top of page
Фото автораGame Over

Crysis

2007 թվականին թողարկված մուլտիպլատֆորմային խաղ է, որն ըստ ժանրի համարվում է գիտա-ֆանտաստիկ շութեր առաջին դեմքից: Խաղի նախագծմամբ զբաղվել է Crytek ընկերությունը, որտեղից էլ հենց առաջ է եկել խաղի անվանումը՝ Crysis:


Չնայած խաղի վաղեմությանը՝ 11 տարի, միևնույն է այս խաղը և առհասարակ խաղային թրիլոգիան ունի բավական մեծ երկրպագուների բանակ, որոնց միանում եմ նաև ես: Արդեն հասկանալի է, որ ռեվուն լավ նոտայով եմ սկսելու: ☻

Այս ամենի իրավունքը ունեմ այն բանից հետո, երբ մտա խաղ ու առաջին իսկ մեկ ժամվա ընթացքում խաղը ստիպեց սիրել իրեն: Նախ ասեմ, որ այս հանգամանքում մեծ դեր խաղաց նաև Far Cry խաղի առաջին մասը: Բանն այն է, որ իմ խաղային կարիերան սկիզբ է առել հենց այս խաղից ու որն իմ սիրած խաղերից մեկն է, իսկ Crysis-ը նույնապատկերն էր սրա: Իհարկե միայն այս հանգամանքից ելնելով չէ, որ խաղը լավն եմ գնահատում: Հաշվի առնենք, որ չնայած միանման են խաղերը և ստեղծվել են նույն ընկերության կողմից, սակայն ունեն առանձին պատմություններ, սյուժե և այլն...

Խաղի իրադարձությունները տեղի են ունենում 2020 թվականին: Պարզվում է, որ մեր երկրագնդի մի ծայրամասում գտնվել է այլմոլորակային տիեզերանավ, որը շատ շուտվանից հանգրվան է գտել լեռան մեջ և երկար դադարից հետո որոշել են դուրս գալ այս թաքստոցից: Իսկ այս ամենը նշանակում է, որ ամբողջ մարդկությունը վտանգված է:

Մենք հանդես ենք գալիս ԱՄՆ հատուկ ստորաբաժանումում, որտեղ մշակել են տեխնիկապես թե գերհզոր մարդիկ, հենց որոնցից մեկն էլ մենք են:


Խաղի գեյմփլեյի հիմանակն մասը ճիշտ և ճիշտ նույնն է, ինչ Far Cry խաղում: Էական փոփոխություն է զենքերի մոդիֆիկացիան, որոնց կարելի է ամրացնել տարատեսակ սարքե՝ խլացուցիչ, լուսարձակ, օպտիկական սարքեր և այլն: Լուրջ և դրական փոփոխություններ կան արհեստական ինտելլեկտի մեջ, որը անգամ խաղը դարձնում է բավական բարդ: Հակառակորդը ավելի զգոն է, կռվում է գրագետորեն, թաքստոցներից օգտվելով: Այս ամենը որոշակի բարդույթներ կարող է տալ խաղացողին: Բայց սա առավելություն է, և ոչ թե բացասական կողմ...

Բայց այս ամենի դեմ կա մի պարզ լուծում, որը և հանդիսանում է խաղի թերևս գլխավոր արգումենտը: Դա խաղում առկա նանոկոստյումն է: Այզ ռազմական համազգեստը խաղի ամենաարմատն է, քանի որ ամբողջ խաղի անցումը առանց սրա ոչ միայն դժվար կլիներ, այլև խաղը կվերածեր շատ սովորական մի շութերի: Այս համազգեստը մեզ հնարավորություն է տալիս կիրառել 4 միջոց՝ անհայտանալու, ուժեղանալու, պաշտպանվելու և արագագործության: Հենց այս չորս հնարավորություններն էլ մշտապես և գրեթե ամեն քայլափոխին կիրառել է խաղացողի կողմից, որոնց շնորհիվ առաջին հայացքից թվացող սովորական շութերը վերածվում է յուրօրինակ և եզակի խաղի:

Խաղի ևս մեկ լավ կողմերից է նաև տրանսպորտային միջոցների մեծ առկայությունը, սկսած սովորական ջիպից մինչև տանկ: Ցանկացած պահի կարող ենք օգտվել այս միջոցներից, եթե մոտակա տարածքում այն հասանելի է: Կան անգամ առաջադրանքներ, որոնց ժամանակ ոչ միայն ցանկալի է օգտվել տրանսպորտից, այլ պարտադիր է, քանի որ որքան էլ ուժեղ լինենք, միևնույն է առանց տանկ չենք կարողանա պայքարել հրթիռազենիթային համակարգերի դեմ:

Եթե փորձեմ ընդհանրացնել ու ի մի բերել որակավորումս, ապա այս խաղը, այսպես ասած, ամեն բան անում է, որպեսզի հաճույք ստանաս թե խաղային պրոցեսից, թե գեյմփլեյից ու թե առհասարակ: Եթե խաղի սկզբնական մասի առաջադրանքներում մենք կռիվ ենք տալիս կորեական բանակի զինվորների դեմ, ապա ընթանալով առաջ, չենք էլ նկատում թե ինչպես, այս զինվորների դեմ կռիվը ուղղվում է դեպի այլ՝ ավելի հզոր հակառակորդի կողմը, որն է այլմոլորակայինների ռասան: Սա մեկ անգամ ևս վկայում է խաղի գայթակղության մասին:



8/10

16 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все

Burn me Alive

Captain Spirit

Kommentare


bottom of page