Թոդ Հովարդի ղեկավարած ընկերությունը թվով երկրորդն էր, որ ներկայացրեց իր անոնսները E3 2019-ի սեփական կոնֆերանսի շրջանակներում: Դեռ նախորդ տարվանից ընկերությունը ստեծել էր մի մթնոլորտ, որը շատ երկրպագուների ստիպում էր անհամբեր սպասել այս կոնֆերանսին: Ինչ ցուցադրվեց այս անգամ, այդ բոլորը կգտնեք հենց սույն հոդվածում:
Ընկերության կոնֆերանսի բացումը նվիրված էր երկրպագուների կարծիքներին: Հենց այս կերպ բացվեց կոնֆերանսը, թե որքան են երկրպագուները սիրում Bethesda-ին ու իր խաղերը և հակառակը: Ամեն ինչ ջերմ էր ու «մենք բոլորս Բեթհեսդա ենք»: Այնուհետև բեմահարթակ բարձրացավ ընկերության մարկեթինգային և քոմյունիթի բաժինների ղեկավարը, ողջունեց և հրավիրեց Թոդ Հովարդին: Վերջինս ամփոփ տվյալներ ներկայացրես մեկ տարվա ընթացքում տեղի ունեցածի վերաբերյալ: Մասնավորապես կանգ առանք Fallout 76 և The Elder Scrolls: Blades խաղերի վրա:
The Elder Scrolls: Blades
Այս խաղը հասանելի է դառնում Nintendo Switch հիբրիդային կոնսոլների համար: Խաղալ կկարողանաք աշնանը: Այն հասանելի է դառնալու բոլորովին անվճար: Իսկ ներկայիս պլատֆորմաների համար հասանելի են դառնում նոր արենա, հանդերձանք և առաջադրանքներ:
Fallout 76
Սույն խաղում հասանելի են դառնում NPC-ները: Ծիծաղել՞ի է: Բայց գոնե անվճար է: Ու հետո հասանելի է դառնում նաև նոր ռեժիմը: Ոչ ավել ոչ պակաս «Արքայական մարտ» ռեժիմը 52 միաժամանակյա խաղացողների համար:
Ghostwire Tokyo
Նոր խաղ, որտեղ խաղացողը կկռվի անսովոր հակառակորդների հետ: Պրոյեկտի իրադարձությունները ծավալվում են Տոկիոյում, որտեղ տեղի են ունենում պարանորմալ երևույթներ: Հնարավոր է հետազոտել աշխարհը: Խաղի նախագծմամբ զբաղվում են Tango Gameworks-ում: Թողարկման մասին տեղեկություններ դեռ չկա:
The Elder Scrolls Online: Elsweyr
Համաշխարհային պրեմիերա և մեզ ցուցադրեցին The Elder Scrolls Online-ից նոր հոլովակ: Հատուկ այն գեյմերների համար, ովքեր սիրում են վիշապներ ու կախարդանքներ:
Commander Keen
Մոբայլ հարթակների համար նախատեսված նոր քվեսթային խաղ, որը հասանելի կդառնա iOS և Android օպերացիոն համակարգերի համար: Շատ կերպարներ, խայտաբղետ հնարավորություններ: Համենայնդեպս հեղինակները անհամբեր սպասում են, թե երբ կթողարկեն խաղը:
The Elder Scrolls: Legends
Նույնպես սինեմատիկ թրեյլեր մոբայլ խաղի վերաբերյալ: Ընդամենը դիտեք:
Rage 2
Այս տարվա ընթացքում ընկերության վերջին աշխատանքի համար կթողարկվի հավելյալ պարունակություն: Ներկայացվեց համապատասխան թրեյլերը:
Wolfenstein: Youngblood
Հուլիսի 26-ից սույն խաղը հասանելի կդառնա PS4, Xbox One, Switch և РС պլատֆորմաների համար:
Deathloop
Սա ընկերության ցուցադրած երկրորդ նորություններ էր: Խաղը նախագծվում է Arkane Lyon ստուդիայի կողմից: Թողարկման վերաբերյալ տեղեկություններ չկա:
Orion
Նոր տեխնոլոգիա սթրիմինգային բնագավառում: Նախատեսված մոբայլ սարքավորումների համար: Անխափան FPS-ներ:
Doom: Eternal
Ընկերության ամենա սպասված խաղից նոր թրեյլեր և գեյմփլեյ ցուցադրվեց: Ինչպես հեղինակները նշեցին, հիմնական փոփոխությունը կայանում է հենց գեյմփլեյում, որը թույլ կտա է՛լ ավելի սուզվել խաղային աշխարհ: Հասանելի կդառնա նոյեմբերի 22-ից PC, PS4, Xbox One և Switch պլատֆորմաների համար: Խաղի հետ միասին հասանելի է դառնում նաև հավաքածուն՝ սաղավարտ, ինչպիսին խաղի կերպարի գլխին է: Battlemode ռեժիմի մասին հեղինակները կտեղեկացնեն ավելի ուշ:
Comments