Մի քանի րոպե առաջ վերջացրեցի հերթական խաղերից մեկը, կասեի անգամ լավագույն խաղային սերիաներից մեկի լավագույն խաղերից մեկը: Խոսքը, ինչպես արդեն վերնագրից հասկանալի է, գնում է 2002 թվականին թողարկված Resident Evil Zero խաղի մասին: 2016 թվականին խաղը վերաթողարկվել է և հասանելի է դարձել PC, PS3, PS4, X360 և XOne պլատֆորմների համար: Ես խաղացել եմ վերաթողարկումը՝ Resident Evil 0 HD Remaster...
Ընդհանուր ինչ կասեմ խաղի մասին. Հոյակապ խաղ, հոյակապ աշխատանք, հոյակապ սյուժե, հոյակապ լուծումներ... Փորձեմ մանրամասնել հնարավորինս սեղմ:
•Սկսեմ նորամուծությունից: Քանի որ ես այն մարդկանցից եմ, ովքեր սիրում են ցանկացած բանում սկսել 0-ից, խոսքն այստեղ վերագրելով Resident Evil սերիայի առաջին խաղին, սկսել եմ խաղալ այս սերիան հենց սկզբից ու հերթականությամբ: Նորամուծությունն այստեղ կայանում է խաղային պրոցեսում, ինչն իսկապես շատ դուր եկավ ինձ: Ի տարբերություն սերիայի նախորդ մասերին, երբ խաղային կերպարին ընտրում էինք մեկ անգամ ու ամբողջ խաղն անցնում նրանով, այստեղ՝ Resident Evil 0 HD Remaster-ում հնարավորություն տրվեց ամբողջ խաղն անցնել միաժամանակ երկու գլխավոր կերպարներով էլ, ցանկացած պահին անցում կատարելով Ռեբբեկայից Բիլլին կամ հակառակը: Սա մեծ նորություն էր խաղում: Հաճելի նորություն:
•Տրամաբանություն: Այս կետը բնորոշ ասպեկտ է սերիայի գրեթե մեծամասնության համար: Բավական հետաքրքիր գլուխկոտրուկներ, որոնք եթե հավաքենք մի վայրում, կարծում եմ կարելի կլիներ ստեղծել առանձին մի խաղ՝ տրամաբանական խաղ: Խաղացողի առջև դրվում էին տարբեր տեսակի լուծումներ պահանջող հարցեր, որոնց լուծումն իսկապես մեծ հաճույք էր պատճառում: Հարկավոր էր խաղի ընթացքում լինել բավական ուշադիր հատկապես գտնված ֆայլերին, որոնք մասամբ հուշում էին խնդիրների լուծման տրամաբանության եղանակը:
•Սյուժեն ինչի՞ մասին էր: 1998 թվական: «S.T.A.R.S.» հատուկջոկատայինները ստանում են առաջադրանք, պարզելու հանելուկային և սարսափելի սպանությունները, որոնք տեղի են ունեցել Արկելյան լեռներում ՝ մասնավորապես Ռակկուն Սիթի փոքրիկ քաղաքում: Առաջադրանքը պարզվում է հասարակ չէր և գործողությունները գնալով լայնանում են... Խաղի սյուժեն իր ժամանակագրությամբ համարվում է առաջինը, ասյիքն պռիկվելն է սերիայի առաջին խաղի՝ Resident Evil-ի: Մեր առջև բացահայտվում են այն իրադարձությունները, թե ինչպես, ովքեր և ինչ պայմաններում ստղեծեցին առաջին վիրուսը, ինչից էլ սկիզբ առավ Umbrela Corporation-ի չար համբավը:
•Գրաֆիկան օրիգինալ՝ 2002 թվականի խաղում չեմ կարող ասել ինչպիսին էր, իսկ վերաթողարկված տարբերակում Քափքոմն արել էր ամենը, որպեսզի ինձ դուր գար: Բարձր մակարդակի էր դետալիզացիան, պատկերը ստաբիլ 60fps, բացառությամբ կատ-սցեների, որոնց դեպքում fps-ը նվազում էր 30-ի: Գունային երանգները համապատասխանեցված էր խաղի ժանրի հետ, զգացվում էր թե մռայլությունը և թե «տաքությունը»: Որպես ռեմասթեր, կանդանի էին նաև կերպարների շարժուձևը, որոշ դեպքերում հայացքները: Մի խոսսքով, ինչն ավելի հիանալի կդարձներ կլասսիկա համարվող խաղը, եթե ոչ պատկերի HD-գրաֆիական, հնչյունային 5.1 ֆորմատը: Փոփոխության էր ենթարկվել նաև պատկերի չափսը. սա հատկապես դուր կգար այն գեյմերներին, ովքեր խաղում են լայն մոնիտորով կամ սիրում են խաղալ TV-մոնիտորներով: Խաղի լավ կողմերից կարող եմ ավելացնել բոսսերի բազմազանությունը: Կային այնպիսի բոսսեր, որոնց չէի հանդիպել սերիայի նախորդ խաղացածս մասերում:
•Խաղը կգնահատեյի շատ բարձր, միան թե կար փոքրիկ մինուս, որը շատ դեպքերում անհարմարություն էր առաջացնում: Բավական սեղմ էին կերպարների ինվերտարները: Չնայած խաղում էիր երկու կերպարով, ամեն դեպքում ստիված էիր լինում հաշվի առնել այս հանգամանքը և ամեն պատահած իր չվերցնել գետնից: Հետաքրքիր փաստ էլ հավանաբար այն էր, որ սերիայի երևի թե ամենադինամիկ խաղն էր այն իմաստով, որ որևէ մյուս մասերում այդքան ստեղնաշարի կոճակ չէիր սեղմի, որքան այստեղ: Ափսոս նախագծողները չէին մշակել այդպիսի մի տեխնոլոգիա, որը թույլ կտար վերջում պարզել, թե քանի միլիոն անգամ էի սեղմել այս ու այն կոմբինացիան: 🙂
9/10
Comments