top of page
Фото автораGame Over

Call of Duty: Ghosts

Ամեն տարվա նման, 2013-ին նույնպես թողարկվում է CoD սերիայի հերթական խաղը: Թվով 10-երրորդ մասի անվանում է Call of Duty: Ghosts / Պարտքի կանչ: Ուրվականներ, մոտավոր այսպես հայերենի դեպքում: Խաղի նախագծումը կատարվել է Infinity Ward-ի կողմից, որին օգնել են Raven Software և Neversoft ստուդիաները: Իսկ հրատարակումն ինչպես բոլոր մնացած դեպքերում պատկանում է Activison-ին:

Call of Duty: Ghost
Խաղի էմբլեման

Խաղային սեթինգը ավելի շուտ հիշեցնում է ապագան: Թեպետ իրականում էլ գործողությունները տեղի են ունենում ապագայում՝ 2027 թվականին: Միայն սկզբնական հատվածում է որոշակի իրադարձություններ տեղի ունենում 2017 թվականին, որտեղից էլ հենց սկսում ենք խաղը: Ըստ սրա Լոս-Անջելոսյան երեկոներից մեկի ժամանակ Ուոկերների ընտանիքի անդամները՝ հայրն իր երկու որդիների հետ քաղաքից դուրս պարզապես հանգստանում են և խոսում միմյանց հետ: Հայրը պատմում է «ուրվականների» մասին լեգենդներ: Ասեմ, որ այս բառը կապ չունի պարանորմալ երևույթի հետ: Ուրվականները հատուկ ջոկատայիններ են, ովքեր գոյություն ունեն, բայց ավելի շատ վարում են գաղտնի բնույթ: Ինչպես հետագայում պարզվում է, Ուոկեր ավագը հենց այս խմբավորման անդամներից մեկն է եղել: Քիչ հետո տեսնում ենք, որ Լոս-Անջելոսյան խաղաղ երեկոն վերածվում է իսկական պատերազմի դաշտի, որի հարվածները գալիս են տիեզերական տարածությունից: Եթե մենք այս խաղային սերիային ծանոթ չլինեյինք, կարող էինք կարծել, որ ինչ-որ ֆանտաստիկ ժանրի խաղ է ու այլմոլորակայինների դեմ ենք կռվելու: Բայց ոչ, սա CoD-ն է ու իրողությունները կապված են մարդկային գործողությունների հետ: Թեպետ նշեմ, որ խաղային ռեժիմներից մեկի դեպքում կռվելու ենք հենց այլմոլորակայինների դեմ: Ինչևէ, 2017 թվականի իրադարձություններից հետո մենք խաղին ամբողջապես ինտեգրվում ենք արդեն 2027 թվականի իրադարձությունների տակ ու հետագա ամբողջ ընթցքը տեղի է ունենում այդ թվականում: Այս ընթացքում արդեն տեսնում ենք, որ խաղային աշխարհն ավելի շուտ հիշեցնում է պոստապոկալիպսիս շրջան, քան թե պատերազմական: Թեպետ պատերազմը դեռ գոյություն ունի: Ու որքանով արդեն հասկանալի է դառնում, պայքարելու ենք նոր աշխարհի տերերի դեմ: Ընդորում Ուոկեր եղբայրները նույնպես անդամագրվում են ուրվականների խմբավորմանը ու իրենց հոր հետ միասին փորձում են լուծում գտնել նոր հակամարտության դեմ:


Խաղը մեծ մասամբ նման է սերիայի նախորդ մասերին՝ իր գործողություններով: Բայց շատ զգալիորեն տարբերվում է մնացած բոլորից: Ի տարբերություն մնացած մասերի, այստեղ անհամեմատ շատ է էքշնը որը ես համարում եմ տվյալ խաղի ամենաէական ու լուրջ զարդարանքը: Ամեն լոկացիայում, ամեն առաջադրանքի կատարման ժամանակ ու անգամ շատ դեպքերում ամեն քայլափոխին կարող ես հանդիպել աչք ծակող տեսարանների, որոնք մեծ տպավոություններ են փոխանցում խաղացողին: Իսկ բարդ վիճակներում փայլուն կատարումը և տրված հնարավորությունները կարող են մեղմ ասած «քրտնցնել» քեզ դրական իմաստով, երբ տեսնում ես թե ինչ է կատարվում այդ պահին էկրանի այն կողմում: Այս դեպքում հատկապես տպավորիչ առաջադրանքներից էր երկնաքերի առաջադրանքը, որն իսկապես «բոմբ էր»: Ավելի շուտ այն հիշեցնում է հոլիվուդյան բլոքբասթեր, ուղղակի գլխավոր դերում անձամբ Դուք եք հանդես գալիս:

Պետք է նկատել, որ սույն խաղում առհասարակ շատ են տարբերվող լոկացիաները: Եթե նախորդ մասերում տարբեր գործողություններ կատարվում էին նույն մակարդակի լոկացիաներում, ուղղակի տարբեր քաղաքներում ու տարբեր շինություններում, ապա այս մասում կարող ես մագլցել եկրկնաքերերի պատուհանների վրայով, վազել էլեկտրագնացքի վրայով ու միաժամանակ կռվել հակառակորդի հետ, սառցե ճանապարհներով ավտո կռիվ անել՝ փախչելով հակառակորդի ավտոշարասյուներից, ստորջրյա առաջադրանքի ժամանակ փորձել խոցել սուզանավը, միաժամանակ հեռու մնալ գիշատիչ շնաձկներից, տանկերով մուտք գործել հակառակորդի բազա կամ ուղղաթիռով ոչնչացնել օբյեկտներ ու վերջապես տիեզերքի անօդ տարածության մեջ պատերազմել հակառակորդի զորքի հետ: Խաղում անգամ կան մեկ երկու լոկացիաներ, որոնց կատարումը տեղի է ունենում Ռայլի անունով գերմանական ցեղատեսակի շնով: Ստանձնելով շան դերը, կատարում ենք դիվերսիա: Խաղի զինային արսենալը նույնպես հարուստ է տարբեր զենքերով, այդ թվում նոր մոդելներով, բայց ինձ ավելի շատ դուր եկավ ոչ թե զենքերը, այլ այդ զեքերից արձակված ձայները: Հատկապես կային զենքեր, որոնց «գմփուն» ձայնի համար միայն փորձում էի մշտապես ձեռքիս տակ պահել դրանք: Ձայյն, որն անգամ բանակ ծառայածս երկու տարիների ընթացքում չէի լսել, թեպետ դժվար թե ՀՀ ԶՈւ շարքային զինծառայողներին տային ԱՄՆ արտադրության գերժամանակակից զենք, այնպես որ չենք բողոքում...

Վերևում նշեցի, որ մեծ մասամբ խաղը նման է մնացած սերիաներին: Բայց միաժամանակ թե իր մարտական դինամիկ պահերով, ճկուն մեխանիկայով ու շատ էքշնով խաղը բարձր է նախորդներից: Սա ինձ համար սերիայում միակ խաղը դարձավ մինչ այս խաղացածներիս մեջ, որ հետագայում հաճույքով կվերախաղամ կրկին անգամ:


Խաղի միակ լուրջ մինուսը համարում եմ օպտիմիզացիան: Թեպետ գրաֆիկան սիրուն է ու թեպետ իմ համակարգչի դեպքում թեստերը ցույց տվեցին որ կկարողանամ խաղը խաղալ մաքսիմալ կարգավորումներով, ինչը նույնն էր ասում նաև խաղի համար հարկավոր պարամետրերը, այնուամենայնիվ խաղն անցել եմ հիմնական կետերը միջին դրած, քանի որ բարձր ու մաքսիմալ դեպքերում հաճախակի ընդհատումներ էին տեղի ունենում, fps-ը հասցնելով 14 կադր վայրկյանի: Ուստի ստիպված եղա հիմնական կարգավորումները դարձնել միջին մակարդակի: Ավելացնեմ, որ օպտիմիզացիան փաստորեն այնքան վատ է արված, որ երբ գլխավոր մենյուից փորձում ես ծանոթանալ խաղի հեղինակների տիտրերի հետ, ստիպված ես լինում լավագույն դեպքում մոտ 30 վայրկյան սպասել, մինչև բեռնման էկրանն ավարտին կհասնի: Օպտիմիզացիոն առումով իրոք խաղը խնդիրներ ունի:


Call of Duty: Ghost
Call of Duty: Ghost

Ինչ վերաբերվում է երաժշտական հատվածին ու այլ դետալների, ապա առաջինի դեպքում կասեմ որ չհիշվող երաժշտական ֆոն է օգտագործված, բացառությամբ խաղի եզրափակիչ կատարմանը, որը ռեփեր Էմինեմի ձայնարկումն է: Մնացած կետերին չեմ անդրադառնում զուտ այն պարզ պատճառով, որ նմանակում են սերիայի նախորդ խաղերին: Ամենա վերջում սփոյլեր չանելով հանդերձ նշեմ, որ խաղի սյուժեն չի ավարտվում այս խաղով ու չի բացառվում, որ հետագայում շարունակություն տեսնենք, որի դեպքում միանշանակ կսպասեմ երկրորդ մասին:



9/10


17 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все

Burn me Alive

Captain Spirit

Comments


bottom of page