top of page
Фото автораGame Over

MinecraftEdu

Եթե լսել եք այս պրոյեկտի մասին, ապա գիտեք արդեն թե ինչի մասին է խոսքը: Իսկ եթե դեռ չեք իմացել, ապա հենց հիմա կարող եք լրացնել այդ բացթողումը: Վերնագրից արդեն իսկ կարելի է ենթադրել, որ այն կապ ունի Minecraft խաղի հետ: Ու հա, հենց այդպես էլ կա: Սա առաջին լուրջ պրոյեկտներից մեկն է, որը զանգվածային խաղերը ճանաչելի է դարձնում դպրոցներում: Մի հաստատություն, որտեղ մեղմ ասած այդքան էլ սիրալից չեն խաղերի հանդեպ ու մի հաստատություն, որտեղ ամեն տարի աշխարհի տարբեր ծայրերում տեղի է ունենում զինված հարձակում ու սովորաբար դա կապում են խաղերի վատ հետևանքների հետ:


2012 թվականին մի խումբ նախագծողներ վերցնում են Minecraft խաղը ու նրանից պատրաստում այսպես ասած ուսուցողական պրոյեկտ, որի մեջ ներգրավվում են պատմության, աշխարհագրության, կենսաբանության, մաթեմատիկայի և այլն դասընթացներ: Ուսուցչի ղեկավարությամբ աշակերտները հետազոտում են խաղային աշխարհը ու գուշակում են խորանարդաձև պատկերների իրական նշանակությունները, ստուգում են ճանապարհային երթևեկության կանոնները, կառուցում են օտար լեզուներից բառեր և այլն: Որպես վառ օրինակ կարող եք նայել այս տեսանյութը:

Այս պրոյեկտը կարողանում է երկրի ավելի քան 40 դպրոցների ուշադրությունը գրավել: Նրա մասին հոդվածներ են գրում անգամ հայտնի թերթեր ու ամսագրեր, ինչպիսիքն են օրինակ Time-ը, Fortune-ը ու Forbes-ը:


2016 թվականին MinecraftEdu պրոյեկտը ձեռք է բերում Microsoft ընկերությունը, իսկ 2018 թվականին հեղինակները նոր քայլ են անում, հիմնելով TeacherGaming ստարտափը, որի համար ֆինանսավորում են ստանում մոտ 1.6 միլիոն դոլար: Այս գաղափարի նպատակը նույնն էր՝ գեյմինգը միավորել կրթության հետ: Որոշակի տարբերություն այս պրոյեկտում կար: Ընկերությունը կենտրոնանում էր բացառապես բլոքբասթեր խաղերի վրա, որոնք երեխաներն իրենց տներում հաճույքով խաղում էին ու այդ խաղերի հիման վրա պատրաստելու էին ուսուցողական դասընթացներ:


Ստարտափի համահիմնադիրներից մեկը, ով փորձառու գեյմեր է նաև, նշում է հետևյալը.

Դպրոցական դասընթացների գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ դրանք բավական ձանձրալի են: Իսկ խաղերը կարող են հանդիսանալ սովորելու ամենա զվարճալի միջոցներից մեկը: Խաղում մենք ծախսում ենք բավական շատ ժամանակ, որպեսզի հետազոտենք աշխարհը և նրա օրենքները: Հաճախ մենք ստանում ենք գիտելիքներ ու ունակություններ, որոնք օգտակար են լինում իրական կյանքում - լինի դա աստղաֆիզիկա կապված տիեզերքի հետ առնչվող խաղում կամ թե էկոնոմիկա մարտավարական(ստրատեգիա) խաղում:

TeacherGaming Desk ծրագրի բետա տարբերակը հասանելի էր դարձել 2017 թվականից և այդ ժամանակում արդեն նրանով հետաքրքրվել էին ավելի քան 3500 դպրոցներ: Այժմ, պաշտոնական կայքում գրանցված են ավելի քան 9000+ ուսուցիչներ: Իսկ ի՞նչ, եթե մի գեղեցիկ օր Հայաստանյան ուսուցիչները, ՀՀ ԿԳՆ հովանու ներքո միանային այս ծրագրին:

23 просмотра0 комментариев

Недавние посты

Смотреть все

Burn me Alive

Captain Spirit

Comentários


bottom of page