Խաղ NASA-ի կողմից
- Game Over
- 30 нояб. 2019 г.
- 1 мин. чтения
Վերջերս NASA-ն թողարկեց մի խաղ Rocket Science Ride 2 Station վերնագրով, որը հանդիսանում է թռիչքային սիմուլյատոր: Նրանում խաղացողները կարող են հանդես գալ աստղագետների դերում: Խաղի վեբ-տարբերակը հասանելի է նաև տիեզերական գործակալության պաշտոնական կայքում: Իսկ մոբալ սարքավորումների համար նախատեսված տարբերակին կարող եք ծանոթանալ iPhone-ի առկայության դեպքում:

Խաղացողների առաջադրանքն այս խաղում կայանում է ուղեծիր հասնելը: Թռիչքի համար խաղն առաջարկում է օգտվել երկու տիեզերանավերից՝ Crew Dragon-ից, որն իրականում նախագծվել է SpaceX-ի կողմից և Starliner տիեզերանավից՝ ստեղծված Boeing ընկերության կողմից: Տիեզերանավն ընտրելուց հետո հարկավոր է հավաքել համապատասխան անձնակազմը: Իսկ հրթիռի հավաքման փորձն առանձին առաջադրանք է խաղացողների համար: Ի միջիայլոց շատ խաղացողներ այդ հատվածին հասնելով նշել են, թե խաղը սկսում է «կախել»:
Տիեզերանավի և մնացած բոլոր առաջադրաքնների կատարումից հետո հարկ կլինի ուղղության վերցնել դեպի Միջազգային Տիեզերական Կայան: Իսկ դրա համար հարկավոր կլինի ճշգրիտ ուղղություն վերցնել և չմոռանալ ճիշտ թիրախավորել ՄՏԿ-ին միանալու հարթակը:

Հեղինակները հատուկ նշում են, որ խաղն առաջնահերթ ունի ուսուցողական նպատակ և հնարավորինս իրական փորձել են ցույց տալ այն պրոցեսսը, որը տեղի է ունենում խաղից դուրս:
Comments