Սերիայի հերթական, հինգերորդ խաղը՝ թողարկված Treyarch ընկերության կողմից և հրատարակության հանձնված Activision ընկերությանը: Խաղը դուրս է եկել 2008 թվականին:
Խաղի իրադարձություններն այս անգամ ևս տեղի են ունենում Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ: Ինչպես սերիայի նախորդ խաղերում, այս խաղում նույնպես մեզ առաջակում են խաղալ զուգահեռ բանակներում: Այս կերպ կարելի է ասել, որ խաղի անցումը բաժանված է երկու մասի՝ Ամերիկյան, որ կռվում ենք ճապոնական բանակի դեմ և Սովետական՝ որ պատերազմում ենք Նացիստական Գերմանիայի հետ:
Խաղային կերպարները, որոնց մենք կառավարում ենք, երկուսն են, բացառությամբ մեկ առաջադրանքի, որտեղ այլ կերպարով ենք խաղում: Առաջադրանքները 15-ն են: Ըստ թվականի, գործողություններն ընկած են 1942-1945 թվականների իրադարձությունների վրա:
Ընդհնանուր առմամբ, առաջադրանքները կարելի է ասել ընթանում էին նույն կերպ, ինչ նախորդ խաղերում էր՝ նվիրված Համաշխարհային թեմային: Սակայն խաղի առաջին մի քանի առաջադրանքներում թերևս ինձ համար խաղաին պրոցեսը մի տեսակ ձանձրալի էր: Հատկապես ձանձրալի էր, երբ խաղում էի Ամերիկյան բանակի կազմում:
Այս առաջադրանքներից հետո պատկերը փոխվեց, կարծես թե այլ խաղ ես խաղում: Զարգանում են թե խաղի իրադարձությունները, թե խաղային պրոցեսը: Կռիվները դառնում են էլ ավելի բնական: Բնական ասելով նկատի ունեմ պատերազմին բնորոշ սարսափը: Հատկապես տպավորիչ էին այն առաջադրանքները, որտեղ Սովետական բանակը մտնում է Բեռլին և կռիվ տալիս՝ հասնելու Ռայխսթագ: Իսկապես այս րոպեներին զգում էիր պատերազմի դաժանությունը, աղմուկն ու քաոսը և մի պահ անգամ մտքով հասնում ավելի հեռու՝ դեպի անցյալ: Ու մտածում, թե ինչքան դաժանություն ու սարսափներ են տեղի ոնեցել Առաջին Համաշխարհայինին:
Առավել տպավորիչ ու հուզական էր նաև վերջին քաթ-սցենը, որտեղ գլխավոր կերպարին՝ խաղացողին է տրվում հաղթական դրոշը բարձրացնելու պատիվը: Խաղացողը խաղի էպիկ երաժշտության տակ շարժվում է դեպի գագաթը, երբ անսպասելի, հակառակորդի ողջ մնացած զինվորը վիրավորում է հասցնում: Այս պահը բավական դրամատիկ էր ու հուզիչ:
Բացի կերպարներից մեզ հնարավորություն են տալիս խաղալ նաև ռազմական տեխնիկայով: Մասնավորապես առաջադրանքներից մեկն այն է, որ տանկով պետք է ոչնչացնենք հակառակորդի կրակակետերը: Իսկ մյուս առաջադրանքում էլ թեպետ չենք կառավարում ինքնաթիռը, սակայն ինքնաթիռից պետք է ոչնչացնենք ճապոնական բանակի ռազմանավերը:
Խաղի մթնոլորտը, ինչպես արդեն ասեցի, առաջին մի քանի առաջադրանքներից հետո փոխվում է դեպի դրականը: Շրջապատը, խաղային դիզայնը կարելի է ասել էական փոփոխությունների չի ենթարկվել: Ինթերֆեյսից բացակայում էր այն սանդղակը, որը ցույց էր տալիս խաղացողի առողջությունը: Չկային նաև դեղամիջոցները: Առողջությունը վերականգնելու համար բավական էր միքանի վայրկյանով թաքնվել, երբ զգում էիր թե ժամանակն է: Իսկ այդ հասկանալի էր դառնում էկրանի անկյունների հետզհետե կարմիր երանգ ստանալու ընթացքից:
Մեծ մասամբ խաղը լուրջ փոփոխություններ չի ունեցել: Նորամուծություններից մեկը զենքի տեսակով էր: Խոսքը կրակակետի մասին է: Թերևս ամենա լուրջ նորամուծությունը «զոմբի» ռեժիմի հայտնվելն էր: Այն հասանելի էր դառնում խաղն անցնելուց հետո միայն: Իրենից ներկայացնում էր հետևյալը.
Խաղացողը պետք է պայքարեր զոմբիների հարձակմանը: Զոմբիները գալիս էին փուլերով, ընդմիջումներին կարելի էր վերականգնել պատսպարանները: Զենքեր կարելի էր գնել սպանված զոմբիներից ստացված միավորների հաշվին:
Հատկանշական է նաև այն, որ խաղի գլխավոր կերպարներից մեկին՝ սերժանտ Վիկտոր Ռեզնովին ձայնագրել է բավական հայտնի, բրիտանացի դերասան Գարի Օլդմանը: Այս մասին իմանում ենք խաղի վերջնամասի տիտռերից:
Մեկ այլ հիանալի ու ոգևորիչ պատկեր էլ այն է, երբ խաղի ընթացքում, Սովետական բանակի տանկային դիվիզիայում հանկարծ տեսնում ես տանկերից մեկի վրա գրված «Սասունցի Դավիթ» մակագրությունը՝ հայերեն տառերով: Բնականաբար հայ լինելով հանդերծ քեզ լավ ես զգում ու հպարտ, նամանավանդ երբ պատմությունից արդեն տեղյակ ես այդ տանկի հաղթանակների մասին:
Ընդհանրացնելով, կասեմ, որ խաղը հետաքրքիր էր, դրամատիկ պահերով լցված: Սակայն նախորդ խաղերի հետ համեմատած չուներ լուրջ փոփոխություններ և լուրջ նորամուծություններ: Առանձնին դրվագներ մտնում էիր խաղի մեջ բառիս բուն իմաստով, իսկ որոշ դրվագներում, կարճ, բայց ձանձրույթ էր պատճառում:
8/10
Kommentarer