top of page

Kingdom of Amalur: Reckoning

  • Фото автора: Game Over
    Game Over
  • 2 дек. 2019 г.
  • 1 мин. чтения

Հեղինակ՝ Rub En


Kingdom of Amalur: Reckoning - դարի ամենա թերարժեքավորված խաղը։ Լինում են դեպքեր, երբ հոյակապ խաղերը ծնվում են տիտանների փառքի ներքո։ Նմանատիպ դեպքերից է նաև այս խաղը, որը սուզվեց Սքայրիմի վեհ փառքի պատճառով։ Խաղը ստեղծվել է Big Huge և EA ընկերությունների համատեղ ջանքերով։

ree

Իրենից ներկայացնում է RPG ժանր, չնայած որ նմանատիպ ժանրի խաղեր կերազեին այսպիսի գեյմփլեյ և ինտեռֆեյս ունենաին։ Հինգ լոկացիա հսկայական ազատ տարածքով, 3 ռասա, 3 կլասս, որոնցից ամեն մեկն ունի իրարից բացարձակապես տարբեր 33 ունակություններ, 9 զենքի կլասս, 100-ից ավել յուրահատուկ զենքեր, որոնք տարբերվում են թ՛ե կոսմետիկ, թ՛ե վիզուալ տեսքով: Էլ չեմ խոսում զրահների մասին։ Այս խաղում կարող ես լինել նետահար էլֆ կամ ավազակ, ով հարվածում է խավարից, կամ մի գուցե ընտրես լինել աժդահա հսկա մուրճով, որ փշրում է ամեն ինչ և ամեն մեկին։ Այս ամենից հետո կասեմ սցենարի մասին՝ ամեն բան սկսվում է նրանից, որ քեզ հարություն են տալիս և հենց այդ տեղից էլ սկսվում են բոլոր խնդիրները։ Մի խոսքով, սա մի խաղ է, որը թույլ չի տա որ ձանձրանաք( չեմ ուզում սցենարի սպոյլ անել))) )։

ree

Խաղի գրաֆիկան հին չէ և դուք չեք զգա ձեզ հեռավոր 2012-ում։ Խաղն իրոք արժանի է ուշադրության, քանի որ նման խաղ այլևս դուրս չի գալու՝ Big Huge ընկերությունը փակվել է սննկանալու պատճառով, որովհետև խաղը չհասավ իր նպատակակետին(((( Ցավոք յութուբում էլ շատ սակավ է գեյմփլեյը և ինֆորմացիան։ Ցավոք այս պահին խաղը հասանելի է միայն տոռռենտ տարբերակով։

Հեղինակ՝ Rub En


Комментарии


Գրանցվեք և առաջինը տեղյակ կլինեք նորություններին:

GameNews © 2023        

bottom of page