top of page
Фото автораGame Over

Far Cry Primal

Խաղային սերիայի հերթական մասը, որը դուրս է եկել 2016 թվականի փետրվար-մարտ ամիսներին և որը մեզ տեղափոխում է 10 000 տարի առաջ՝ Քարի դարաշրջան:

Խաղում անցկացրածս 42 ժամը ցույց տվեց, որ թեպետև մեծ փոփոխություններ չի նկատվում խաղային պրոցեսում, սակայն հարկավոր է այն խաղալ, քանի որ այս մասի յուրահատկությունը, ինչով էլ հենց տարբերվում է մնացած մասերից արմատապես, դա խաղային աշխարհն է: Իհարկե այս մասում առկա է մինչ այս դուրս եկած Far Cry 4 խաղի տարրերից շատ բաներ, նմանությամբ էլ չի զիջում իր նախախաղին, հատկապես, որ սույն խաղը թողարկվելու էր, ի լրացումն Far Cry 4-ի, սակայն ավելի ուշ ընկերությունում որոշեցին թողարկել որպես առանձին խաղ:

Far Cry Primal

Գործողությունները տեղի են ունենում հորինված Ուրուս երկրում: Սա պատմություն է մի որսորդի, ում միջոցով մեզ ցուցադրում են նախնադարյան մարդկանց կենցաղը, առօրյան, պայքարը արևի տակ: Քանի որ գործողությունները տեղի են ունենում հեռավոր անցյալում, ուրեմն տրամաբանական է, որ զինատեսակներն այս խաղում համապատասխանում են դարաշրջանի մարդու պատկերացումներին: Իհարկե այստեղ ևս համապատասպան առաջադրանքներից հետո կարող ենք հզորացնել այս կամ այն զինատեսակը որով մենք կռվում ենք: Բացի այդ, խաղում մեզ հնարավրություն է տրվում օգտագոծել ևս մեկ հետաքրքիր միջոց, որը որոշ առումներում կարելի է համարել զինատեսակի մի հատված ևս: Խոսքը վերաբերվում է կենդանիներին, որոնց կարող ենք վարժեցնել՝ սկսած թռչունից մինչև ավելի մեծ ու գիշատիչ կենդանիներ, որոնք մեկ անգամ չէ, որ լուրջ առավելություն են հանդիսանում խաղացողի կողքին՝ հատկապես խոշորամասշտաբ առաջադրանքների կատարման ընթացքում, երբ հակառակորդի ցեղն իր 15-30 հոգանոց զինված «վայրենիներով» հարձակվում է միայնակ կանգնած քո վրա: Բարեբախտաբար ժամանակին վարժեցրած օրինակի համար նախնադարյան ընձառյուծը քո հետ հավասար մարտի է մտնում այս ամբոխի հետ և տալիս մեծ առավելություն:

Far Cry Primal
Far Cry Primal


Տրամաբանական է նաև այն հանգամանքը, որ խաղում չեն խոսում անգլերեն, այլ նախնադարյան բառակապակցություններ են օգտագործված: Որքանով ինձ հայտնի է, Ubisoft-ը հրավիրել է հատուկ լեզվաբաների, որոնք ստեղծել են հատուկ խաղի համար յուրահատուկ, կասեի նաև գեղեցիկ մի լեզու, հենց որով էլ հաղորդակցվում են կերպարները խաղում: Նրանց խոսքը հասկանալի է դառնում թարգամնվող սուբտիտրերից:


Ինչպես արդեն նշեցի, խաղային պրոցեսով և գեյմփլեյի առումով խաղը մեզ հիշեցնում է սերիայի նախորդ հատվածները: Միակ լուրջ տարբերությունն այստեղ աշխարհն է, որը նույնպես բավական մեծ է և գեղեցիկ: Կան նաև թաքնված վայրեր, որոնք էլ ավելի հմայք են պատճառում, երբ հայտնաբերվում են: Սյուժեյի առումով կարծում եմ, որ այդքան էլ իմաստալից ու տրամաբանական պատմություն չի ներկայացվում մեզ: Համարում եմ միջին կարգի մի պատմություն՝ բնորչոշ ժամանակի կենցաղին:

Կուզենայի մի փոքր ավելին խոսել այս խաղի վերաբերյալ, սակայն կարծում եմ այսքանն էլ բավական է մի փոքր գոնե պատկերացում կազմել խաղի մասին:




9/10


8 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все

Burn me Alive

Captain Spirit

Comments


bottom of page