top of page
Фото автораGame Over

Crysis Warhead

Խաղը, որը համարվում է ինքնուրույն լրացում հիմնական խաղի, դուրս է եկել 2008 թվականին: Այլ կերպ ասած, սույն խաղը համարվում սպին-օֆֆ և տեղակայվում է համակարգչում առանձին: Հարկավոր չէ ունենալ օրիգինալ խաղը: Չնայած սերիայի շարքում թվով երկրորդն է, բայց չպետք է համարել որպես խաղի երկրորդ մաս:

Սա իրենից ներկայացնում է ավելի կարճ ու առանձին սյուժե, որը պակաս հետաքրքիր չէ, որքան հիմնական խաղի զարգացումները:

Գեյմփլեյի հետ կապված կարելի է ասել, որ գրեթե փոփոխություններ չեն եղել: Կան իհարկե տարբերվող որոշակի «մանրուքներ», որոնք էական դեր չունեն: Չնայած, որ խաղը ևս պահանջում է բարձր պարամետրեր այն լիարժեք վայելելու համար ու չնայած, որ այստեղ ևս նկատելի են այդ պարամետրերի պատճառից ելնելով տեխնիկական որոշ տհաճ պահեր, այնուամենայնիվ համեմատած հիմնական խաղի, որոշակիորեն նկատելի է խաղի ընդհանուր օպտիմիզացիան:

/Խաղում գրեթե անփոփոխ են մնացել տրնասպորտային հնարավորությունները, զինատեսակները և այն ամենը, ինչը հասանելի էր խաղացողին առաջին մասում: Սրանց գումարվել են մի քանի նոր միջոցներ: Էական փոփոխություն կարել է տեսնել կատ-սցենաներում: Եթե օրիգինալ խաղում այս տեսարաններն ընթանում էին միայն առաջին դեմքից և ունեյին կարճ ժամանակային տևողություն, ապա այստեղ այդ տեսարաններին կարելի է ծանոթանալ երրոդ դեմքից և վերջիններս ունեն ավելի երկար տևողություն: Օրինակ կատ-սցենաներից մեկի տեևողությունն ընդհուպ հասնում է գրեթե 10 րոպեյի:

Սյուժեյի մասին կարելի է և լռել, քանի որ այն նույնն է, ինչ օրիգինալ խաղում: Դա տրամաբանական է, քանզի իրադարձությունները տեղի են ունենում նույն ժամանակահատվածում, ուղակի այլ վայրում:

Ինչպես և օրիգինալ խաղում, այստեղ ևս պահպանված է խաղի դինամիկան: Շնորհիվ այս հանգամանքի, սույն խաղը ուզում ես խաղալ անվերջ: Պատճաներից մեկն է հենց սա է, ր խաղի անցումը տևում էբավական կարճ: Չնայած իր պահանջող բարձր պարամետրերին, խաղն ունի թեթև ու սահուն խաղային պրոցես: Լոկացիաները բավական գեղեցիկ են, ինչը մեկ դրական կողմել է ավելացնում խաղին, չթողնելով որ ձանձրանաս ամբողջ ընթացքում:

Այսպես, միահամուռ կերպ կարելի է ասել հետևյալը՝ «Crysis Warhead խաղը ոչ միայն լավագույն շարունակությունն է օրիգինալ խաղի, թեպետ և սպին-օֆֆ ծավալի մեջ, այլ նաև իր կարևորագույն տեղն ունի գեյմպատմության մեջ»:



9/10

11 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все

Burn me Alive

Captain Spirit

Comments


bottom of page