղի իմաստով կենտրոնացած են միայն մեր կերպարի վրա, նրանց համար գոյություն չունի NPC հասկացությունը ու դա թույլ է տալիս եզրակացնել, որ տասնյակ թվով զինվորները, որոնք քո կողքին «կռվում են», ստեղծվել են զուտ կոնտենտն ավելի լեցուն դարձնելու համար:
Հա, մոռացա ասել նաև, որ սա CoD չէ: Ավելի շատ տպավորություն է ստեղծվում, որ խաղում ես սերիայի հետ բոլորովին կապ չունեցող մեկ այլ շուրթեր: Շութեր, որտեղ տեսնում ես ինչ-որ ֆուտուրիստական լուծումներ, որը քեզ անշուշտ կհիշեցնի Crysis խաղը, տեսնում ես ինչ-որ ֆենթեզի պրոյեկտից հատվածներ: Եթե սա 2015-ի խաղ չլիներ, կմտածեյի, որ խաղում ես Far Cry 5 որոշ հատվածներում կամ էլ Apex Legends, որտեղ քեզ այցի է եկել Բլուդհաունդ կերպարը՝ իր սիրելի ագռավներով հանդերձ: Ու այսքանն ինձ համար բավական է, որ ես խաղից հոգնեյի: Հա, ես անցել եմ այն մինչև վերջ, բայց երբ մտնում ես խաղ չուզենալով, քանի որ հոգնել ես նրանից արդեն ու հաճույք չես ստանալու այլևս, արդեն հասկանալի է դառնում, որ սա այն չէ, ինչ իսկապես կուզենայիր տեսնել սերիայի ներկայիս խաղում: Մի խոսքով կիսվեք Ձեր կարծիքներով, իսկ իմ գնահատականն այսպսիսն էր:
5.5/10-ից
⛔
Коментарі