Սերիայի երկրորդ մասը դուրս եկավ 2011 թվականից: Խաղի նախագծմամբ այս անգամ ևս զբաղվել էր Crytek ընկերությունը, իսկ խաղի հրատարակման գործն իր վրա էր ստանձնել Electronic Arts-ը: Խաղի ուղղվածությունը կրկին նույնն է մնացել, այսինքն խաղն ըստ ժանրի գիտա-ֆանտաստիկ տարրերով շութեր է առաջին դեմքից: Խաղային հենք, որպես այդպիսին ծառայել Crytek-ի կողմից ստեղծված սեփական՝ CryEngine 3-ը:
Խաղի գործողություններն ուղղակի շարունակությունն են հանդիսանում 2007 թվականին դուրս եկած առաջին մասի: Հնարավորինս հակիրճ կփորձեմ ընդհանուր նկարագիր տալ այս խաղի վերաբերյալ, որի անցումն ավարտեցի մեկ-երկու շաբաթ առաջ:
Դե ինչ, սկսեմ երևի թե գեյմփլեյից: Այն, որ էական տարբերություն կա առաջին և երկրորդ մասերի միջև գեյմփլեյի առումով, չէի ասի: Քանի որ նույն գծային անցումն առկա է նաև այս մասում: Կան լոկացիաներ, մեծ մասում ընդորում, որ հնարավոր է տեղաշարժվել ցանկացած ուղղությամբ, միաժամանակ կատարել առաջադրանքները ցանկացած վայրից, ցանկացած եղանակով, այնուամենայնիվ այս հնարավորությունները խիստ չեն ազդում գեյմփլեյի վրա և խաղի մեծ մասը պատկերվում է գծային գեյմփլեյի տեսքով:
Գեյմփլեյում, ինչպես և նախորդ մասում, մեծ կարևորություն է իրենից ներկայացնում նանոկոստյումը: Խաղի գործողությունների զարգացմանը զուգահեռ մշակվել է նաև այս նանոտեխնոլոգիական համազգեստը, բայց բոլոր նախորդ ունակությունները մնացել են նույնը: Դրանք են լրացուցիչ հզորությունը, պաշտպանվածությունը, անտեսանելի դառնալու կարողությունը: Խաղի ընթացքում այս կարողությունները հնարավոր է կատարելագործել այսպես ասած, եթե ունենք այս կամ այն կետի հզորացման համար անհրաժեշտ թվով միավորներ: Օրինակ, նման կատարելագործումներից մեկն առաջարկում է ավելի զգույշ քայլեր ունենալ, որը թույլ կտա անշշուկ մոտենալ հակառակորդին: Դե, մոտավոր այս կարգի լրացումներ է առաջարկում նանոկոստյումի հզորացումը:
Մյուս կարևոր փոփոխություններից գեյմփլեյում մեր մոտ ունեցած «հեռադիտակն» է. որն ի տարբերություն օրիգինալ մասում, այստեղ կրկին կատարելագործված տարբերակն ունի: Առաջին մասում եթե հիշում ենք, հնարավոր էր դիտել տարածքը ու նշել հակառակորդներին: Այստեղ բացի այս ամենից, կարելի է նշել, ընդորում ավտոմատ եղանակով, տարածքում առկա բոլոր պարագաները: Դրանք կարող են լինել զինամթերքներ, հնարավոր բարենպաստ դիրքեր հակառակորդին խոցելու համար և այլն: Որոշ առումով սա նոր հարմարություն է առաջարկում խաղացողին, նախապես պլանավորելով արդեն խաղացողի գլում հնարավոր պլանը:
Սյուժեյի հետ կապված կարելի է նշել հետևյալը: Գործողությունները տեղի են ունենում օրիգինալ խաղից երեք տարի հետո: Հանդիսանում են օրիգինալի ուղիղ շարունակությունը: Դժվար չէ հիշել, որ առաջին մասում խաղի գործողությունները հիմնականում տեղի էին ունենում էկզոտիկ կղզում: Այս մասում արդեն իրադարձությունները ծավալվել են ու հասել են Նյու-Յորք քաղաք: Իրականում դեռ չի ավարտվել այն հակամարտությունը, որն առկա էր առաջին մասում ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև: Քաղաքում տարածվել է նոր վիրուս, որը կապված է այլմոլորակայինների հետ: Այս ամենից խուսափելու համար ներխաղային CryNet ընկերությունը պատրաստել է նոր տեսակի նանոկոստյում, որը միակ միջոցն է հանդիսանում այս ամենի դեմ:
Ընդհանուր առմամբ երկրորդ մասը կարծես թե հիշեցնում է ֆանտաստիկ մարտաֆիլմ: Ոչ գրաֆիկական առումով, թեպետ սա էլ իր տեղն ունի: Մեծ մասամբ խաղն ինձ հիշեցնում է ֆիլմ գործողությունների կատարման ու իրադարձությունների զարգացման տեսանկյունից: Զարգացումները տեղի են ունենում այնպիսի հաջորդականությամբ, որ իսկապես թվում է թե այս ամենը նախկինում հանդիպել է ինչ-որ ծանոթ մի ֆիլմում:
Քանի որ խոսք եղավ գրաֆիկայից, ապա ասեմ, որ տարբերություն նկատել է նաև այս ուղղությամբ: Առաջին մասում գրաֆիկան նույնպես շատ լավ էր, բայց օպտիմիազացիայի պահով վատ մշակված էր: Այս մասում թեպետ գրաֆիկայի որակները պահպանվել էին, բայց ավելի շատ ուրախալի էր հենց օպտիմիզացիան, որն առանձնակի բարդություններ չի խոչընդոտել խաղի անցման ժամանակ: Այս ռեվույի ընթացքում համեմատությունները շատ եղան, բայց մեկ անգամ ևս եթե համեմատամ օրիգինալի հետ, այնտեղ միջին կարգավորումների դեպքում ոչ հաճելի պահերը շատ էին լինում, ընդոհւպ այն, որ խաղն անջատվում էր: Իսկ այս մասում մաքսիմալ կարգավորումներով ոչ մի լուրջ խոտան չի եղել:
Հա, խաղն էքշն է բառիս ամենադիպուկ իմաստով: Յուրաքանչյուր առաջադրանք լի է պայթյուններով, անթիվ կրակոցներով ու տպավորիչ տեսարաններով: Թերևս հիշեմ կամուրջի փլուզումը կամ կենտրոնական այգին պատկերող տեսարանը, որը տեղի է ունենում խաղի վերջին մասում, երբ վերոնշյալ տարածքը այլմոլորակայինների ջանքերով առանձնանում է գետնից ու բարձրանում է վեր:
Խաղին բնորոշ մշակված է նաև համապատասխան շատ լավ երաժշտական համալրում, որը ոչնչով չի տարբերվում այսպես ասած այն ֆիլմերի երաժշտությունից, որի մասին նշեցի վերևի հատվածում:
Այսքանով վերջացնեմ այս խաղի հանդեպ իմ ունեցած տպավորություններ: Խաղը հետաքրքիր է, ինչի համար կարելի է անցնել շատ կարճ ժամանակում: Դինամիկ, տպավորիչ ու սիրուն:
9/10
Comentarios