top of page
Фото автораGame Over

Far Cry 4 (Gold Edition)

Թերևս իմ ամենասիրած խաղային սերիաներից մեկը:

Առավել ևս, իմ խաղային կարիերան սկսվել է հենց այս սերիայի առաջին խաղից:

Far Cry 4 խաղը սկսեցի խաղալ 2017-ի, եթե չեմ սխալվում ամռան վերջերին: Իսկ վերջացրեցի ընդամենը ամիսներ անց՝ ավելի կոնկրետ, ընդուհպ մինչև 2018-ի առաջիկա մեկ երկու օրը դեռ խաղում էի: Բանն այն է, որ այս խաղի անցումից հետո, որն ինձ մոտ հավասար էր 98 տոկոսին, սկսեցի խաղալ նաև խաղի երկու խոշոր լրացումները կամ որ նույնն է DLC-ները: Բացի այդ մեծ ժամանակ տրամադրել եմ նաև խաղի բաց աշխարհին, որն ասեմ միանգամից՝ հիացրել է ինձ:

Դե ինչ, խաղը դուրս է եկել 2014 թվականի նոյեմբերին Ubisoft-ի կողմից: Խաղի գործողությունները տեղի են ունենում մտածածին Կիռատ երկրում: Մի երկիր, որտեղ դրությունն անհանգիստ է, որտեղ թագավորում է ինքն իրեն արքա հռաչակած դաժան ու ահաբեկիչ Պեյգան Մինը: Դե արդեն հասկանալի է , թե մեր գործն այս խաղում որն է: Դե իսկ եթե հասկանալի չէ, ուրեմն ասեմ. մենք պետք է վերջ դնենք այս ապստամբությանը:

Սյուժեն պարզ է բավական, իր նմանությամբ գրեթ չի տարբերվում խաղի երրորդ սերիայից: Չի տարբերվում կարելի է ասել նաև բաց աշխարհով, որն այստեղ ավելի մեծ է ընդորում: Ըդհանուր առմամբ այս սերիան Far Cry 3-ի կատարելագործված տեսակն է: Շատ իրադարձություններ, ֆունկցիաներ հիշեցնում են հենց 3-րդ խաղը: Բայց և կան շատ նորամուծություններ, որոնք նախկին սերիաներում չեն հանդիպել: Մանրամասնելու համար նշեմ, որ այս նորամուծությունները մեկ բնագավառում չեն, որ հանդիպում են: Այն կարող է հանդիպել թե տրանսպորտի տեսակների բազմազանությամբ, թե առաջադրանքների ընտրության հերթականությամբ, թե զենքերի տեսակների առատությամբ, թե եղանակի փոփոխությամբ և թե առհասարակ...

Եկեք չկենտրոնանամ այս ուղղությամբ, քանի որ վստահ եմ շատերը խաղացել են ու հասկանում են ինչ նորամուծությունների մասին է խոսքը գնում: Իսկ դե ովքեր էլ չեն խաղացել, միանշանակ խորհուրդ եմ տալիս սկսել:

Այս սերիայում բազմազան էին նաև առաջադրանքները: Խոսքը գնում է ոչ միայն սյուժետային առաջադրանքների մասին, այլ նաև կողմնակի առաջադրանքնրի, որոնք թե շատ էին և թե տարբեր էին ու հետաքրքիր:

Սակայն խաղի հիմնական հաղթանակը դա հենց Կիռատն էր: Ավելի կոնկրետ այդ երկրի գեղատեսիլ բնությունը, որը թեպետ վիրտուալ, բայց անչափ հետաքրքիր ու բազմազան էր իր բնական տեսքով, իր շշմեցնելու չափ գեղեցիկ ծառերով, գետերով, լճերով ու վեր խոյացող լեռներով: Լեռներ, որոնք աչք են ծակում իրենց վրա նստած ձյունից և լեռներ, որոնք կանաչի մեջ պսպսղում են: Ու մեկ անգամ չէ որ խաղի բուն սյուժեից շեղվելով վայելել եմ այս բնությունը: Վայելել ասելով նկատի ունեմ սքրինները: ))

Բնությանը համալրող կետերից մեկն էլ կենդանական աշխարհն էր: Այս սերիայում ևս բաց աշխարհը լցված էր տարատեսակ կենդանիներով՝ սկսած մկներից մինչև ռնգեղջյուրներ և անգամ փղեր, որոնք ի միջիայլոց կարող են ծառայել որպես օգնական ուժ:


Ինչպես նշեցի, խաղացել եմ նաև երկու լրացումները, որոնք իրենց էությամբ լուրջ փոփոխություններ չեն ունեցել արմատկան խաղից: Առաջին լրացումը, որը կոչվում էր «Փախուստ Դուռգեշից»(բանտի անունն է) և երկրորդը՝ «Հյեթի արահետը»(միֆական կերպար): Սկսեմ մի քանի խոսքով հենց երկրորդից: Այս լրացումը ավելի շատ շութերին տալիս է միֆական բնույթ, քանի որ խաղում մենք տեսնում ենք, եթե կարելի է ասել, էկզոտիկ մի արարածի, որն այդ տարածաշրջանում լեգենդ է համարվում: Մենք պետք է որքան հնարավորէ խուսափենք այս արարածից, գտնենք դուրս գալու արահետը և հեռանալ այս միֆական աշխարհից: Դե այս ամենը բնական է այդքան էլ հեշտ չէ: Ասեմ, որ այս լրացումը բավականին էլ հսկայածավալ է: Նկատի ունեմ ժամանակի պահը:

Առաջին լրացումը, որն այդպես էլ չկարողացա անցնել, քանի որ չափազանց բարդ էր, իրենից ներկայացնում էր հետևյալը: Մենք բանտարկյալ ենք, ով որոշել է փախնել: Իսկ փախնելու համար պետք է ամեն ինչ սկսենք զրոյից, քանի ոչ մեր ձեռքում ոչինչ չունենք: Փոխարենը մեզ սպասում է օգնության հասած ուղղաթիռը, սակայն նրան մոտենալով սկվում է 10 րոպեանոց լարված ու ներվայնացնող պայքար, ինչի համար էլ չեմ կարողացել անցնել:

Հավատացեք, երկու տասնյակից ավել անգամ չեմ զլացել ու փորձել եմ հաղթել այ անարդար գոյամարտում...



Անշուշտ, խաղն իր տեսակի մեջ գերազանց է: Լավ կատարված աշխատանք: Խաղի պրոցեսը սահուն է, ինչն ավելի հավեսով ու խաղալու ցանկությամբ է լցնում այս խաղի հանդեպ ունեցած համակրանքը: Հնարավոր է ոմանք համաձայնվեն, ոմանք էլ ոչ, սակայն այս խաղային սերիան առհասարակ, Ubisoft-ի գուցե և ոչ առաջին, բայց լավագույն աշխատանքներից մեկն է: Այս ամենի վկայությունն է թերևս Far Cry 4 խաղը:




10/10


15 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все

Burn me Alive

Captain Spirit

Comments


bottom of page