top of page
Фото автораGame Over

Crysis 3

Սերիայի հերթական խաղը և այս պահի դրությամբ վերջին խաղը, որը թողարկվել է 2013 թվականին ու հասանելի է դարձել բոլոր ակտուալ պլատֆորմաների համար: Խաղի նախագծմաբ զբաղվել են Crytek-ում, իսկ հրատարակությունն իր վրա է վերցրել EA ընկերությունը: Խաղի գործողությունները ուղիղ շարունակությունն են սերիայի երկրորդ մասի: Խաղն անցնելուց հետո, կարելի է մի փոքրիկ խոսել խաղի վերաբերյալ, ինչը և անում եմ:

Հնարավորինս կարճ ու հասկանալի փորձեմ բացատրել խաղի սյուժեն, թե առհասարակ ինչի մասին է մեզ պատմում ու թույլ տալիս խաղալ ու զգալ այս խաղը: Գործողությունները տեղի են ունենում Crysis 2-ից 24 տարի անց՝ 2047 թվականին: Ինչպես և շատ ֆանտաստիկ մարտաֆիլմերում, այլմոլորակայինների գալուց ու ենթադրյալ ոչնչացումից հետո առաջ են գալիս նոր խմբավորումներ ու ընկերություններ մարդկանց կողմից, ովքեր զբաղվում են այս իրադարձությունների հետազոտմաբ, փորձելով հնարավոր օգուտ քաղել ստեղծված իրավիճակից: Նման ընկերություն է ու նման տեսքով է հանդես գալիս խաղում առկա C.E.L.L.-ը, ով երկրորդ մասում տեղի ունեցած Նյու-Յորքյան միջադեպերը ծառայեցնում է մեղմ ասած իր օգտին: Հասկանալի լեզվով ասած վերջիններս իրենցով են արել ամբողջ էներգետիկան, գլխավոր աղբյուր ծառայեցնելով այլմոլորակաիյն ռասայի Ալֆա-Ցեֆֆին:

Crysis 3
Խաղը սկսվում է այս կատ-դրվագով: Որտեղ ազատում են գլխավոր հերոսին:

Թեպետ և այլմոլորակային ռասան ամբողջովին չի վերացել Նյու-Յուրքյան դեպքերից հետո ու ժամանակ առ ժամանակ ողջ մնացած այլմոլորակայինները կռիվ են տալիս մարդկության երկու կողմերի հետ էլ: Հա երկու կողմեր, քանի որ մարդկությունը բաժանվել է երկու մասերի՝ նրանց, ովքեր կառավարում են ամբողջ էկոնոմիկան, այդկերպ փորձելով ղեկավարել ամբողջ մարդկությանը ու նրանց, ովքեր փորձում են կանխել այս ամենը: Մենք հանդես ենք գալիս երկրորդի կողմից ու փորձում ենք կանխել ստեղծված մոնոպոլիան, ինչի հետևանքով կայաններից մեկի անջատումը հանգեցնում է նրան, որ արթնացնում ենք Ալֆա-Ցեֆֆին: Հետևաբար և նոր թափ է ստանում իրադարձությունները: Խաղը նախ և առաջ սկսվում է նրանով, որ երկրորդ կողմի ուժերը ազատում են ողջ մնացած միակ նանոկաստյումն իր կրողի հետ միասին: Հենց այս տեղից էլ ստանում ենք խաղի կառավարման հնարավորությունը:

Crysis 3
Նյու-Յուրքը Crysis 3-ում

Հիմնական սյուժեն սա է: Ազատել մարդկությանը սպառնացող վտանգից՝ ի դեմս այլմոլարակայինների ու թույլ չտալ միաժամանակ C.E.L.L.-ին այն ծառայեցնել իր օգտին: Խաղն ունի մի քանի հիմնական մասեր: Յուրաքանչյուր մաս կարող է ձգվել մեկ ժամ և ավել, քանի որ թե գործողությունների կատարումներն են երկար ու թե կան հատվածներ, որտեղ իսկապես մեծ դժվարություն է անցնել, առանց 3-4 անգամ կրկնությունից հետո:


Ինչպես նշեցի գործողությունները տեղի են ունենում Նյու-Յորքում: Եթե համեմատենք երկրորդ մասի նույն քաղաքի հետ, ապա այստեղ անճանաչելի է դարձել քաղաքը: Սովորական երկնաքերերը վերածվել են կանաչապատ ջունգլիների: Ու առհասարակ քաղաքն ամբողջությամբ պատված է կանաչ դրախտով: Լոկացիաների մեծ մասը մեզ տեղափոխում է նման վայրեր, թեպետ և կան լոկացիաներ, վերջին մասերում, որտեղ գտնվում ենք ընդերքում: Այս նոտայի վրա տեղափոխվենք խաղի գրաֆիկային: Ի՞նչ կարող եմ ասել գրաֆիկայի վերաբերյալ: Crysis 3-ի գրաֆիկան բարձուքնում է: Այն բարձուքնում է եղել ոչ միայն իր ժամանակին՝ խաղի ստեղծման տարիներին, այլև այս պահին էլ այն կարող է մրցել ներկայիս շատ առաջատար խաղեր հետ ու անգամ գերազանցել: Այո, իսկապես խաղի գրաֆիկան այստեղ փայլում է: Փայլում է ոչ միայն իր գեղեցկությամբ, այև մշակված դետալիզացիայի, շրջակայքին կենդանություն տալու, շարժումների հաշվին ևս: Ամեն թուփ ու խոտ գտնվում է շարջման մեջ, շատ տեղերում կարելի է հանդիպել կենդանական աշրահի ներկայացուցիչների, օրինակ եղնիկների: Նման կենդանությունն առհասարակ խաղացողին տալիս է զգալու էլ ավելի իրական միջավայր թեկուզ վիրտուալ տիրությում:

Crysis 3
Փլուզված Նյու-Յուրքը վերածվել է կանաչ դրախտի

Հարց կարող է առաջանալ, թե նման հզոր գրաֆիկան կարող է պահանջել հզոր համակարգչային կոնֆիգուրացիա: Հնարավոր է այո: Բայց եթե այս խաղն համեմատեմ օրիգինալ խաղի հետ, այն ավելի շատ բարդույթներ կարող էր ստեղծել, քան սերիայի երրորդ մասը: Առաջին հերթին դա կայանում է խաղի օպտիմիզացիայում: Ուլտրա կարգավուրումների դեպքում այս խաղի համար պետք չէ թոփային գերհզոր ու վերջին համակարգիչներ: Բավական է ունենալ 8Գբ օպերատիվ հիշողություն ու խաղային թեկուզ ամենաթույլ տեսաքարթը: Ընդորում սա ուլտրա կարգավորումների համար: Թեպետ և չէի ասի, թե իմ համակարգիչը թույլ է, հակառակ, կարող է բավականացնել բոլոր ցանկություններս, ուլտրայի դեպքում էլ ոչ մի անհարմարություններ չի ստեղծել: Ընդորում խաղը բավական ստաբիլ է: Հեղինակները լավ աշխատանք են կատարել օպտիմիզացիայում, ինչը բնականաբար գովելի արդյունք տվել:


Խաղային պրոցեսն այս մասում իր ժանրի մեջ կարող է մեզ առաջարկել առաջադրանքների կատարման մի քանի եղանակներ: Ուզում եք բոլորին ջարդ ու փշուր անեք, որոշումը ձերն է, արեք; Ուզում եք անաղմուկ անել ամեն բան, նույնպես կարող եք այդպես վարվել: Հետաքրքիր նորամուծություն է կիրառվել այս մասում: Հակառակորդն ունի հատուկ տուռելներ, ականային տարածքներ, որոնք շարժի դեպքում կարող են ակտիվանալ ու վնասել մեզ: Իսկ եթե դրանց գտնվենք մոտ տարածությունում, բայց լինենք աննկատ, ապա կկարողանանք կոտրել դրանց համակարգերը: Այդ պահին խաղը մեզ առաջարկում է կենտրոնանալ ճիշտ քայլերի վրա ու ներխաղային ալգորիթմի միջոցով ծառայեցնել վերոնշյալ զինատեսակները մեր օգտին: Կարող ենք տուռելներն ակտիվացնել ի վնաս հակառակորդի, ովքեր բանից անտեղյակ դառնում են զոհ, իսկ ողջ մնացածները գլխի չեն ընկնում թե ինչ է կատարվում: Խաղում զինային արսենալը բավական մեծ է: Կան թե հատուկ զենքեր, կան սովորական, միջին կարգի և թե ավելի ծանր, կան այլմոլորակային զենքերի տեսակներ որոնք էլ ավելի հզոր են: Կան նաև տեղաշարժվող տեխնիկաներ, որոնք մեծ օգուտ կարող են բերել հատկապես այլմոլորակային չափսերով մեծ հակառակորդների դեպքում: Այս մասում կան նաև տեղաշարժվող փոքր տեխնիկա-ավտոմեքենաներ բագգիի տեսքով, որոնք նույնպես զինված են ու պակաս օգուտ չեն առաջարկում: Բայց ամենահետաքրքիր նորամուծությունը զինատեսակների մեջ դա մեր անձնական ու անբաժան նետն է: Այն ունի կրակային մի քանի ռեժիմներ, շատ դիպուկ է, շատ հզոր ու կարող է մեկ աղեղով խոցել ոչ միայն սովորական մարդկային ցանկացած զինուժը, այլև այլմորոլակային ռասայի տարբեր ներկայացուցիչներին: Ընդորում աղեղները հետագայում կարող ենք հանել նրանց մարմիններից: Լավ զենք , խորհուրդ եմ տալիս շատ օգտագործել անելանելի վայրերում:

Նախընտրելի զենքերից է նաև MK.60 միջին չափսերի ձեռքի գնդացիրը, որը բավական հզոր զենք է ու կարող է շարքից հանել անգամ միջին հզորության այլմոլորակայիններին:

Crysis 3
Ցեֆերի զինուժի տեսակներից մեկը

Սերիայի 3-րդ խաղում բազմազան են նաև թե մարդկային զինուժի և թե այլմոլորակային ռասայի տեսակները: Կարող են հանդիպել տարբեր չափսերի, տարբեր նշանակության ու հզորության խմբավորումներ: Կան նաև օդային զինուժներ ու կրկին տարբեր տեսակների: Հակառակորդին խոցելն ավելի դժվար է դարձել համապատասխան համազգեստի առկայության շնորհիվ: Հակառակորդները դարձել են ավելի ինտելեկտուալ ու խելացի: Նանոկաստյումն այս խաղում բնականաբար հիմնաբանալի է հաջողության հասնելու դեպքում: Իհարկե կատարելագործումներ ունի այն, նաև առաջարկում է կատարելագործել այն ինքնակամ: Կան 10-յակ հնարավորությունների առկայություններ, որոնք թե հարմարավետ և թե լրացուցիչ առավելություններ կարող են հաղորդել:


Crysis 3 խաղը այժմ էլ կարող է բավականացնել այն խաղացողների ցանկությունները, ովքեր սիրում են դինամիկ, աշխույժ ու հետաքրքիր սյուժեյով խաղեր խաղալ: Իմ սեփական գնահատականն իհարկե բարձր է, բայց կապված սյուժեյի որոշակի խառը վիճակների հետ, որ շատ դեպքերում չես հասցնում ուղղակի հասկանաս ինչ է կատարվում ու ինչ է պահանջում առաջադրանքը ու կամ կռվի ժամանակ ինչ տեղեկություն փոխանցեցին մեզ օգնական ուժերը, որն այդպես էլ լսելի չդարձավ, գնահատում եմ ոչ կատարյալ:


8/10

16 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все

Burn me Alive

Captain Spirit

Comments


bottom of page