top of page
Фото автораGame Over

Call of Duty: Modern Warfare 3

Call of Duty սերիայի թվով ութերորդ խաղն է, որի նախագծմամբ զբաղվել են Infinity Ward և Sledgehammer Games ընկերությունները, համատեղ Raven Software-ի մասնակցությամբ, իսկ որպես հրատարակող հանդես է եկել Activision-ը: Խաղը թողարկվել է 2011 թվականի նոյեմբերի 8-ից:

Call of Duty: Modern Warfare 3
Հատված առաջադրանքից

Բառացիորեն խաղը վերջացրեցի այս ռեվյուն գրելուցս մեկ-երկու ժամ առաջ ու ուզեցա ավելի թարմ հիշողություններով գրի առնել հերթական կարծիքս: Կուզենայի առաջ ընկնել ու միանգամից ասեյի խաղի հետ կապված տպավորույթուններս, բայց եկեք այս ամենին հասնենք հերթականությամբ:

Նախ խոսեմ սյուժեյից: Կարծում եմ վերնագրից էլ արդեն իսկ պարզ է, որ խոսքը գնում է Ժամանակակից Պատերազմի մասին, որն է մտածածին 3-րդ Համաշխարհայինը, որն էլ արդեն 3-րդ անգամ մեզ են «հյուրասիրում» խաղի նախագծողները: Հենց այս սերիայով էլ ավարտվում է վերոնշյալ Համաշխարհայինը: Ու ինչ-որ տեղ կարելի էր ենթադրել, որ Մեզ՝ խաղացողներիս սպասվելու էր թերևս այս Պատմության ամենակատաղի իրադարձությունները, բառիս ամենադիպուկ իմաստով: Գործողությունները տեղի են ունենում 2016-2017 թվականներին, երբ դեռ շարունակվում է Երրորդ Համաշխարհայինը: Ավելին, այն նոր թափ է առել այն բանից հետո, երբ հակամարտ կողմերի անհանդուրժողականությունը ստիպել էր Իմրան Զախառևին ձեռք առնելու նոր միջոցներ, իր շուրջը հավաքելով համագործակիցների հսկայական մի բանակ:

Բնականաբար հատիկ-հատիկ չեմ խոսի այս ծավալուն Պատմության յուրաքանչյուչ առաջադրանքի մասին: Պարզապես կընդհանրացնեմ: Առաջադրանքները կարելի է ասել, չեն տարբերվում այս Պատմության նախորդ սերիաների առաջադրանքներից լուրջ տարբերութուններով: Համենայնդեպս ոչ խաղային պրոցեսով: Առաջին դեմքից ընթացող այս շութերում առաջադրանքների կատարումը կարող է լինել տարբեր՝ կախված խաղացողի հայեցողությունից: Եթե ուզում ես հնարավորինս անաղմուկ ոչնչացնել հակառակորդին, ապա այդ հնարավորությունն ունես: Եթե ուզում ես «աշխարհացունց» անել շրջապատում գտնվող հակառակորդին, ապա այդ հնարավորությունը նույնպես ունես: Հատկապես դա ակնհայտ երևում է հետախուզական բնույթի առաջադրանքներում: Բայց եթե հանկարծակի այս գաղտագողի պլանը ձախողվեց, պատք է բավական սթափ ու արագ լինել, քանի որ հակառակորդն այս խաղում կրկնակի անգամ ավելի ուժեղ է նախորդ մասերից, իսկ ահա մեր կողակից զինվորների մոտ դիտավորյալ թե ոչ դիտավորյալ արհեստական բանականությունը կամ ինտելլեկտը (Ձեզ ինչպես հարմար է) այդքան էլ հաջող չէ, ինչի արդյունքում համարիր, որ մենակ ես այդ կռվի դաշտում: Թեպետև և կարելի է սա բացասական չհամարել թեկուզ այն բանի համար, որ իրական պատերազմում միակ հույսն ու ապավենը այդ Դու ինքդ ես Քո համար:

Call of Duty: Modern Warfare 3
Խաղի դրամատիկ պահերից մեկը

Անցնենք առաջ. Ինչպես գիտենք, դեռ Call of Duty 2 խաղից սկսած անհետացել էր սանդղակը, որը ցույց էր տալիս մեր հերոսի կյանքի չափը: Այս մասում անդավաճան էին մնացել ստեղծողներն այս գաղափարին, որը անկեղծ ասած Ինձ դուր գալիս է: Չնայած ստեղծում է որոշակի անհարմարություն այն իմաստով, որ կանխատեսում չես կարող անել՝ նայելով այդ սանդղակին ու ըստ այդմ էլ գլխումդ համապատասխան պլան մշակել խաղի ընթացքին սինխռոն, այնուամենայնիվ այս մոտեցումը գնահատում եմ որպես դրական կողմ: Սրան գումարում եմ նաև ինտերֆեյսի ազատությունը, երբ որևէ լուրջ խոչընդոտներ չկան էկրանին, որը կամա թե ակամա կխանգարի խաղից հաճույք ստանալը:

Զենքերի հետ կապված. նույն մոտեցումը, ինչ նախորդ մասերում: Ի սկզբանե տրված է Քեզ երկու զենք, բայց ցանկության դեպքում կարող ես դրանք փոխարինել այն զեքներով, որոնք մնում եմ գետնին ընկած հակառակորդին ոչնչացնելուց հետո: Երկու տեսակի նռնակներ՝ բեկորային և լուսաաղմուկային ( չգիտեմ այս բառը ճիշտ ասեց՞ի): Նաև, որոշ առաջադրանքներում հնարավորություն ունենք կանչել օդային ուժի օգնություն, նախապես համապատասխան գազային նռնակով թիրախավորելով հակառակորդի գտնվելու տարածքը: Իսկ մի քանի առաջադրանքներում էլ անձամբ ենք կատարում այս օդուժի դերը, որը բավական հետաքրքիր ու սինեմատիկ դրվագ է հիշեցնում:

Ինչպես սերիայի շատ մասերում, այս խաղում նույնպես գործողությունները ծավալվում են տարբեր երկրներում, սկսած Հնդկաստանից, Աֆրիկյան մի քանի երկրներից մինչև ԱՄՆ ու Եվրոպական այլ երկրներ: Ընդորում այս գործողությունները կատարում ենք տարբեր խմբերի կողմից, տարբեր խաղային կերպարներով:

Առաջադրանքների մասով պետք է շատ հաստատապես ասեմ, որ սերիայի մինչ այս եղած խաղերի մեջ ամենահետաքրքիր, ամեաազդեցիկ, ամենակատաղի, ամենաթունդ ու ամենաէպիկ տեսարաններն այստեղ են, այս մասում: Ու սա բոլորովին մեկ կամ երկու դրվագ չէ, որ տեսար, վայելեցիր պահը, մոռացար ու անցար առաջ: Ո՛չ, այս մասում այդ տեսարանները, որոնք անձամբ ինձ մինչ հիմա էլ տպավորած են պահում, հանդիպում են ամեն առաջադրանքի կատարման ժամանակ: Այս սերիան ինձ համար ամենաամենան էր. ամենադինամիկն էր Call of Duty խաղային սերիայում: Իհակե կարող եք չհամաձայնվել, բայց ինձ համար դա այդպես է: Ու նկատի ունեցեք, որ խոսքը վերաբերվում է այս մասից առաջ եղած բոլո խաղերին, և ոչ թե հետո եկած...

Call of Duty: Modern Warfare 3
Փոքրիկ խաղային պրոցես, որը տպավորիչ զարգացում է ունենում

Խաղում առկա է նաև «Հատուկ առաջադրանքներ» ռեժիմը ինպչես նաև «Մուլտիփլայեր» ռեժիմը: Վերջինը չեմ խաղացել ու հետաքրքիր բան չեմ կարող գրել, իսկ ահա առաջինը զուտ ծանոթության համար փորձել եմ ու որոշ հետաքրքրություն կար այս ռեժիմում: Մեզ սկզբից տրվում է մեկ զենք ու պետք է դիմակայենք հակառակորդի ալիքին: Հաջող ավարտից հետո մյուս ալիքն ավելի ուժեղ է լինում ու այդպես շարունակ: Իսկ այս ընթացքում, երբ առաջադրանքները կատարում ենք հաջողությամբ, ապա մեր առջև բացվում են նոր հնարավորություններ, օրինակ նոր զենք գնել կամ հզորացնել ունեցածը, համալրել պայթուցիկ նյութերը կամ ստանալ օդուժի հնարավորություն: Հակառակորդներն էլ ալիք-ալիք զինված են լինում տարբեր զենքերով, ավելի պատրաստված են դիմակայությանը, անգամ մեր դեմ դուրս են բերում վարժեցված շներ ու շներ, որոնք կրում են պայթուցիկներ: Իսկ քարտեզները Անհատական ռեժիմի լոկացիաներն են...


Երևի թե այսքանով ընդհանրացնեմ կարծիքս այս խաղի վերաբերյալ: Ավելացնեմ պարզապես այն, որ գրաֆիկան խաղում թեպետև հզորագույններից չէ, բայց և չի էլ ստեղծում այն տպավորությունը, թե գործ ունես միջին մակարդակի խաղի հետ: Պարզապես եթե համեմատենք նախորդ խաղերի հետ, ապա էական փոփոխություններ չեմ նկատել խաղում: Օպտիմիզացիայի առումով կարծիքս դրական է:

Ինչևէ, այս խաղն ինձ համար սերիայում ունեցավ իր լուրջ տեղը: Այս մասում նախագծողները արել էին ամենը՝ պահպանելու ինտրիգը, պահպանելու անդադար խաղալու ցանկությւոնը, պահպանելու խաղային դինամիկան, պահպանելու այն դրամատիկ զգացողությունները, որոնք կստանայիր խաղից: Այս, սա Նրանց հաջողվել էր:

Այս ամենին մնում էր ավելանա լավ երաժշտությունը, ինչը նույնպես առկա էր: Հանրահայտ երաժիշտ Բրայան Թայլորի ստեղծագործությունը հանճարեղ էր:



10/10

17 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все

Burn me Alive

Captain Spirit

Comentarios


bottom of page