Infinity Ward-ի նախագծած հերթական խաղը, որը հրատարակության է հանձնվել Activision-ին: Խաղը դուրս է եկել 2009 թվականին և հանդիսանում է սերիայի 6-րդ մասը:
Խաղը պահում է սերիայի հին ավանդույթներն այն առումով, որ այստեղ ևս կարող ենք ղեկավարել մի քանի կերպարների, որոնք գտնվում են տարբեր աշխարհամասերում: Սյուժեն անմիջապես շարունակությունն է հանդիսանում Call of Duty 4: Modern Warfare մասի, ընդամենը իրադարձությունները տեղի են ունենում 5 տարի անց:
Առաջադրանքները բազմազան են: Բացի այդ մենք հնրավորություն ենք ունենում գտնվելու տարբեր երկրներում, անգամ նաև Կովկասյան շրջանում, իսկ ավելի հետաքրքիրը՝ նաև տիեզերական տիրույթում: Թեպետև այդ առաջադրանքը այնքան էլ լասյնամասշտաբ չէ, բացյ տեսարանը բնավ գեղեցիկ կարելի է համարել: Առաջադրանքներից բացի հնարավորություն ենք ունենում կառավել մի քանի տրանսպորտային միջոցներ և օգտվել մի քանի հետաքրքիր զինատեսակների կիրառությունից:
Խաղի սյուժեյի անցումից զատ առկա է նաև «Սպեցառաջադրանքներ» և «Օնլայն»
ռեժիմները: Առաջինը հնարավոր է անցնել նաև կոոպերատիվ ռեժիմով, չնայած առաջադրանքների հիմնական մասը անհատական անցման համար է նախատեսված:
Առաջադրանքներում հարկավոր է հնարավորինս շատ միավորներ վաստակել, որը կբացի նոր առաջադրանքներ կամ զինատեսակներ:
«Օնլայն» ռեժիոմւմ էական փոփոխություններ կարելի է ասել տեղի չեն ունեցել: Հիմնական փոփոխութունը կայանում է սերվերներում, սակայն քանի որ այս ռեժիմում երկար ժամանակ չեմ անցկացրել, այս մասին չեմ կարող խոսել:
Խաղի սյուժեն տեղի է ունենում մեր ժամանակներում և ինչպես արդեն նշեցի շարունակությունն է հանդիսանում սերիայի նախորդ խաղի՝ Call of Duty 4: Modern Warfare-ի:
Իրադարձությունները տեղ են գտել 2016 թվականում:
Թեմատիկ առումով խաղի սյուժեն ընդգրկում է Ռուսաստանում զարգացող քաղաքացիական պատերազմը, որն ավելի ուշ կվերածվեր պատերազմի՝ ԱՄՆ-ն ընդդեմ Ռուսաստանի: Իսկ մենք սկսում ենք խաղալ Աֆղանստանից: Ինչպես շատ խաղերում, որը և շատ հարմար է, այստեղ ևս առաջին գործը սովորելն է ընդհանուր խաղային կառավարման հրամաններին:
Խաղային կերպարները, որոնցով կարող ենք խաղալ, տարբեր են: Կան նաև այնպիսի կերպարներ, որոնք չնայած երկրորդական են և չենք կարող նրանց կառավարել, սակայն խաղում ունեն շատ կարևոր դեր:
Չնայած նախորդ խաղերը ևս աչքի են ընկել իրենց հիանալի ու լավ կատարված որակներով, այս խաղում հատկապես այդ ամենը ի մի բերված է երևում: Առավել լավ որակներ են ստացվել լուսային էֆեկտներից, գամմաներից: Մեծ տարբերությւոն է զգացվում արհեստական ինտելլեկտի ուղղությամբ: Ի տարբերություն նախորդ խաղերի, այստեղ հակառակորդը կախված իրավիճակից, իրեն դրսևորում է տարբեր ձև, ինչը անգամ դժվար է դարձնում խաղացողի գործողությունների մշակումը: Սա պետք է հասկանալ միայն դրական իմաստով:
Մեծ աշխատանք է տարված նաև գրաֆիկայի և դիզայնի ուղղություններում:
Հետաքրքիր է նաև այն, որ չնայած այս խաղում պատմությունը հորինված բնույթ ունի, ինչը չի կարելի ասել սերիայի նախորդ մասերի մասին, որոնց պատմությունը ներկայացված է Համաշխարհայինների հիման վրա, այնուամենայնիվ հենց այս խաղում զգալի է պատերազմի լայնամասշտաբությունը: Հատկապես այս իմաստով վառ ապացույցն է Սպիտակ տան շրջակա տարածքում ընթացող ճակատամարտը՝ տարբեր զինատեսակներով, հակառակորդի հսկայայան զինուժով և որ ամենակարևորն է, այս ամենին հատուկ մթնոլորտ տրամադրող շրապատում այրվող այս ու այն շինությունները, անդադար ռմբակոծումները, աղմուկն ու աղաղակը: Սա կարծում եմ, խաղի ամենալավ ու տպավորիչ հատվածներից մեկն է:
Նմանատիպ տպավորիչ, սակայն այս դեպքում սարսափելի տպավորիչ ազդեցություն համարում եմ խաղի առաջադրանքներից մեկը՝ «Ոչ մի խոսք ռուսերեն» վերնագրով, որտեղ ահաբեկիչները, որոնցից մեկը մենք ենք՝ խաղացողներս, մուտք ենք գործում օդանավակայան ու բառիս ամենասարսափելի իմաստով սպանում բազմաթիվ խաղաղ մարդկանց: Այս առաջադրանքի վրա աշխատողները գերազանց են արել իրենց վրա դրված պարտականությունը, սակայն այս պարտականությունն այնքան է ավ ստացվել, որ իսկապես զգում ու սարսուռէ անցնում մարմնովդ, թե ինչ է կատարվում տվյալ պահին խաղի այս հատվածում: Ի միջիայլոց այս առաջադրանքը իրական կյանքում մեծ սկանադալ դարձավ....
Այո, սա այն շութերներից մեկն է, որին պետք է ծանոթ լինի այս ժանրը գնահատող ցանկացած անձ, էլ չեմ ասում սերիայի իրական երկրպագուների մասին:
Խաղը լավ ստացված է: Պատմությունը թեպետև հորինված է, բայց շատ արդիական է: Խաղային պրոցեսը և օպտիմիազացիան բավական սահուն: Դիզայնը և այլ մշակումներ արված են նրբանկատորեն և ինչը կպակասի խաղում, որպեսզի քեզ զգաս իսկական «ռեյնջեր»:
8/10
Comments