2018 թվականի դեկտեմբեր ամսին Ubisoft-ը ցուցադրեց Far Cry: New Dawn խաղի անոնսը: Սպասում էի այս խաղին, քանի որ նախ ավարտել էի արդեն Far Cry 5-ը և հետո սիրում եմ այս խաղային սերիան: Այսպես, խաղը հասանելի դարձավ փետրվարի 15-ին՝ 2019 թվականի: Խաղը սպինն-օֆֆն է Far Cry 5-ի ու այստեղ կատարվող բոլոր գործողությունները տեղի են ունենում 5-րդ մասի գործողություններից տարիներ անց: Փորձեմ հստակ, կարճ ու կոնկրետ Ձեզ փոխանցել այն զգացումներն ուն պատկերացումները, որոնք ինքս ստացել եմ խաղից:
Սյուժե
Խաղի գործողությունները սկսվում են Մոնթանա նահանգի Հոուփ բնակավայրին հասած միջուկային աղետից 17 տարի անց: Թվում էր, թե մենք ականատեսն ենք լինելու կեղտոտված ու քանդված մի բնակավայրի, սակայն ի զարմանս բոլորիս՝ խաղը սկսվում է բավական վառ ու լուսավոր երանգներով: 17 տարի անց, այս բնակավայրում իրենց գոյությունը պահպանած բնակիչները կամաց-կամաց դուս են գալիս իրենց թաքստոցներից ու փորձում են հարմարվել նոր կյանքին: Բայց փոխանակ աղետից հետո մարդիկ միավորվեն, ինչպես միշտ նման դեպքերում առանձնանում են ու այս դեպքում այդ առանձնացված խմբավորումը գլխավորում են երկու քույրերը՝ Միկկին ու Լուն, որոնց նաև կասենք Երկվորյակներ ու որոնք հանդիսանում են խաղի գլխավոր հակահերոսները:
Սրանք իրենց խմբի հետ համարվում են ռեյդերներ, ովքեր թալանում են ամեն բան, սպանում են բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն չհնազանդվել իրենց ու սարսափի մեջ են պահում բոլորին: Իսկ հակառակ կողմի ժողովուրդը, որոնց եթե փորձեմ հայերենով անդրադառնամ, կոչում են իրենց խմբավորումը «Ծաղկունք», որը դժվար չէ կռահել, թե ինչու, իսկ եթե դժվար է, ապա այն բանի համար, որ աղետից հետո շրջանում սկսել են բուսնել ոչ միայն բուսականությունը, այլ նաև իրենք մարդիկ ու այս պատճառով էլ, լինելով առաջինները, իրենց նման անվանում են տվել...
Մի խոսքով այս անձնավորությունները մի օր որոշում են մեկընդմիշտ ազատվել ռեյդերներից ու օգնության են դիմում: Օգնականներից մեկն էլ դառնում ենք հենց մենք ՝ խաղի անանուն հերոսը, որին այստեղ արդեն Քէպ / Կապիտան են կանչում ու որը Ռաշի հետ միասին փորձելու է վերջ տալ այս գործողություններին, թեպետ խաղի առաջին միսսիաներից մեկում արդեն կարող ենք սպանված գտնել Ռաշին:
Խաղային պրոցես և բաց աշխարհ
Նախ ասեմ, որ Far Cry: New Dawn-ը դա ոչ այլ ինչ է, քան Far Cry 5-ի մշակված տարբերակը: Այո, մշակված ամեն տեսակ իմաստներով՝ թե խաղային պրոցեսի հարմարավետությամբ, թե թերությունների ու բագերի վերացմամբ, թե արհեստական ինտելլեկտի կատարելագործմամբ և թե ամենակարևորը՝ օպտիմիզացմամբ: Այս վերջինի հետ կապված կարող եմ ասել, որ ընկերությունում լուրջ աշխատանք են տարել ու հասել են արդյունքի ու սա չեմ կապում այն հանգամանքի հետ, թե խաղը մասշտաբային առումով զիջում է 5-րդ մասին ու դրանով է պայմանավորված օպտիմիզացման հանգամանքը: Չեմ համաձայնվի Ձեր հետ, եթե Դուք այդպես եք մտածում:
Մնացած բոլոր առումներով խաղը նույնն է ու չկա անսովոր ոչ մի բան, ինչը ասենք, չէինք տեսել Far Cry 5-ում, եթե հաշվի չառնենք բաց աշխարհի վիզուալ պատկերը՝ իր հիմնականում վարդագույն երանգներով, մուտացված կենդանական աշխարհով ու կիրառելի մի քանի նոր զենքերով ու միջոցներով:
Նկատե՞լ եք, որ Ubisoft-ը վերջին ժամանակներում իր պրոյեկտներում ավելացնում է RPG-տարրեր: Օրինակ կարելի է հիշել AC: Origin-ը կամ AC: Odessey-ը, որն արդեն ամբողջությամբ դերային խաղ կարելի է համարել: Բացառություն չէ նաև Far Cry: New Dawn-ը, որում կարելի է հանդիպել նման տարրերի: Օրինակ, խաղում հակառակորդներն արդեն ստացել են մակարդակներ: Մակարդակներ են ստացել նաև զինատեսակները: Գոյություն ունեն երեք աստիճաններ համապատասխան բարդությունների ու մեկ Էլիտար մակարդակ, որ ամենա բարձր դասն է խաղում: Մոռացա նշեմ, որ կենդանիները ու տրանսպորտային միջոցները նույնպես այս համակարգով են աշխատում: Ու այս ամենը կարող է էական ազդեցություն ուեննալ խաղի գեյմփլեյի ու առհասարակ պրոցեսի վրա: Բերեմ մեկ օրինակ, ու Դուք կհասկանաք: Եթե փորձեք առաջին մակարդակի թեկուզ և նռնականետով կռվեք ինչ-որ մի հասարակ գայլի հետ, որի մակարդակը պատկանում է երրորդ դասին, էլ չասեմ Էլիտար դասին, ապա շտապեմ ասել, որ հույս չունենաք, թե Ձեզ կհաջողվի մեկ երկու կրակոցով սպանել այդ գայլին: Եթե Ձեր ժամանակն ու համբերությունը մեծ են, ապա այդ դեպքում խնդիր չեմ տեսնում այս եղանակով կռվելու համար: Օրինակ, ես դա զգացի հատկապես վերջին առաջադրանքի ժամանակ, երբ երրորդ մակարդակի զենքերով կռվելու երեք փորձ արեցի Երկվորյակների դեմ, որոնք նույնպես այս մակարդակով են շարժվում, ուղակի Էլիտար դասին պատկանող աստիճանավորմամբ: Ու գիտեք ինչ, որքան էլ փորձեի գնդացրով կրակել այս քույրերի վրա րոպեներ շարունակ, ինձ հարկավոր էր խոշորացույց, որպեսզի նկատեի, թե որքան աննշան կյանք է գնացել այդ ամենից հետո: Այնպես որ, խորհուրդ կտամ սպառազինվել համապատասխան զինատեսակներով, նոր կատարել վերջին կամ որ ավելի ճիշտ է, նախավերջին այս առաջադրանքը, քանի որ դրանից հետո Ձեզ սպասվում է էլ ավելի բարդ առաջադրանք: Իսկ համապատասխան զինատեսակների ձեռք բերման համար հարկավոր է ուշադրություն դարձնել խաղային միջոցներից թերևս ամենա կարևորներից մեկին, որը կոչվում է Էտանոլ: Այս նյութը հարկավոր է, որպեսզի կատարելագործել բազան: Այո, այստեղ նույնպես հանդիպում ենք RPG-էլեմենտների: Բազայի առաջխաղացումը շատ կարևոր է, բայց պարտադիր չէ սյուժեյի անցման համար, ուղակի այն օգնում է ավելի արագ ընթանալ խաղում: Կատարելագործելով համապատասխան բաժինները, մենք հասանելիություն ենք ունենում արդեն նոր զենքերի, նոր տրանսպորտային միջոցների և այդպես շարունակ:
Օգնականներ
Անմասն չենք թողնի նաև օգնականներին: Այս օգնական ուժերը մեզ ծանոթ են Far Cry 5-ից: Բայց «Նոր Լուսաբացում» կերպարներն արդեն այլ մարդիկ են, որոնց թվում, օրինակ կարող ենք հանդիպե նաև 5-րդ մասից հիմնական հերոսներից ոմանց, ինչպիսին է օրինակ պաստոր Ջերեմին: Մինչ առաջ անցնելն ավելացնեմ, որ հերոսներից որոշներ, որոնց մենք արդեն տեսել էինք նախորդ սերիայում, ծերացած են արդեն, դե անցել է 17 տարի: Ի դեպ, մենք կարող ենք նաև հանդիպել Իոսիֆ Սիդին, 5-ի գլխավոր հակահերոսին, ով փաստորեն այստեղ հիմնել է իր երազած նոր Էդեմը: Բայց այս մասում Իոսիֆը հակահերոս չէ ու անգամ սյուժեյի ընթացքում հարկավոր է օգտվել նրա օգնությունից:
Շարունակելով, նշեմ, որ օգնականների մեջ են նաև եկու կենդանիներ՝ շունը և վարազը, որոնք, իպես և մնացած բոլոր օգնականները այդ թվում ևս, ունեն կատարելագործվելու հնարավրություն, որը տեղի է ունենում նրանց սպանությունների հաշվին: Ասինքն եթե օգնականը սպանեց 15+, 30+ և կամ 40+ հակառակորդի, նրա ունակությունները կավելանան և նա կտիրապետի այլ հնարավորությունների, ինչը, բարդ իրավիճակներում է օգուտ է մեզ համար: Օգնկանների մոտ, ի տարբերություն սերիայի 5-րդ մասի, նկատելի է արհեստական բանականության կատարելագործումը: Եթե 5-ում րոպենեով կարող էիր սպասել, թե երբ կբարեհաճեն սրանք նստել մեքենան, որպեսզի շաունակենք խաղը, ապա այստեղ այդ թերությունները հասցվել են մինիմումի: Արագ են տեղաշարժվում, արագ են պատասխանում ստեղծված իրավիճակին, ու անգամ առանց քո միջամտության կարող են արագ գործել ու սպանել հակառակորդին, որքն դու չէր տեսել ու նման մանրուքներ, որը դրական է դարձնում խաղը:
Էքսպեդիցիա
Far Cry: New Dawn-ի ամենա մեծ նորամուծություն դա այս ռեժիմն է: Իրականում առանձին ռեժիմ չէ, որին կարելի է միանալ մենյուի համապատասխան բաժնից: Բազայում կարող ենք հանդիպել կերպարներից մեկին, ով առաջարկում է այցելել որոշ լոկացիաներ, որտեղ պահվում է կարևոր նյութ, որը պետք է վերցնենք: Առաջադրանքի կատարման համար մենք կարող ենք վաստակել տարբեր նյութեր և միջոցնե, այլ զենքեր պատրաստելու համար, և որ ամենակարևորն է, կարող ենք վաստակել մեծ բավականություն այս առաջադրանքներից: Լոկացիաները մի քանիսն են ու հիմնական խաղում սրանք անհասանելի են քարտեզում ու բաց աշխարհում: Տեղի են ունենում առանձին վայրերում՝ Ալկատրաս բանտ, ՄՏԿ-ի ընկած տարածք, Խաղահրապարակ և այլն: Պետք է նշեմ, որ թեպետ բարդության մակարդակով սրանք այդքան էլ հետաքրքիր չեն, նկատի ունենալով այն, որ անհամեմատ հեշտ կարող ես անցնել՝ ընդամենը 3-5 րոպեների ընթացքում, բայց հետաքրքրություն են ստեղծում լոկացիոն գեղեցկությամբ, տարբերվող դեկորացիաներով ու մթնոլորտով: Իսկապես շատ հետաքրքիր է գտնվել այս ռեժիմում ու որոնել փնտրվող նյութը: Իսկ ռեժիմն ինքնին համալրում է Far Cry: New Dawn-ի ընդհանուր պատկերը, ևս մեկ յուրահատուկ հավելում մտցնելով խաղ:
Երկվորյակներ
Խաղի հակահերոսները, որոնց մասին կարող եմ ասել հետևյալը: Ubisoft-ը ոչ մի կերպ չի ստիպել մեզ ունենալ այն, ինչ մենք մտածում էինք մինչ խաղը հասնելի կդառանար: Անոնսից հետո որոշակի հակադարձություններ առաջացան, թե ոովքեր են սրանք, ու ինչու մենք՝ խաղացողներ պետք է խաղանք սրանցով: Չկա նման բան: Նախ մենք սրանցով չենք խաղում, հետո այս կերպարներին կարող ենք սյուժեյի ընթացքում տեսնել ընդամենը մի քանի անգամ և հետո սրանք մեր հիմնական թշնամիներն ե, բառիս բուն՝ ամենազզվելի կերպարանքով, ինպես և փորձել են անձամբ Ubisoft-ում էլ ներկայացնել: Որպես հակահերոսներ, սրանց կերպաներն իսկապես ստացվել են շատ լավը, որ սյուժեյի դրվագներում անձամբ ես ուզում սեփական ձեռքերով մռութներին հասցնել: Կերպարներ են, որոնք իրենցից շատ գոհ են ու հպարտ նրանով, որ անում են այն, ինչ կարող են, այն է սպանել ու սարսափեցնել բոլորին: Կերպարներ են, որոնց ներկայացնում են գարշելի բնավորությամբ, խոսքը արտաքինի մասին չէ, առավել ևս նրանց ռասայի մասին չէ, խնդրում եմ չշփոթել: Այն է, որ մենք սրանց տեսնում ենք այն զզվելի ու գարշելի կերպարանքով, որոնք առհասարակ լի են այս կյանքում ու մեր կողքին: Սրանք հենց այդ դասին պատկանող կերպարներից են: Երկվորյակներ Միկկին և Լուն մեզ են ներկայացվում միան ու միայն այս նեգատիվ տեսանկյունից՝ մարդասպաններ քույրեր, որոնք բացի իրենցից այլ ոքր վրա թքած ունեն:
Ընդհանուր պատկեր
Հետաքրքի՞ր է արդյոք ժամանակ անցկացնել այս խաղում: Այո, ըստ իս խաղը կարող է հետաքրքիր ժամանակ ապահովել այստեղ, առավել ևս, եթե Դուք սիրում եք հետազոտել բաց աշախրհը, իսկ դրանում հաստատ պատճառներ կունենաք, քանի որ քարտեզում նշվում են այն բոլոր տեղերը, որտեղ կարելի է գտնել տարբեր նյութեր ու միջոցներ, որոնք հարկավոր կլինեն նոր զենքեր պատրաստելու համար: Սա մեկ առիթ է, որպեսզի ուսումասիրեք աշխարհը: Դե իսկ եթե հետաքրքված չեք բաց աշխարհում արկածներ որոնելիս, ապա խաղային սյուժեն էլ կարող է գոհացնել Ձեզ իր առաջդրաննների տարբերությամբ: Այս մասում նաև կարելի է հանդիպել գլուխկոտրուկների, որոնք իսկապես համապատասխանում են բառի իմաստին: Քիչ շատ համարում եմ, որ խաղում չի ստեղծվել ապոկալիպսիսի պատկերը, թեպետ սա առավել շատ համարում եմ տարօրինակություն, քան համոզմունք, որ Ubisoft-ը չի կարողացել ստեղծել՝ խաղում ավելացնելով մի քանի գորշ երանգներ: Ի միջիայլոց, նման տեղանքներ կան ամեն դեպքում աշխարհում:
Դուր չի եկել նաև խաղի վերջաբանը: Առանձնակի «թույն» սյուժե չեմ համարում խաղի գործողությունները, բայց վերջաբանում խախտվում է այս ընթացքն էլ առավել, երբ հեղինակները գործողություններին տալիս են փիլիսոփայական ներդաշնակություն՝ հակահերոսների կերպարը ներկայացնելով մի հրեշի տեսքով, որն այլ բան չէ, քան նրանում ապրող Չարը: Իմ կարծիքով սա տեղին չէ այս խաղի համար: Մնացած բաներում խաղն ինձ դուր եկել է ու չէի սպասում, որ Far Cry 5-ից հետո պետք էր առհասարակ սպասել դրական բաների: Բայց փաստորեն սխալվեցի: Սպինն-օֆֆն ավելի բարձր եմ գնահատում քան սերիայի 5-րդ մասը: Սպինն-օֆֆում նաև նուրբ շեշտադրում կար դրված կերպարների փոխհարաբերություններին, ինչը խաղին տալիս էր դրամատիկ ընթացք: Իհարկե այն շատ մեծ չէ, բայց լավ արված դրվագն էլ բավական է դա զգալու համար: Խաղի առավելություններից է, արդեն նշածս օպտիմիզացիան: Այս հարցում հեղինակները 50% առավելության են հասել ու սա ողջունելի է: Ինչևէ, ինձ համար իսկապես հետաքրքիր է եղել խաղալ այս խաղը, չեմ ափսոսում նրանում անցկացրած ժամանակիս համար, քանի որ տվել է հետաքրքիր զգացողություններ ու ապահովել է ոչ պակաս հետաքրքիր խաղային մթնոլորտով:
Comments