top of page

Google Stadia

  • Фото автора: Game Over
    Game Over
  • 6 июн. 2019 г.
  • 1 мин. чтения

Քիչ առաջ ավարտվեց Stadia ծառայության ուղիղ հեռարձակումը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ հունիսի 6-ին ընկերությունը ներկայացնելու է իր սթրիմինգային ծառայության գնային արժեքների և խաղերի մասին: Ամփոփ պատկերը հետևյալն է.


Ծառայության առաջին խաղը, որն ուղիղ հեռարձակման ընթացքում ներկայացվեց, Baldur's Gate III խաղն է: Օրեր առաջ խաղի հեղինակները սեփական կայքում թիզերում էին հենց այս խաղը փաստորեն: Խաղը ստեղծվում է Larian ստուդիայի կողմից:


Գաղտնիք չէ, որ Ubisoft-ը համագործակցում է Google-ի հետ, իր խաղերը նախատեսելով նաև Stadia ծառայության համար: Այսպես, հաջորդ անոնսը վերաբերվում էր հենց Ghost Recon Breakpoint խաղին: Որից անմիջապես հետո ցուցադրվեց Gylt խաղի թրեյլերը: Վերջինիս հեղինակներն են Tequila Works ստուդիան:



Google Stadia-ի համար նախագծողներն առաջարկում են նվազագույն կապի արագություն.

  • 10 բիթ/վայրկյան 720р և 60 FPS

  • 20 բիթ/վայրկյան 1080р, 60 FPS և HDR

  • 35 բիթ/վայրկյան 4К, 60 FPS և HDR

Ծառայությունն առաջնահերթ հասանելի է լինելու հետևյալ երկրներում նոյեմբերիցսկսած: Հայաստանի մասին կարծում ենք, ավելնորդ է երազել անգամ:

4K, 60 FPS և բազային խաղերի անդամագրության մեկ ամսվա վճարն արժենում է 9.99 ԱՄՆ դոլար: Նոր խաղերն այս փաթեթում չեն ներառվելու: Հարկ կլինի դրանք գնել առանձին:


Comments


Գրանցվեք և առաջինը տեղյակ կլինեք նորություններին:

GameNews © 2023        

bottom of page