Մենք կարող ենք ականատես լինել աստղի ծնունդի
- Game Over
- 15 февр. 2019 г.
- 1 мин. чтения
Երկիր մոլորակի բնակչությունս 2022 թվականին հնարավորություն կունենանք ականատեսը դառնալու նոր աստղի ծնվելուն: Նոր երկնային մարմնի ծնունդն առաջանում է KIC 9832227 տեսակի աստղերի՝ միմյանց բախվելու արդյունքից: Իսկ այս բախումը տեղի է ունեցել մեր թվարկության երրորդ դարում, բայց քանի որ Տիեզերքում կատարվող շատ երևույթներ մեզ հասնում են հազարավոր, անգամ միլիոնավոր տարիներ հետո, ապա բախտ է վիճակվում այս շրջանիս մարդկանց տեսնելու վերոնշյալ եզակի երևույթը:

Մասնավորապես, բախման հետևանքով առաջացած այդ ժայթքման ճառագայթումը մեզ է հասնում 1.8 հազար տարի անց միայն:
Ժայթքման այս ճառագայթումը հնարավոր է տեսնել Կարապի համաստեղության շրջանում: Ճառագայթումը բավական լուսավոր է լինելու, ինչն առանց խոչընդոտի հնարավոր է նկատել գիշերային երկնքում անգամ մի քանի օրերի ընթացքում:
Այս հաշվարկներն արել է աստղագետ Լարրի Մոլնարը, ով եկել է եզրակացության, թե սույն երևույթը հնարավոր կլինի տեսնել 2022 թվականին, սակայն կա հավանականություն, որ այս ճշգրտումը երկարաձգվի մի քանի տարով:
Եթե այս կանխատեսումները հաստատվեն, ապա Լարրի Մոլնարը կդառնա առաջին աստղագետը պատմության մեջ, ով կարողացել է գուշակել աստղերի բախումը՝ մինչ նրա լույսը կհասներ Երկրին: Նման հետազոտությունների հիմք աստղագետի համար հանդիսացել է 2008 թվականին գրանցված զուգահեռ աստղային բախման դեպքը:
Comments