top of page
Фото автораGame Over

GTA V. Պատմության ամենա հաջող մեդիածրագիրը

Grand Theft Auto V խաղը Take-Two հրատարակությանը բերել է աննախադեպ հաջողություն, որն անգամ չեն ունեցել հայտնի կինոբլոքբաստերները կամ այլ խաղեր երբևէ:

MarketWatch վերլուծական կազմակերպությունը կիսվել է տեղեկությունով, որի համաձայն Grand Theft Auto V խաղը դառնում է պատմության մեջ միակ և եզակի մեդիածրագիրը՝ իր հաջողութան տեսակետից: Սկսած ռելիզի օրվանից, այսինքն 2013 թվականից, Take-Two հրատարակությանը հաջողվել է վաճառել 90+ միլիոն կրկնօրինակ, որի շահույթը կազմում է 6 միլիարդ դոլարի եկամուտ: Ընդորում, խաղի բյուջեն կազմել է 265 միլիոն դոլար:

Համեմատության համար հիշենք ռեժիսոր Ջեյմս Քեմերունի «Ավատար» ֆիլմը, որը կինոպատմության մեջ համարվում է ամենաեկամտաբերը՝ շահույթ բերելով 2,8 միլիարդ դոլարի եկամուտ, երբ բյուջեն կազմել է 247 միլիոն դոլար:

Ավելորդ չէ ասել, որ GTA V-ը մի քանի տասնյակ անգամ գերազանցել է նաև սերիայի նախորդ խաղերին:

GTA V — 90+ միլիոն
GTA: San Andreas — 27,5 միլիոն
GTA IV — 25 միլիոն
GTA: Vice City — 20 միլիոն
GTA III — 17,5 միլիոն

Այս առումով GTA V խաղին եկամուտի տեսակետից ավելի մոտ կանգնած է Call of Duty: Modern Warfare 3 խաղը, որը վաճառվել է 26.5 միլիոն կրկնօրինակով: Այնուհետև հաջորդում է սերիայի ևս մեկ խաղ՝ Call of Duty: Black Ops-ը՝ 24.2 միլիոն կրկնօրինակով:


GTA V խաղի վաճառքի շահույթը այս պարագայում գալիս է կոնսոլային պլատֆորմներից: Անհատական համակարգիչների հետ կապված այս արդյունքը տոկոսային հաշվարկով կազմում է ընդամենը 2.1% :

Լրացուցիչ տեղեկություն հաղորդվում է SteamSpy բազայից, ըստ որի

Steam-ում խաղը գնել են ավելի քան 10+ միլիոն օգտատերեր:

Միայն 2017 թվականին Take-Two-ի կազմակերպած ակցիաները աճել են 65%-ով:

Համաձայն Take-Two հրատարակության տված զեկուցման, խաղի զգալի եկամուտը գալիս է միկրոտրանզակցիաներից: 2018-ի երկրորդ ֆինանսական տարում ընկերությունը աշխատել է 443,6 միլիոն դոլար: Որի 43%-ը եկել է ներխաղային գնումներից և DLC-ներից:


55 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все

Burn me Alive

Captain Spirit

Comentarios


bottom of page