Հունիսի 6-ին ճապոնական Ryu’s Office խաղային կազմակերպությունը հեռարձակեց Indie Live Expo 2020 խաղային փառատոնը, որը նվիրված էր անկախ խաղաստեղծներին և որի ընթացքում տարբեր նախագծողներ ու հրատարակիչներ ներկայացրեցին արդեն իսկ թողարկված ու ապագա խաղերը: Կարևորն առանձնացրել ենք այս նյութում, իսկ ամբողջական հեռարձակումը կարող եք դիտել ինքներդ՝ ցանկության դեպքում:
Azure Striker Gunvolt 2
2014 թվականին Inti Create ստուդիան հասարակությանն էր ներկայացրել օրիգինալ խաղը: Ներկա պրոյեկտը հանդիսանում է այդ խաղի սիկվելը: Steam-ում խաղը հասանելի է դառնալու հունիսի 22-ից:
Cogen: Sword of Rewind
Պլատֆորմեր ժանրի այս խաղը հասանելի կդառնա սույն տարվա ընթացքում Անհատական Համակարգիչների, Nintendo Switch ու PS4 կոնսոլների համար: Երաժշտությունը գրել է Dark Souls-ի կոմպոզիտոր Մոտոի Սակուրաբան:
Record of Lodoss War – Deedlit in Wonder Labyrinth
Խաղը որոշ ժամանակ գտնվում էր վաղաժամ հասանելիության տիրույթում Steam հարթակում: Հունիս ամսվա վերջ տեղի կունենա լիարժեք ռելիզը:
Nimbus Infinity
Նախագծումը կատարվել է GameTomo ստուդիայի կողմից: Թեպետ հասանելի է դառնալու Անհատական Համակարգիչների ու կոնսոլների համար, բայց թողարկման օրը հեղինակները դեռ չեն հայտնել:
Sumire
Նախագծումը կրկին կատարել է GameTomo ստուդիան: Պատկերում է մի աղջնակի արկածներ: Այս պարագայում ևս խաղը հասանելի է դառնալու Անհատական Համակարգիչների ու կոնսոլների համար, բայց թողարկման օրն անհայտ է:
Picontier
Դերային խաղ է՝ RPG տարրերով: Հասանելի է դառնալու Steam-ում և Nintendo Switch խաղասարքերի համար: Խաղային փառատոնի շրջանակներում հեղինակները ներկայացրել են գեյմփլեյ հատված:
Gensokyo Night Festival
Դեռ գտնվում է վաղաժամ հասանելիության տիրույթում: Լիարժեք ռելիզի մասին տեղեկություններ դեռ չկան: Հանդիսանում է Touhou խաղային համաստեղության պլատֆորմեր:
Chinese Parents
Հասանելի է Steam-ում: Աշակերտական կյանքի սիմուլյատոր է, որի գլխավոր կերպարը Չինաստանից է:
Craftopia
Նախագծումը պատկանում է Pocket Pair ստուդիային: Հուլիսին հասանելի կդառնա Steam-ում, բայց կգտնվի վաղաժամ հասանելիության սահմաններում:
Comments