Մինչ կորոնավիրուսը կտարածվեր, այդ ընթացքում ես հասցրեցի անցնել Call of Duty: Infinite Warfare-ը: Խաղը երկար չէր, պարզապես մեկ շնչով չէի խաղում: Ստացված տպավորություններից մասին կփորձեմ շատ կարճ՝ չափազանց կարճ ներկայացնել այս ռեվյուի շրջանակներում:
Նախ ասեմ, որ ես սերիային խաղերն ու առհասարակ ամեն խաղ փորձում եմ խաղալ ըստ հաջորդականության՝ թողարկման տարեթվով: Սույն խաղը CoD-ում հանդիսանում է թվով 13-րդը: Իսկ նախորդ՝ CoD: Black Ops 3 խաղից ունեցած վատ տպավորություններից հետո ակամայից եզրահանգել էի նրան, որ հաջորդ խաղը նույնպես կարող է չգոհացնել սպասելիքներս, պայմանավորված նրա հետ, որ սերիան հետզհետե կորցնում է իր ասելիքն արտահայտելուց, քանի որ, սպառվում են այն գաղափարները, որոնք այսքան ժամանակ մենք տեսնում են խաղերում ու հակապես երկար շարունակություն ունեցող խաղային սերիաներում: Համաձայնվեք, թվով տասներեքը դա արդեն մեծ է ու ենթադրում էի վատթարագույնը, որքան էլ բառի նշանակությունը անհամապատասխանելի կլիներ այս պարագայում: Ինչևէ, իրականում ես սխալվեցի ու դա ինչ-որ տեղ երջանկացնում է:
Call of Duty: Infinite Warfare-ը թողարկվել է 2016 թվականին: Նախագծումը կատարել է Infinity Ward ամերիկյան ստուդիան, հրատարակումը, ինչպես գիտեք, պատկանում է Activision-ին: Սերիայի նախորդ մասերում մենք արդեն իսկ զգացել ենք ֆանտաստիկ պահերի առկայությունը, թեկուզ և առանձին, ինչպես նաև որոշ առաջադրանքների շրջանակներում հայտնվել ենք տիեզերական մասում: Իսկ ահա արդեն սույն խաղը ամբողջապես կենտրոնացված էր ֆանտաստիկ ժանրի վրա և սեթթինգը նույնպես զարգացում էր ունենում համապատասխան չափանիշներով: Սյուժեն մեզ պարզաբանում է այն, որ մարդկության զարգացումը հասցրել է մեզ մեծ առաջընթացների, բայց Երկրագնդում ռեսուրսների պակասից ելնելով որոնումներ են սկսվել Արեգակնային համակարգի այլ մոլորակներում և վերջիններիս արբանյակներում: Բայց քանի որ,ինչքան էլ մարդկությունը զարգանա, ի ծնե նրանում առկա չարության ինստինկտը միշտ կհանգեցնի տարաձայնությունների և հակամարտությունները կտեղափոխվեն արդեն տիեզերական սահմաններ:
Եթե մի անգամից վերցնեմ ու ինչ-որ բնորոշում կպցնեմ այս խաղին, ապա հստակ կարող եմ ասել հետևյալը: Սույն խաղը սերիայում հանդիսանում է ամենա մասշտաբայինը իր թույն տեսարաններով: Սերիան սովորաբար աչքի է ընկել նման դրվագներով ամեն խաղում, բայց ստույգ այստեղ այդ տեսարանները կարող են տեղի ունենալ ու ականատեսը դառնանք տարբեր իրադարձությունների, որոնք կտեսնեյիքն ժամանակակից բլոքբասթերներում՝ կինոինդուստրիայի ոլորտից: Իսկապես նման տեսարանները լուրջ էսթետիկ հաճույք են փոխանցել թերևս ինձ: Իսկ որպես գլխավոր առաջադրանք, այստեղ արդեն ամեն ինչ շատ ավելի հասարակ է: Սյուժեն ընդհանուր ես համարում եմ մեկ առանձին խաղային օպերացիա: Կան մեզ խանգարող ահաբեկիչներ, և պետք է վերացնենք նրանց: Այլ զարգացումներ, խառնաշփոթ այս առումով պետք չէ սպասել: Սերիայի մյուս առանձնահատկություններից է նաև այն, որ հեղինակները մշտապես փորձել են գլխավոր դերերի համար ընտրել հայտնի դերասանների: Թեկուզ չարագործ կողմն արտահայտիչ ներկայացնելու համար: Սույն խաղը և բացառություն չէ, բայց բացառություն է նրանով, որ այդ կերպարներին տեսնում ենք շատ քիչ: Որքան հիշում եմ, հաշվել եմ երկու դրվագ:
Գեյմփեյի առումով շատ նորամուծություններ չկան: Ընդհանուր մեխանիկան մեզ ծանոթ էր արդեն նախորդ և դրանից առաջ եղած սերիայի խաղից: Կան հետաքրքիր լրացումներ հնարվորությունների առումով, որոնք հավելյալ առաջխաղացում են ապահովում կռվի ժամանակ: Շատ լավ էր, որ այս մասում հեղնակները հրաժարվել էին այն RPG տարերից, որոնք նախորդ մասում կային: Այսինքն հերոսն ավելնորդ ունակությունների ետևից չի ընկնում: Այն, ինչ նրան կարող ենք որպես «բոնուս» տրամադրել, դա զենքերն են, որոնք կկարողանանք բացել գլխավոր առաջդրանքների անցումից հետո և կամ լրացուցիչ առաջադրանքներից հետո: Հիմնականում այդ զինամիջոցներն առաջարկում են պայթուցիկ նյութեր՝ հակագրավիտացիոն միջոցներ, դրոններ, բոթեր և այլ առաջակարդ տեխնոլոգիաներ: Ինքնին հասկանալի է, որ սրանք ևս ինտեգրվում են սեթթինգի ձևաչափին: Ու հավատացեք, կան հետաքրքիր լուծումներ, որոնց օգտագործելը նույնպեսս ոչ պակաս հետաքրքիր է: Առաջադրանքների մասը շարունակելով նշեմ, որ լրացուցիչ միսսիաները նույնպես կարող են իրենցից հետաքրքրական բան ներկայացնել: Ճիշտ է, հիմանակնում դրանք նույնանման են մեխանիկայի պահով, բայց առաջարկվող «լոկացիաների» շնորհիվ կերևան տարբերբող: Ու մեծ մասով այս առաջադրանքներին մենք մասնակցում ենք տիեզերական օդանավերի օգնությամբ:
Ընդհանրացնելով, կարող եմ ասել, որ սերիայի սույն մասն իսկապես դուր է եկել ինձ: Ճիշտ է, այն չի զբաղեցնում առաջին հորիզոնականը, բայց երկորրդն էլ վատ դիրք չէ: Այս խաղում հնարավորինս բարձրին է հասցվել գրաֆիկան, որ շատ տեղերում կարելի է կանգ առնել ու սքրինշոթեր ստանալ, հնարավոր դրականին են հասել անիմացիայում և նույնիսկ ի տարբերություն նախորդ մասին, մշակում է ստացել արհեստական բանականությունը, որի շնորհիվ, տեղ-տեղ կարելի է հույս դնել նաև մեր կողքում կռվող անձնակազմի մյուս կերպարների վրա: Սերիան խիստ տարբերվում է մյուսներից ամեն ինչով ու շատ լավ է, որ այս տարբերությունը տվյալ պարագայում նպաստում է ի շահ խաղի: Անգամ տարբերվում է ավարտի տեքստը(տիտռեռ), երբ անունների բարձրանալու ժամանակ կարող ենք ունկնդրել այն հերոսների ուղերձն իրենց հարազատներին, ովքեր առաջադրանքների ժամանակ հաղթանակին հասնելու համար նվիրեցին իրենց սեփական կյանքերը: Չեմ կարող հատուկ չնշեմ նաև խաղային կերպար Իթանին, որը թեպետ մարդ չէ, այլ կատարելագործված մարտավարական հումանոիդ, բայց և միաժամանակ նրանում շատ ավելին է ներդրվել, քան կպատկերացնեյինք:
8.5 /10-ից
Comments