Մուլտիպլատֆորմային համակարգչային խաղ կիբեռպանկ-հորրոր ժանրում:
Խաղի նախագծմամբ զբաղվել է Bloober Team-ը և հրատարակության հանձնել Aspyr ընկերությանը: Խաղը դուրս է եկել 2017 թվականի օգոստոսի 15-ից, հասանելի լինելով Microsoft Windows, Playstation 4 և Xbox One կոնսոլների համար:
Մի քանի բառով կուզենայի գրի առնել այն բոլոր տպավորություններս խաղից:
Որպես ժանր, առաջին անգամն եմ խաղում նմանատիպ խաղ, եթե հաշվի չառնեմ մի քանի ավելի փոքր պրոյեկտներ: Խաղն իր տեսակով բավական հետաքրքիր էր: Իհարկե սյուժեն ևս հետաքրքիր էր, սակայն այստեղ նկատի ունեմ խաղի պրոցեսը:
Իրադարձությունները տեղի են ունենում 2084 թվականին, Կռակով քաղաքում: Ենթադրելի է արդեն, որ այս թվականներին քաղաքը և առհասարակ, երևի թե ամբողջ երկրագունդը թևակոխել է նոր կենցաղ-ապրելակերպ: Գերիշխող մաս են կազմում թվային տեխնոլոգիաները, ինչին կարելի է հանդիպել խաղի անցման յուրաքանչյուր վայրկյանում:
Խաղում մեզ ստանձնված է Դանիել Լազառովսկու դերը, ով ըստ պաշտոնի համարվում է ոստիկան-հետաքննիչ կամ այլ կերպ ասած՝ Հետևող: Վերջինիս հետ կապի մեջ է մտնում Նրա որդին, ով երկար տարիներ համարվում էր անհետացած և խնդրում հորը գալ համապատասխան վայր: Այս պահից սկսած խաղը հանձնվում է մեզ և մենք փորձելու ենք պարզաբանել այն ամեն առեղծվածայինը, ինչն այսքան տարիներ «մթության» մեջ էր:
Խաղն առաջին դեմքից է, ինչն ավելի է խորացնում այզ զգացողականը, որն ունենում ենք այս հոգեբանա-հորրոր կիբեռպանկ խաղից:
Խաղն իր սյուժեյի մեջ օրիգինալ է:
Այն, որ խաղի ստեղծմամբ զբաղվել են ինդի-նախագծողներ և այն, որ այս աշխատանքին վերջիններս լուրջ մոտեցում են ցուցաբերել, կարելի է արդեն իսկ համարել 2017 թվականի ժանրային լուրջ պրոյեկտներից: Խաղացողը, եթե անգամ տեղյակ էլ չէ թե ինչ է խաղում, ինչի մասին է խաղը, ակամայից զգում է, որ գործողությունները նման չեն նրան, ինչը հնարավոր կլիներ մեր ժամանակներում: Հետևաբար արդեն իսկ ենթադրվում է, որ սա կիբեռպանկ ժանրի խաղ է:
Խաղում մեծ մաս է տրամադրված վիզուալ էֆեկտների առկայությանը, որոնք երբեմն հայտնվում են անսպասելի, երբեմն սպասվածից շուտ: Քանի որ ընդհանուր առմամբ խաղային պրոցեսն ընթանում է մուգ լուսավորության մեջ, շատ հաճախ հայտնվող վառ լուսավորությամբ առկա էֆֆեկտներեը ազդում էին աչքերի վրա: Սա թերևս խաղի «ամենաթերի» կողմն եմ համարում:
Այն, որ կիբեռպանկ ժանրում է խաղը, պարզ է դառնում ամենասկզբից: Իսկ այն, որ սա նաև հորրոր է, հասկանալի է դառնում խաղի ընթացքում: Գնահատելի այն, որ խաղի ստեղծողները չեն զզվացրել ամենուր, ամենանկյունում հայտնվող սարսափազդու կերպարներով: Այս ամենն արված է նրբանկատորեն և խելամտորեն: Այս սարսափին մենք առնչվում ենք մի քանի վայրերում, բայց ամբողջ խաղի ընթացքում պահվում է այդ վախի նախազգացումը:
Մեծ հետաքրքրություն են իրենցից ներկայացնում նաև խաղում առկա բոլոր այն խոսակցությունները, որոնք տեղի են ունենում հերոսի և այլ կերպարների միջև: Հատկապես այն անձանց հետ, ում չենք տեսնում, քանի որ դռան ետևից են խոսում, սակայն սրանց հետ ունեցած խոսակցություննները ամբողջացնում են այն մթնոլորտը, որն ունի խաղը: Այլ կերպ ասած խաղին հաղորդում են լրացուցիչ «ատմոսֆերա»:
Այս խաղում չկան կրակոցներ, զենքեր, կամ ասենք ինչ-որ առարկաներ, որոնք հնարավոր կլինի նետել մոտեցող վտանգի ուղղությամբ: Հնարավոր է, որ շատերին դուր չգա այս պրոցեսը, սկայն հավատացնում եմ դրանից խաղը չի տուժում բացարձակ: Անգամ ավելի հետաքիքիր է դարձնում խաղի անցումը: Պատկերացրեք, Դուք գտնվում եք միայնակ ինչ-որ մութ շենքում, չունեք ոչ մի բան և Ձեզ սպառնում է անհայտությունից հայտնվող ինչ-որ արարած: Իմ կարծիքով սա ավելի հետաքրքիր է:
Ինչևէ Observer խաղը, ինչպես և Hellblade խաղը, թերևս 2017 թվականի ամենահետաքրքիր խաղերն են եղել, որ խաղացել եմ: Իհարկե 2017-ին դուրս են եկել ավելի խոշորամասշտաբ պրոյեկտներ: Բայց կարծում եմ անցած տարին պատկանում էր հենց այն ինդի-ընկերություններին, որոնք իրենց փոքրիկ կազմով և անհամեմատաբար փոքր ֆինանսական հնարավորություններով ստեղծեցին ավելի լուրջ խաղեր, քան որոշ խոշոր ու հայտնի այլ ընկերություններ:
8/10
Comments