top of page
Фото автораGame Over

Hellblade: Senua's Sacrifice



Բոլորովին վերջերս դուրս եկած action-adventure ժանրի այս խաղը բավական սպասված էր շատ գեյմերների կողմից: Խաղի առաջին անոնսը ցուցադրվել էր դեռ 2014 թվականին՝ Gamescom-ի շրջանակներում: Խաղի նախագծմամբ և հրատարակմամբ զբավել է բրիտանական Ninja Theory ընկերությունը:

Ինչ՞ի մասին է խաղը: Հիմքում ընկած է կելտական և սկանդինավյան միֆոլոգիան: Խաղի գլխավոր կերպարը, որով և խաղում ենք, Սենուա անունով աղջիկ է, ով ունի հոգեբանական խնդիրներ և ըստ սյուժեյի, խոստացել է իր սիրեցյալին փրկելու խավարից, հասնելով մեռյալների աշխարհ Հելխեյմ:

Ովքե՞ր և ինչպե՞ս են ստեղծել խաղը: Բրիտանական Ninja Theory ընկերությունը պատկանում է ինդի-նախագծողների շարքին, այսինքն անկախ ընկերություն է և պետք է հասկանալ, որ խաղի նախագծման համար չի դիմել որևէ այլ ընկերության օգնությանը: Նշանակում է այս ընկերությունը լուջ ռիսկի է դիմել, հանձն առնելով ստեղծելու ինդի-խաղ, որը բավական հսկայամասշտաբ աշխատանք է իրենից ներկայացնում: Լուրջ մոտեցում է հրավիրվել խաղում առկա գրեթե յուրաքանչյուր մանրուքի: Որպեսզի ավելի լավ պատկերվի այն հոգեկան աշխարհը, որն ունի Սենուան, այդ պատճառով ընկերությունը հատուկ մասնագետի է հարվիրել Քեմբրիջի համալսարանից: Ու միանշանակ կարելի է ասել, որ բավական էմոցիոնալ ու ազդող ազդեցություն ունի տարված աշխատանքը: Մյուս կարևոր հանգամանքներից մեկն էլ այն է, որ հսկայակն ու որակյալ աշխատանք է տարվել ձայնային հնչողության համար: Այս է պատճառը, որ գրաֆիկայից զատ, առաջին պլանում կարելի է ասել ընկած է հենց ձայնային հնչողությունը: Խաղում առկա է «Բինուար աուդիո» էֆեկտներ: Այս եղանակը տարբերվում է «ստերեո աուդիո»-ից նրանով, որ օգտագործվում են երկու միկրոֆոններ և հատուկ մանեկեն: Այս տեխնոլոգիան ձայնային հնչողությունը դարձնում է ավելի իրական: Նախագծողները խորհուրդ են տալիս խաղալ ականջակալներով: Ձայնային էֆեկտներից բացի ուշադրության է արժանի նաև կերպարների կենդանի լինելու հանգամանքը: Խաղի անցման ժամանակ մեծ ուշադրություն եմ դարձրել հատկապես կերպարների խոսքի և միմիկաների վրա: Ինչն իսկապես հիացրել է ինձ, քանի որ խոսքը և միմիկաները համընթաց էին միմյանց և որը խաղին տալիս էր շունչ ու կենդանություն: Հարուստ տեսարաններով էր ներկայացված խաղի ցանկացած լեվել՝ լիներ դա անտառ-բաց տարածություն, կամ լաբիրինթ-փակ տարածություն: Հիանալի էր արված նաև կռվի պահերը: Հակառակորդի շարժումները, սպառազինությունը և ընդունակությունները: Ըստ կերպարի, անհրաժեշտ էր մտածել համապատասխան ստրատեգիա՝ հաղթելու նրանց: Սա կարևոր է, քանի որ չի կրկնվում նույն կոմբինացիաները և տարբերվող է դարձնում: Չնայած որոշ բարդությունների, հնարամիտ ու գեղեցիկ է մտածված նաև գլուխկոտրուկների լուծումը: Ինչ-ինչ տեղերում հնարավոր է, որ մի փոքր երկար տևի կռահել գաղտնիքը, սակայն ընդամենը հարկավոր էր լինել ավելի ուշադիր: Խաղի հիմնական մանրամասներն ի միջիայլոց կարող եք դիտել այս ֆիլմում՝ https://www.youtube.com/watch?v=BQh3kjVOSRQ&t=2s


Ընդհանրացնելով կարծիքս, գտնում եմ, որ Hellblade: Senua's Sacrifice խաղը 2017 թվականի թերևս ինդի-խաղերի գլխավոր պրոյեկտն է: Մոռացա նաև նշել, որ խաղում առկա երաժշտությունն էլ ընտրված է մեծ ճաշակով և կան հիանալի կատարումներ: Հաջողվե՞լ է արդյոք Ninja Theory ընկերությանը իրականացնելու իր նպատակները՝ ստեղծելով այս խաղը: Յուրաքանչյուրն ունի իր սեփական կարծիքը և դիրքորոշումը, սակայն ես մտածում եմ, որ այո՝ այս խաղը հաջողված է և արժի այն խաղալ: Ու միք մոռացեք ձեռք բերել լավ ականջակալներ...



9/10

13 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все

Burn me Alive

Captain Spirit

Comments


bottom of page