top of page
Фото автораGame Over

EA Play 2019

E3 2019-ից առաջ Electronic Arts-ն անցկացրեց իր սեփական պրեսս-կոնֆերանսը՝ EA Play-ը: Այն ամենը, ինչ ընկերությունը ներկայացրեց կոնֆերանսի շրջանակներում, հավաքել ենք մեկ տեղ և ներկայացնում ենք մեկ հոդվածի տեսքով:


Star Wars Jedi: Fallen Order

Այսպես, ընկերության առաջին տեսանյութը նվիրված էր Star Wars Jedi: Fallen Order խաղին: Ներկայացվեց մոտ 14 րոպե տևողությամբ խաղային հատված սույն պրոյեկտից:

Գլխավոր հերոսին հաջողվում է փախչել 66-րդ հրամանից, որին հետապնդում են ինկվիզիտորների ջոկատները: Գեյմփլեյի ժամանակ կարող ենք տեսնել մի քանի մարտական գործողություններ տարբեր հակառակորդների հետ: Գլխավոր հերոսի անբաժան ընկեր օգնականն է BD-1 դրոիդը: Գլխավոր հերոսն է Քել Կեստիսը:

Խաղի հեղինակները հայտնեցին, որ մուլտիփլայեր չի լինելու, ինչպես նաև չեն լինելու լութբոքսեր և տրանզակցիաներ: Հետաքրքիր է, որ խաղային հավելումներ ևս չեն նախատեսված: Վաղաժամ պատվերներն արդեն գործում են երկու հրատարակությունների համար՝ ստանդարդ և ընդլայնված: Խաղը ասանելի կդառնա նոյեմբերի 15-ից PC, Xbox One և PS4 պլատֆորմաների համար:


Apex Legends

Հաջորդիվ անդրադարձը Apex Legends-ինն էր: Ներկայացվեց նոր հերոս: Խաղում կհայտնվի նոր առաջադրանքներ: Բնականաբար նոր սքիններ, գունավորումներ և նման մանր-մունր տարրեր երկրորդ խաղաշրջանի համար:

Ներկայացվեց նոր զենք, որը կարող է օգտագործել ցանկացած փամփուշտ: Շատ հարմար կարող է լինել սկսնակների համար: Խաղի երկրորդ խաղաշրջանում ուշադրություն է հատկացվել ռեյթինգային սանդղակին: Խիստ հազվադեպ պարգևներ ստանալու համար հարկավոր կլինի շաբաթն ամփոփել՝ մտնելով առաջին հնգյակի մեջ: Նոր հերոսն է Նատալի «Վաթսոն» Պեկկետը: Նոր հերոսին օժտել են մանրազնին արված դիզայնով: Ըստ հեղինակների, եթե հերոսին անգամ հեռու տարածույթամբ տեսնենք, ապա հստակ կկարողանանք տարբերել մնացածից: Apex Legends-ի 2-րդ խաղաշրջանը կմեկնարկի հուլիսի 2-ից:


Battlefield V

Ընկերության վերջին շութերում կհայտնվեն նոր քարտեզներ: Թվով երեքը: Հասանելի կդառնան հուլիս ամսում: Առաջին քարտեզը կոչվում է «Մարիտա», որը լինելու է անվճար:

Հաջորդ երկու քարտեզները ևս լինելու են անվճար: Battlefield V-ի վերաբերյալ նորություններն այդքանով վերջացան: Օգոստոս ամսում խաղում հասանելի պետք է դառնան Lofoten Island և Provance քարտեզները: Հոկտեմբերին՝ Operation Underground քարտեզը: Իսկ ահա հունիսի 27-ից հասանելի կլինի Ալ-Սունդան քարտեզը:



FIFA 20

Նոր մանրամասներ ֆուտբոլային սիմուլյատորից: Առանձնահատուկ անդրադարձ փողոցային ֆուտբոլ ռեժիմին, որը, ինչպես երևաց հեռարձակման ժամանակ, խիստ կարևորում են EA Sports-ում: Ռեժիմում հնարավոր է ստեղծել սեփական ֆուտբոլիստներին: Կլինի որոշակիորեն վերափոխված ֆիզիկա գնդակի դեպքում, կլինեն նոր կոմբինացիաներ: Փոփոխություններ կարելի է նկատել նաև 11 մետրանոցների ժամանակ: Իսկ տուգանային հարվածների դեպքում գնդակի կառավարումն ամբողջությամբ խաղացողի տրամադրության տակ է - ընդուպ մինչև նրա պտտումն ու ուղղությունը: FIFA 20-ը հասանելի կդառնա սեպտեմբերի 27-ից PS4, Xbox One և PC պլատֆորմաների համար:


Madden NFL 20

Սպորտային մեկ խաղ ևս ներկայացվեց հեռարձակման շրջանակներում: Այս անգամ ամերիկյան ֆուտբոլի սիրահարների համար: NFL սերիայի թվով 20-րդ խաղում լինելու է սյուժետային ռեժիմ, որի գլխավոր կերպարն է մարզիկ Պատրիկ Մախոումսը:


The Sims 4

Հեռարձակման վերջին տեղեկությունը կապված էր The Sims 4: Island living հավելման հետ:

Խաղի նոր լրացման գործողությունները զարգանում են տրոպիկական քաղաքում: Ամռանը, այսինքն ջրայի արկածների պակաս չենք ունենալու այս խաղում: Ձեր հերոսներին կարող եք հագցնել այնպես, ինչպես սրտներդ կուզենա: Կարող եք տալ ցանկացած սանրվածք: Լինելու է ջրային բաց գեյմփլեյ: Վաղաժամ պատվերներն արդեն հասանելի են, իսկ խաղալ կկարողանանք հունիսի 21-ից սկսած: Իսկ հուլիսի 16-ից հավելումը կհասնի նաև Xbox One և PS4 կոնսոլների համար:



36 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все

Burn me Alive

Captain Spirit

Comments


bottom of page