Ժամեր առաջ անցա (վերջապես) Constantine վիդեոխաղը: Մինչ կարծիք գրելը որոշեցի դիտել նաև ֆիլմը, որպեսզի ավելի ճիշտ լիներ: Խաղը դուրս է եկել 2005 թվականին, հիմնված է ֆիլմի վրա, որն էլ իր հերթին սկիզբ է առնում Vertigo / DC Comics Hellblazer-ից: Այսինքն կոմիքս է: Ըստ ժանրի խաղը արկածային է:
Կարճ լինելու համար ընդհանրացնեմ, որ խաղն ի տարբերություն ֆիլմի այքնան էլ գրավիչ չէր: Չնայած նախագծողներն արել էին ամենը, որպեսզի որքան հնարավոր է նմանություն ունենա ֆիլմի հետ: Բայց և այնպես արել էին նաև այնպիսի լրացումներ, որոնք առկա չէին ֆիլմում ու ավելի լավ կլիներ, եթե տեղ չգտնեյին նաև խաղում: Որպես դրական կողմ կարող եմ առանձնացնել կատ-սցեները, որոնք արված էին բավական մշակված եղանակով՝ ի համապատասխան 2005 թվականի տեխնոլոգիաների: Որոշակիորեն տարբեր էին նաև սյուժեները խաղում և ֆիլմում: Լուրջ մշակում էր արված նաև կերպարների նմանությունը: Ֆիլմում գլխավոր դերում հանդես էր գալիս Կիանու Ռիվզը, խաղում կերպարը բավական նման էր դերասանին թե արտաքնապես և թե տեսքով: Սակայն հիմնական թերությունը կայանում էր թերևս ինձ համար նրանում, որ խաղը կարծես թե ձգձգված էր, ինչը ձանձրալի էր դարձնում խաղի անցումը: Կարծում եմ, սա մեծ թերություն է: Միջին կարգի խաղ է, զարմանալու ոչ մի բան չես գտնի այս խաղում: Մյուս կողմից, եթե սիրահարն ես այս կոմիքսի, դիտել ես ֆիլմը, ապա միանշանակ կարելի է նաև փորձել խաղը: Ի միջիայլոց նախատեսված է ֆիլմի սիկվելի նկարահանումը, դեռ պարզ չէ երբ կսկսվեն նկարահանումները, սակայն չի բացառվում, որ աշխատանքներ տարվեն նաև խաղի սիկվելի վրա: Ու հուսով եմ, որ այս անգամ ավելի լավ կստացվի խաղը:
Ֆիլմը - 8/10 Խաղը - 5/10
Commentaires