Նյութի հեղինակ՝ Արեն Վարուժանի Ղուլիջանյան
Բնօրինակ նյութ
Բարի օր: Քանի որ Epic Games-ի կողմից անվճար տրամադրված GTA 5-ի շնորհիվ շատերը նոր սկսել են մտնել օնլայն, որոշեցի որպես կիսանոր-կիսափորձառու խաղացող, մի թեթև գայդ գրեմ։ Երևի թե սա հնարավորինս կարճ տարբերակն է ներակայցնելու։
Ամենասկիզբ
Եթե դուք վերցրել եք Epic Games-ի տարբերակը, որը ներառում է նաև Premium Edition-ը, ապա ամենասկզբից օնլայնում դուք ստանալու եք 1.000.000 GTA$։ Չշտապեք դա ծախսել, ձեզ պետք կգա։ Բացի գումարից՝ դուք ստանալու եք հետևյալ բոնուսները.
Օֆիս Maze Bank-ում. անվճար է միայն բուն օֆիսը, մնացյալ բաղադրիչների համար անհրաժեշտ է վճարել,
Բունկեր Paleto անտառում. անվճար է միայն բուն բունկերը, մնացյալ բաղադրիչների համար անհրաժեշտ է վճարել,
Մոտակումբ Great Chaparral շրջանում. անվճար է միայն բուն ակումբը, մնացյալ բաղադրիչների համար անհրաժեշտ է վճարել,
Կեղծ փողերի տպագրատուն Senora անապատում․ անհրաժեշտ է մոտոակումբի եկամտի համար և հասանելի է միայն այն բացելուց հետո,
Առանձնատուն 1561 San Vitas street հասցեում. հասարակ բնակարան Լոս Սանտոսի կենտրոնի մոտակայքում, որը ներառում է գարաժ 2 տրանսպորտի համար,
1337 Exceptionalists Way հասցեում գարաժ 10 մեքենայի համար, գտնվում է օդանավակայանի մոտակայքում,
10 տրանսպորտային միջոց՝ BF Dune FAV (ռազմական ամենագնաց կցված գնդացրով), Maibatsu Frogger (ուղղաթիռ), Enus Windsor (լյուքսային կուպե), Obey Omnus (ռալլի մեքենա), Inverto Coquette Classic (60-ականների սպորտային մեքենա), Grotti Turismo R (հիպերքար), Pegassi Vortex (մոտոցիկլ), Enus Huntley S (ամենագնաց), Western Zombie Chopper (մոտոցիկլ), Bravado Banshee (սպորտմեքենա):
3 զենք՝ Compact Grenade Launcher, Marksman Rifle, Compact Rifle,
Հագուստներ և տատուներ։
Երբեմն հաճելի բոնուսներ է տրամադրում Twitch Prime-ի առկայությունը՝ զեղչեր, գումար և այլն․ ինձ բաժին հասավ 1.000.000 GTA$։ Սակայն այս ամենը չի լինելու անմիջապես մեկնարկի ժամանակ, եթե դուք սկսել եք անցնել ուսուցումը, իսկ անշարժ գույքը կարող եք հաստատել միայն 5-րդ մակարդակ հասնելուց հետո, երբ կզանգի Simeon Yetarian-ը։ Կամայական գնում անց է կացվում հեռախոսում առկա համացանցի միջոցով։
Ինչպե՞ս վաստակել GTA$ և RP
Կսկսեմ օֆիցիալներից, և որպես բոնուս կխոսեմ թեթևակի շատ հայտնի Bogdan-Glitch-ի մասին։ Հավաքելու առարկաներ Կամայական սեսսիայում ձեզ անմիջապես գալու են 2 հաղորդագրություններ։ Առաջինը լինելու է Maude Eccles-ի կողմից, ով տալու է անձանց տվյալներ և գտնվելու վայրը։ Նպատակը՝ սպանել կամ վախեցնելուց հետո Մոդի մոտ հասցնել այդ անձանց մաքսիմալ բոնուսի համար (վերջին դեպքում 10.000$)։ 5 անձանց գտնելուց հետո Մոդը փոխանցելու է Stone Hatchet կացինի կոորդինատները, որը գտնելուց և օգտագործելով 25 սպանություններից հետո ստանալու եք 250.000 GTA$: Երկրորդ հաղորդագրութան դեպքում էլեկտրոնային փոստով, որը հասանելի է հեռախոսից, տրվելու է «գանձի» վայրի լուսանկարը և կոորդինատները, որտեղ գտնելու եք թերթիկ։ Այն բացելու է 3 հավելյալ կոորդինատներ, որոնցում հուշումները գտնելուց հետո ստանալու եք Double Action Revolver ատրճանակը։ Վերջինով 50 headshot-երից հետո դուք կստանաք ևս 250.000 GTA$: Նմանատիպ հանձնարարություն կա նաև Navy Revolver ատրճանակի հետ կապված։ Այս ամենից բացի՝ ամբողջ խաղային քարտեզով տարածված և բոնուս հատկացնող առարկաներ են.
50 խաղաքարտերը,
50 ազդանշանի խլացուցիչները,
50 արձանիկները,
76 Peyote բույսերը։
Սակայն նշվածները ժամանակատար են, քանի որ ցրված են ամբողջ խաղային աշխարհով և ժամանակատար են։ Ուստի այն կարելի է կատարել ուղղակի պարապ ժամանակ, մաս մաս։
Կազինո Կազինոյում առկա անիվը հնարավորություն է տալիս վաստակել տարբեր բոնուսներ՝ GTA$, հագուստ, RP, հատուկ մեքենա, առեղծվածային նվեր և այլն։ Այն կարելի է պտտեցնել 24 ռեալ ժամը մեկ այն բանից հետո, երբ մուտք կգործեք կազինո և կվճարեք 500$ ստանդարտ անդամակցության համար (միայն մեկ անգամ)։ Կազինոյում առկա են նաև տարբեր ազարտային խաղեր՝ ռուլետկա, բլեքջեք, պոկեր, սլոտեր և այլն։ Որոշները կախված են Random-ից, որոշները կարելի է «թալանել»։ Այդ մասին կարող եք կարդալ հետևյալ անգլերեն հոդվածում:
Զբաղվածություններ Ուղղակի ազատ տեղաշարժի դեպքում բաց սեսսիաներում կարող են հատնվել տարբեր մարտահրավերներ, որոնցում լավագույն եռյակը ձեռք է բերում գումար և RP: Դրանք պարզ են և կարճատև։ Իսկ հեռախոսին շատ հաճախակի գալիս են տարբեր իրադարձությունների առաջարկներ՝ մրցարշավ, TDM և այլն։ Դրանց քանակը շատ շատ է, և նմանատիպ ակտիվություն կարող եք ստեղծել նաև դուք։ Ամեն շաբաթ որև տեսակ իրադարձության համար տրվում է 2x կամ 3x GTA$ և RP հաղթելու դեպքում։ Այդ իրադարձությունները միշտ ունեն հատուկ տարբերանշաններ հաղորդագրության տեսքով գալուց։ 1000-3000 GTA$ կարող եք վաստակել խանութների գողության ժամանակ, սակայն ամեն անգամ պետք է փախչեք ոստիկաններից։ Հուշում՝ խանութում այս ու այն կողմ կրակելը չի ազդում արագության վրա։
Գողություններ և բիզնես Սեփականության առկայության դեպքում ձեզ համար հասանելի են դառնում եկամուտի տարբեր միջոցներ։ Օրինակ՝ բունկերը հնարավորություն է տալիս զբաղվել զենքերի վաճառքով։ Սակայն դրա համար դուք պետք է հաճախակի բունկեր հասցնեք հումք, որը հասցնելու ժամանակ այլ խաղացողները կարող են ոչնչացնել և ստանալ բոնուսներ։ Իսկ որոշ դեպքերում դուք կարող եք սեփականությունն օգտագործել գողություն կազմակերպելու համար՝ ընդհուպ մինչև կազինոյի գողություն, որը կարող է մի քանի միլիոնի խաղային գումար ապահովել։ Կարևոր է նշել, որ սեփականությունների կոմպոնենտները հավելյալ գումար են պահանջում և ունեն հավելյալ ֆունկցիոնալ․ զենքերի պահարանում կարելի է կարգավորել սեփական արսենալի մեջ ցուցադրվող զինատեսակները և բացառել նրանք, որոնք որ պետք չեն գալիս, ապարտամենտը հնարավորություն է տալիս այլ սեսսիա մտնելուց խաղն սկսել սեփականության տարածքից, և այսպես շարունակ։
It's time for Bogdan Ներկայումս ամենատարածված տարբերակը բազայի միսսիաների ցանկից The Bogdan Problem-ի կատարումն է, քանի որ այն ունի թերացումներ, որոնք հեշտացնում են հանձնարարության կատարումը և ապահովում մինչև 1.000.000$ 15 րոպեից պակաս ժամանակում։ Հանձնարարությանը հասնելու համար անհրաժեշտ է հասնել բազայի միսիաների 2-րդ ակտ։ Իսկ նոր խաղացողները պետք է գտնեն համապատասխան խաղացողի՝ Host, ով կցանկանա մասնակցել դրան և կունենա այդ հնարավորությունը։ Մեկնարկի ժամանակ Host-ը որոշում է թե ինչպես են բաշխելու գումարը՝ 85%/15% միջակայքով: Host-ը և նորեկը պետք է մի մեքենայով գնան Stromberg-ի մոտ։ Host-ը վերցնում է Stromberg մեքենան և շարժվում դեպի սուզանավ, իսկ նորեկ խաղացողը մոտենում է մեքենայով ծովափին և պատվիրում Pegasus-ից Seashark մոտորանավակը, որը կարելի է գնել խաղի համացանցում 16.000$-ով։ Host-ը մաքրում է սուզանավը և ավարտում աշխատանքը, իսկ նորեկը սպասում է host-ին։ Այնուհետև 2-ով վերադառնում են ափ, մեքենայով հասնում Avenger-ին և նրանով հասնում Los Santos Inter. Airport: Ավարտական cutscene-ի ժամանակ host-ը անջատում է իր մոտ ինտերնետը և սպասում հաղորդագրությանը, որ նա լքել է սեսսիան, այնուհետև վերադառնում է օնլայն և կարող է կրկնել այն ինչքան ցանկանա։ Դերերը կարող են լինել նաև տարբեր, սակայն Host-ի համար ավելի հեշտ կլինի մաքրել սուզանավը և հասցնել Avenger-ը օդանավակայան։
Մի քանի խորհուրդ․
Մի ձգտեք ունենալ խաղում առկա ամեն ինչը, քանի որ 48 րոպե ռեալ ժամանակը մեկ ձեզնից գանձվում է GTA$ այդ ամենի սպասարկման համար։ Ամեն ինչ ունենալու դեպքում 48 րոպեն մեկ գանձվում է ավելի քան 100․000 $,
Օնլայնին ավելի հեշտ ինտեգրվելու համար թեկուզ մասամբ անցեք սյուժետային մասը,
Օնլայն մուտք գործելիս մի ակնկալեք որ բոլորը պարտավոր են ձեզ օգնել, կամ հաստատ օգնելու են։ Որոշները սպասում են մեկին, ով կսկսի, օրինակ, բունկեր տանել որևէ հումք, և հարձակվում են,
Առաջին գումարի լավագույն կիրառության տարբերակ կարող եք դիտարկել Karin Kuruma Armored մեքենան։ Այն հանձնարարությունների կատարման համար ամենաունիվերսալ մեքենան է, քանի որ անգամ բազային տարբերակում այն ունի լավ դինամիկա, ինչպես նաև զրահապատված է․ կարիք չկա տանել Los Santos Customs և զրահապատել,
Առաջին գումարի մյուս նպատակահարմար վերջնակետը բազան է։ The Bogdan Problem-ի համար ամենահարմար բազան գտնվում է Paleto շրջանում՝ խաղային քարտեզի հյուսիսային հատվածում, անվճար տրամադրվող բունկերից ոչ շատ հեռու։
Բարին ձեզ հետ, և բարի խաղ:
Հեղինակ՝ Արեն Վարուժանի Ղուլիջանյան
Comments