top of page

SpaceX-ը դժգոհում է

  • Фото автора: Game Over
    Game Over
  • 27 февр. 2019 г.
  • 1 мин. чтения

SpaceX-ը դժգոհություններ է ներկայացրել կապված United Launch Alliance և NASA -ի հետ կնքած պայմանագրերի հարցում՝ NASA Lucy միսսիայի մեկնարկի համար: SpaceX-ը դժգոհ է, որ այս միսսիան վերջինս կարող է ի կատար ածել ավելի քիչ գումարի դեպքում:

Բողոքը ներկայացվել է ԱՄՆ The Government Accountability Office-ին փետրվարի 11-ին, բողոքի հիմք առաջ քաշելով RLSP-35 պայմանագիրը՝ կնքված NASA-յի հետ: Այս միսսիան նպատակ ունի Lucy-ի մեկնարկը դեպի Յուպիտերի տրոյացի աստերոիդը: Պայմանագրի ընդհանուր գումարը կազմում է 148.3 միլիոն դոլար:

Այս պահին ԱՄՆ-ի The Government Accountability Office-ը դեռ մանրամասներ չի հրապարակել, նշելով, որ համապատասխան որոշումը պարզ կդառնա մայիսի 22-ին:

Իսկ այդ ընթացքում NASA-ն կատարվածից ելնելով դադարեցրել է հետագա աշխատանքները ULA(United Launch Alliance)-ի հետ՝ պայմանագրի շրջանակներում:

Համաձայն NASA-ի գործակալության ներկայացուցիչ Թրեյսի Յանգի խոսքերի, կազմակերպությունը որոշել է այդ քայլին գնալ այն դեպքում, երբ ԱՄՆ GOF-ին ներկայացվել է վերոնշյալ բողոքը:


Comments


Գրանցվեք և առաջինը տեղյակ կլինեք նորություններին:

GameNews © 2023        

bottom of page