top of page
Фото автораGame Over

GTA V: Ի՞նչ սերվերներ կան և որն ընտրել

Էջին հետևող մասնակիցներից մեկի առաջարկով այս հոդվածում ենք հավաքել այն բոլոր սերվերները, որոնք հասանելի են Grand Thaft Auto V խաղում և ակտուալ են նույնիսկ հիմա: Քանի որ վերջերս խաղն անվճար տրվեց EGStore-ում, հավանաբար կհետաքրքրի նաև այլ խաղացողների: Իհարկե խաղի համար գոյություն ունի բազմաթիվ սերվերներ, բայց մենք կներկայացնենք միայն լիցենզավորվածները: Ստորև ներառված բոլոր սերվերները պարունակում են RolPlay ռեժիմ: Հատուկ նշենք, որ ժամանակ չենք ծախսում լիարժեք կերպով ներկայացնել ամեն սերվերի ամեն հնարավորություն, հասկանալի պատճառներով: Կարճ ներկայացնում ենք ընդհանուր պատկերը, իսկ մանրամասներին կարող եք ծանոթանալ սերվերներին կցված համապատասխան պաշտոնական հղումներից: Բարի ժամանց:


AMAZING GTA 5 RP

GTA V

Սերվերը ստեղծվել է GTA V FiveM բազայի վրա AmazingRP-ի կողմից: Միջինում այս սերվերներում խաղում են 120 մասնակիցներ: Իր մեջ ներառում է մի քանի այլ ենթասերվերներ այսպես ասած, որոնք առաջարկում են.

FRPX - թեմատիկան՝ զոմբի ապոկալիպսիս

Amazing After Dark - ֆենթեզի ապոկալիպսիս, որը հանդիսանում է փակ սերվեր

Amazing Sunrise - այս սերվերում ամեն բան շատ հասարակ է, կարելի է համարել կյանքի սիմույլատոր

Amazing Seasons - նույնանման ևս մեկ սերվեր է սովորական կյանքի գործողություններով:

Այս բոլոր սերվերներին թեպետ կարող են միանալ ամեն ոք, բայց հեղինակներն ունեն հատուկ կանոններ և հայտ լրացնելուց հետո են միայն որոշում, ընդոնել խաղացողին սերվեր թե ոչ: Հիմնականում հարկ է լինում կապ հաստատել նրանց Discord-ալիքների հետ: Մենք որպես աջակցում, տեղադրում ենք նրանց պաշտոնական հղումը, որտեղ կարող եք ծանոթանալ այլ մանարամսների հետ:


RADMIR ROLEPLAY

GTA V

Միջինում այս սերվերում ևս խաղում են 120 մասնակից, բայց հոդվածը գրելիս խաղում առկա էին 10301 մասնակիցներ: Սերվերն առաջարկում է բազմազան դերեր՝ ոստիկաններ, փաստաբաններ, մաֆիոզներ, հասարակ կերպարներ թե բանդիտներ, մի խոսքով դուք եք որոշում, թե ով եք դառնում այս խաղում: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հղումից:


LITE.RP

GTA V

Սերվերը հանդիսանում է RolePlay պրոյեկտ, որտեղ մեքենաներն իրական մոդելներն են ներկայացնում: Որպես բոնուս, միանալուց հետո և 10-րդ մակարդակին հասնելուց հետո սերվերի կողմից նվեր եք ստանում նոր ավտոմեքենա և գումար: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հղումից: Վերջին շրջանում թեպետ խաղացողների քանակն այս սերվերում ավելացել է, բայց միջինում 20 հոգի են կազում:


FIVELIVE ROLEPLAY

GTA V

Սերվերն աչքի է ընկնում իր զարգացած ինթերֆեյսով ու բազմակի հնարավորություններով: Գործում է հետաքրքիր խաղային համակարգ, առաջարկում է անցնել ոչ պակաս հետաքրքիր քվեսթներ: Միջինում սերվերում խաղում են 160 օգտատեր: Մանրամասներին կարող եք ծանոթանալ կայքից:


GTA 5 REDAGE RP - BLACK

GTA V

Այս սերվերը հիմնականում նախընտրում են այն խաղացողները, ովքեր սիրում են պարզությունը: Խաղային կանոնները բավական հեշտացված է այստեղ: Ու չնայած այդ հանգամանքին խաղային պրոցեսն առաջարկում է ոչ ստանդարտ, յուրահատուկ ժամանց: Միջինում խաղացողների քանակը 300-ն է: Մանրամասներն այստեղ:


DRIVE ROLEPLAY

GTA V

Այս սերվերում նույնպես մեքենաները համապատասխանում են իրական կյանքում հանդիպող մակնիշներին: Հիմնական ուղղվածությունն այստեղ կապված է հենց մեքենաների հետ: Մանրամասներն այստեղ: Միջին խաղացողների քանակը 70-ն է:



GRAND ROLEPLAY

GTA V

Սերվերն առաջարկում է բարձր ազատություն: Ինչպես հեղինակներն նշում, այս սերվերում միակ սահմանափակումը խաղացողի երևակայությունն է: Միջինում խաղում են 120 օգտատեր: Մանրամասներն այստեղ:




ARSENAL ROLE PLAY

GTA V

Այս սերվերը ևս առաջարկում է մեծ հնարավորություններ խաղում: Հեղինակները չեն մոռացել պահել ազնիվ խաղի կանոնները և բացի այս ունենում է խաղը հետաքրքիր թարմացումներ, կոնտենտային համալրումներ: Միջին խաղացողների քանակը 50-ն է: Մանրամասներն այստեղ:



ANTARES RPG

GTA V

Այս սերվերն աչքի է ընկնում իր ժանրային որոշակի փոփոխությամբ: Իր մեջ համադրում է MMORPG տարրեր: Միջինում այստեղ խաղում են 90 օգտատերեր, իսկ հոդվածի գրելու պահին այն կազմում էր 387 մասնակից: Մանրամասները պաշտոնական կայքից:



 

Սրանք այն գլխավորներն էին, որոնք առանձնացրել էինք: Ստորև տեղադրում ենք ևս մի քանի աղբյուրներ, որոնք կարող է և հետաքրքրեն: Անվանումները պարունակում են հղումներ:

50 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все

Burn me Alive

Captain Spirit

Comments


bottom of page