top of page
Фото автораGame Over

Resident Evil: Revelations

Համանուն խաղային սերիայի ութերորդ մասը՝ դուրս եկած 2012 թվականին:

Չնայած տարիներ առաջ խաղն անցել էի, որոշեցի մեկ անգամ ևս փորձել, որից հետո գրի կառնեյի այս ռեվյուն:

Այս անգամ երևի թե լինեմ ավելի կտրուկ ու կարճ ռեվյու գրեմ, տեսնենք ինչպես կստացվի...

Ասեմ, որ խաղն առանձնակի հմայք չի հաղորդում է: Թերություններ կարելիէ գտնել բավականին: Սկսած հենց սյուժեյից, որը մեզ չի հիշեցնում, որ գործ ունենք նախկին սերիայի հետ, եթե չհաշվենք կերպարներին և փոքրիկ «պատմությունները», վերջացրած թե տեխնիկական և թե ձայնային ու խաղային պրոցեսը:

Իհարկե այս ամենին զուգահեռ նոր մասում կան նաև դրական կողմեր, հիմնականում նորամուծությունների տեսքով, բայց այս ամենը շատ փոքր դեր է խաղում ամբողջ խաղում:

Ինչպես նախորդ սերիաներում, այստեղ ևս խաղը մեզ է տրվում կերպարի «թիկունքից»:

Առաջին անգամ ամբողջ սերիայի ընթացքում մեզ հնարավորությւոն է տրվում նշան բռանծ քայլել առաջ, ետկամ աջ ու ձախ: Սա երևի թե խաղի ամենադրական կողմն է, ինչը շատ հարմար է դարձնում խաղի անցումը: Մյուս նորամուծություններից է «Genesis» սկաների առկայությունը, որի մասին սակայն չեմ կարող դրական բան գրել, քանի որ այդ «հայտնությունը» չեմ համարում տրամաբանական ու անիմաստ երկարացնում է խաղի ընթացքը: Այդ սկաների միջոցով մենք որոնում ենք տարբեր իրեր, որոնք երբեմն պետք են գալիս, երբեմն էլ չենք կարողանում վերցնել:

Կարծում եմ ավելի հարմար կլիներ, եթե չլիներ այդ նորմածությունը: Այլ հետաքրքիր նորամուծություն կարող եմ համարել կերպարի սպառազինությունը: Նախապես մեզ տրված է երեք զենք, որոնք հեշտությամբ կարող ենք փոխարինել կամ հզորացնել խաղում առկա «ափգրեյթ» հանդիսացող սեյֆերում: Ինթերֆեյսում ամեն ինչ պարզ է...

Հետաքրքիր նորամուծություն կարելի է համարել նաև այն, որ նոր էպիզոդ սկսելուց առաջ մեզ կարճ պատմում են նախորդ հատվածում կատարված իրադարձությունների մասին, ինչը պահում է մեզ խաղի կենտրոնում:


Սա թերևս խաղի դրական կողմերը: Առանձին չեմ ուզենա գրել խաղի սյուժեյի մասին: Միայն կասեմ, որ հիմնական գործողությունները տեղի են ունենում նավում, որը կարելի է մտցնել դրական կողմերի մեջ: Նկատի ունեմ հետևյալը: Քանի որ այս մասը ժանրով մի փոքր ավելի մոտ է հորրոր խաղերին, ծովում միայնակ գտնվող նավը, որտեղ միայն խաղացողն է իր մեկ կոլեգայի հետ և բազում զոմբիանման հրաշների հետ, այս մթնոլորտը համալրում է «միայնության» ու «վախի» զգացումներով և այդ ամենը փոխանցում խաղացողին:

Էական բացասական կողմերը, որոնք խիստ ազդում են խաղի պրոցեսի վրա, դա կերպարների չափազանց արհեստական լինելն է և նրանց խոսակցությունների ձայնային հատվածը: Երբ ենթադրենք կոլեգան խոսում է մեր թիկունքում, սակայն ձայնը չգիտես ինչու գալիս է առջևից, կամ աջի դեպքում ետևից նման խառնաշփոթությունը ոչ միայն լավ չէ, անգամ խանգարող է: Իսկ կերպարների ոչ բնական լինելը, նրանց գործողությունները ևրս մեկ մինուս են առաջացնում խաղում:

Ընդհանուր խաղը չեմ համարում վատ, ավելի շուտ այն սովորական «շութեր-հորրոր» է: Բայց և չեմ կարող աչք փակել այս սերիայի համար խիստ կարևոր թերությունների վրա:




6/10



13 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все

Burn me Alive

Captain Spirit

Comments


bottom of page