Subnautica խաղը ստեղծվել է Unknown Worlds Entertainmnet-ի կողմից 2014 թվականին: Այս խաղն իմ ձեռքում է հայտնվել Epic Games Store-ի անվճար խաղեր ծրագրի շրջանակներում: Ու ես մտածեցի, բեր փորձեմ: Փորձեցի ու չփոշմանեցի: Խաղի լավ ու վատ կողմերի մասին այս կարծիք-հոդվածում:
Մի քանի տող այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում այս խաղը պատկերավոր իմաստով: Subnautica-ն բաց աշխարհով մի պրոյեկտ է, որի գործողությունները տեղի են ունենում ստորջրյա հատվածում: Սա արդեն իսկ տարբերվող սեթթինգ է, որովհետև միշտ չէ, որ մենք կարող ենք տեսնել նմանատիպ պրոյեկտներ: Կարող ենք հետազոտել ցանկացած անկյուն, ցանկացած թուփ ու բուսականություն: Կարճ ասած, այս խաղի առաջին իսկ րոպեից սկսած և վերջացրած վերջին րոպեն մենք մեր տեսադաշտում ենք պահում օվկիանոսն ՝ իր տարատեսակ կենդանական ու բուսական աշխարհով հանդերձ: Բայց սա հետազոտում չէ միայն ու մենք գործ ունենք նաև ամբողջական սյուժեյի հետ:
Սյուժե
Իհարկե, այն ինչ հիմա սկսում եմ գրել, մեզ պարզ չի դառնում հենց խաղի առաջին իսկ հատվածից: Այն հետզհետե մեզ հասկանալի է դառնում խաղի անցմանը զուգահեռ բազմաթիվ հետաքրքիր գտածոների ու տեղեկությունների օգնությամբ: Գործողությունները տեղի են ունենում 22-րդ դարում: Մարդկությունն այս դարում կարողացել է մեծ ձեռքբերումների հասնել Տիեզերական ուսումանսիրություններում և կարողանում է հանգիստ ճանապարհորդություններ անել նրա սահմաններում: Նման ընկերություններից է «Ալթերրա»-ն, որը գիտական նպատակներից ելնելով, այն է՝ տեղակայել ֆազային սահմաններ արագ տեղաշարժի համար, մեկնարկում է իր ստեղծած «Ավրորա» տիեզերանավի ճանապարհորդությունը: Այս ծրագրից բացի, սույն տիեզերանավն ունի ևս մեկ լրացուցիչ առաջադրանք: 4546B մոլորակում հարկավոր է հետքեր գտնել 10 տարի առաջ անհետացած «Դեգազի» տիեզերանավից, որը պատկանում է մոնղոլական ընկերությանը և որն իր անձնակազմով անհետացել էր այս կողմերում, այդպես էլ հայտնի չլինելով թե ինչպես: Հենց այս հատվածի վրա էլ կանգ ենք առնում, քանի որ խաղը մեզ համար սկսվում է այստեղից: Խաղ մուտք գործելիս մենք տեսնում ենք հետևյալ պատկերը.
Մենք՝ տվյալ դեպքում խաղային կերպարս, վազում ենք ինչ-որ մի ուղղությամբ, շտապ կարգի բերում անվտանգության գոտիները և առանձնանում ենք տիեզերանավից: Տեսնում ենք, որ «Ավրորա» տիեզերանավը վթարված է ու այն լքում են բոլորը: Պարզվում է, 4546B մոլորակին հասնելով, տեղի է ունեցել աղետ ու անձնակազմը ստիպված լքում է նավը: Հաջորդիվ, առանձնացված կապսուլայի մեջ մենք հարված ենք ստանում մեր գլխին երկաթե ինչ-որ մասից, որն ազատ անկման տակ պարզապես բախվումէ մեր դեմքին: Այս հատվածն, ըստ իս, շատ կարևոր է, որովհետև դրանից հետո մենք ուշքի ենք գալիս օվկիանոսի մեջ տեղում՝ կապսուլայի մեջ, որից դուրս գալով տեսնում ենք վթարված «Ավրորա»-ն օվկիանոսում և հենց ինքը՝ բաց օվկիանոսը չորս կողմում: Ինչու է կարևոր այդ հատվածը, քանի որ մենք ոչ մի բանի տեղյակ չենք պարզապես, թե ինչ կատարվեց իրականում: Ու այդ հարվածը, որտեղ մենք պարզապես հարված ենք տեսնում, իրականում հեղինակների կողմից լավ արված քայլ է, այսինքն մենք կորցնում ենք մեր հիշողությունը ու հետագա արկածների ժամանակ, երբ գտնում ենք այս կամ այն տեղեկությունը վնասված մասերի մեջ, հետզհետե սկսում ենք հասկանալ, ով եք մենք, ինչու ենք այստեղ, ինչպես է ստացվել վթարը ու կարճ ասած այս գտածոներից հավաքում ենք մեր հիշողությունը:
Ի՞նչ է պետք հետագայում: Ամենա կարևորը դա ողջ մնալն է: Ու ողջ մնալ բառիս բուն իմաստով, քանի որ մենք չենք մահանում միայն այն դեպքում, եթե մեզ վրա հարձակվի ինչ-որ ջրային կենդանի: Եթե մենք սոված ենք, հարկավոր է ուտել, այլապես կմեռնենք: Եթե մենք ծարավ ենք, պետք է ջուր խմել, եթե չենք ուզում մեռնել: Եթե մեր առողջությունը վերջացավ, ավելորդ է ասել, որ կմեռնենք: Սկզբնական հատվածում իհարկե բարդ է, քանի որ ծանոթ չենք ոչ մի բանի, չգիտենք որտեղից սկսել, ուր գնալ, ու առհասարակ, ինչ է պահաջում խաղը մեզանից վթարից հետո: Այս հատվածը կարող է թվալ խաղի ամենա բարդ հատվածը: Այն մոտավորապես կարող է շարունակվել 1-2 ժամ, որից հետո խաղը ադապտացնում է մեզ իրեն և մենք էլ հարմարվում ենք խաղի թելադրած պահանջներին: Արդեն կարողանում ենք օգտակար ռեսուրսներ հավաքել, որը կապահովի թե ջրով և թե կերակրով: Այուհետև մեր առջև բացվում է նոր հորիզոններ: Կապսուլայում գտնվում է վթարված ռադիոհաղորդիչ: Այն վերականգնելուց հետո ստանում ենք ազդանշաններ մյուս կապսուլաներից, որոնք մեր նման առանձնացել էին «Ավրորա»-յից վթարի ժամաակ: Սկսում ենք հասկանալ, որ կարելի է հետազոտել դրանք, գտնել նոր տեղկություններ, հույս ունենալով հանդիպելու անձնակազմից ինչ-որ մարդկանց: Այս հետազոտումները, տարածքի ուսումնասիրությունները կարելի է համարել խաղի երկրորդ հատվածը: Եթե փորձենք այն ամբողջացնել, ապա կհասկանանք, որ այս մոլորակն ունի բավական հետաքրքիր պաշարներ: Բայց միաժամանակ հետազոտումները ցույց կտան, թե բանական արարծ այս մոլորակում չկա, ինչպես և հետք չկա մեր անձնակազմից ինչ-որ մեկին գտնելու: Որոշ դեպքերում անգամ հասկանում ենք, որ տեղեկություններ թողած այդ կապսուլայում գտնվող անդամներն չկան ընդմիշտ....
Խաղի երրորդ հատված: Սյուժեյի զարգացումները հասցնում են նրան և մենք իմանում ենք, որ իրականում այս մոլորակում են գտնվել այն մոնղոլական ընկերության տիեզերանավի անդամները և համապատասխան կոորդինատները տանում են մեզ մի կղզի: Նշեմ, որ դա կարող է տեղի ունենալ խաղի 10-15-րդ ժամերի ընթացքում: Իսկ մինչ այդ մեր հետազոտումները և ամբողջ խաղային ընթացքը տեղի էր ունեցել ջրի մեջ: Ու կղզի հասնելով կարելի է համարել, որ մենք ստանում ենք խաղային նոր մեխանիկա, տվյալ դեպքում ուսումանսիրել արդեն ոչ թե ջրային հատված, այլ ցամաք: Ու բացի այս ուսումանսիրությունները տարբերվում են նաև այս հատվածում: Մինչ այդ գտած մեր տեղեկությունները վերաբերվում էին միայն մեր իսկ գիտական հետազոտմանը, «Ավրորա» նավին: Իսկ ցամաքում գտնված տեղեկությունները տարբերվում են այնքանով, որ դրանք վկայակոչումներն են այն անձնակազմի, որոնք փրկվել էին «Դեգազի» նավի վթարից ու տաս տարի անցկացնելով այս մոլորակում, արդեն իսկ հասցրել են քիչ-շատ քաջատեղյալ լինել 4546B մոլորակի հետ: Հետևաբար, այս տեղեկություններ արդեն վերաբերվում են հենց այս մոլորակին: Նշեմ, որ այս անձանց միայն հետքերն ենք գտնում, անձամբ նրանց մենք չենք կարողանում կղզում նկատել, թեպետ հետագա ամբողջ խաղի ընթացքում կարելի է ասել հույս ունենք, որ գոնե նրանց կգտնենք այ մոլորակում: Եթե փորձեմ ամբողջացնել մեր ձեռքի տակ ունեցած այս տեղեկությունները, ապա ստացվում է հետևյալը, որ արդեն գիտենք տվյալներ սույն մոլորակի հետ կապված: Ունենք ուսումնասիրություններ այս մոլորակի բնական ու կենդանական ներկյացուցիչների մասին: Բայց մեր խնդիրն այդքանից հետո շարունակում է մնալ այն, որ փորձենք դուրս գալ սույն մոլորակից: Իսկ դրա համար մեզ ոչինչ չի մնում, քան շարունակել հետագա որոնումները ստորջրյա հատվածում: Այստեղ ես սփոյլեր եմ անելու, որքան էլ փորձեմ խուսափել դրանից: Հետագա գործողությունները զարգանում են անասելի մեծ հետաքրքրությամբ ու այդ մասից արդեն կարելի է ասել սկսվում է խաղի չորրորդ հատվածը: Այս հատվածները խաղում առկա չեն, սրանք ես եմ բաժանում մասերի, որպեսզի հասկանալի լինեն խաղի ընթացքը: Այն զուտ պայմանական նշանակություն ունի: Այսպես, մենք ստանում ենք մի հաղորդագրություն, որից իմանում ենք, որ իմանալով «Ավրորա»-ի վթարի մասին, մեզ օգնության է գալիս մեկ այլ տիեզերանավ ու հարկավոր է նրան դիմավորել համապատասխան կոորդինատում: Ուղևորվելով այնտեղ մենք կունենանք մեծ զարմանք, քանի որ մեր առջև կտեսնենք ոչ բնական ծագումնաբանության շինություն-կոմպլեքս: Իսկ որ ամենա կարևորն է, այս կոմպլեքսը հանկարծ սկսում է գործել ու օդում պայթեցնում է մեզ օգնության եկած տիեզերանավը: Ավելնորդ է ասել, թե ինչ տպավորություններ ու խուճապ կարող է տալ այդ հատվածը խաղացողին: Ավելնորդ է ասել, որ մենք նորից շարունակում ենք գերի մնալ այս մոլորակում, ինչպես նաև ավելնորդ է ասել, որ մենք այս մոլորակում ամենայն հավանականությամբ միայնակ չենք ու գոյություն ունի այլ ռասա, թեպետ դեռ մեզ անհայտ: Քանի որ այս հատվածից մեծ սփոյլերներ են գալիս ու չեմ անդրադառնա նրանց, կփորձեմ շրջանցել ու ընդհանրացնել սյուժեն, առանց այդ էլ բավական ծավալուն ստացվեց այստեղ սույն ենթահատվածը:
Այս մոլորակում այլ ռասաներ անցկացրել են հետազոտումներ, քանի որ տեղի է ունեցել մեծ հիվանդություն ու այս հիվանդության տարածվել է ամբողջ մոլորակով, մենք այդ թվում ևս վարակված ենք, ու վերոնշյալ ռասան կառուցել է մի քանի կոմպլեքսներ ուսումնասիրությունների համար: Հիվանդությունն այնքան վտանգավոր է, որ այս մոլորակ մուտք ու ելկ չկա ու հենց այդ պատճառով է, որ մենք ականատես եղանք տիեզերանավի կործանմանը: Մեր առջև ծառանում է մի քանի լուրջ խնդիրներ արդեն՝ գտնել համապատասխան դեղորայք, հետազոտել այս կոմպլեքսները, որպեսզի կարողանանք անջատել համակագը՝ մոլորակից հեռանալու համար, կառուցել տրանսպորտ, որը թույլ կտա լքել 4546B մոլորակը: Սյուժեն այսպիսին է ու հա, այն բավական երկար է, եթե հաշվի առնենք, որ խաղը ստեղծվել է անկախ ընկերության կողմից: Դե իսկ հետագա այդ ժամանակը հիմնականում կենտրոնանում է հետազոտումների, ուսումնասիրություններ վրա, բայց եթե հասնեք վերջ, ապա իսկապես զարմանալու բաներ կունենաք, թե որքան հետաքրքիր պատմություն են մեզ ներկայացնում հեղինակները:
4546B
Այսպես է կոչվում այն մոլորակը, որի վրա մենք գտնվում ենք: Այս մոլորակը բաժանվում է մի քանի հատվածների իր կենսաբանական նշանակությամբ և յուրաքանչյուր հատված ունի իրեն բնորոշ տեղանքը, բուսականությունը, կենդանական աշխարհի ներկայացուցիչները, ռեսուրսները: Տարբեր հատվածներ կարող են գտնվել տարբեր խորություններում, սկսած 5-10 մետր և մինչ անգամ 1700 մ խորություն: Նման խորություններին հասնելու համար հարկավոր է սպառազինվել անհրաժեշտ ամեն բանով՝ համապատասխան հագուստ, համապատասխան շնչառական համակարգեր և տրանսպորտներ: Այո, այս խաղում շատ մեծ տեսականիներ գոյություն ունեն ինպես բուսականության մեջ, այնպես էլ կենդանական աշխարհում: Ընդորում, իր մեծ տեսականիիցանկած, սրանք բավական տարատեսակ են ու նմանություններ չունեն: Կարելի է հանդիպել շատ գեղեցիկ տեսարանների, որոնք նաև նույնքան և վտանգավոր են, քանի որ կարող են հանդիսանակ ծովային գիշատիչների տարածքներ: Կարելի է տեսնել փոքր, մեծ, հսկա կենդանիների, որոնք նման չեն մեզ հայտնի կենդանական ներկայացուցիչներին ու կարելի է երկար նայել նրանց,, հետազոտել: Նույնքան հետաքրքիր է կարդալ այս կենդանիների ու բուսականույան մասին մեր՝ խաղում կատարած հետազոտումները: Ինձ համար սա առանձնակի մեծ ծավալի աշխատանք է եղել նախագծողների համար, խաղային աշխահը լցնել նման կարգի նյութրով, նկարագրություններով ու այլ տեղեկություններով, որոնք ունակ են իսպառ խաղացողին տեղափոել սույն մոլորակ ու պահել նրա մթնոլորտում, ինչպես մոլորակի, այնպես էլ խաղային:
Խաղային պրոցեսս
Որքան հարուստ է այս խաղն իր բազմատեսակ շրջապատով, այդքան հարուստ է իր հնարավորություններով էլ: Այս խաղում կարևոր է ամն բան բառիս բուն իմաստով Ես վստահ կարող եմ Ձեզ խորհուրդ տալ, որ եթե սկսելու եք խաղալ սա, ապա Ձեզ պատահած և ոչ մի բանի անտարբեր չլինեք: Խաղային պրոցեսսի հիմնական կետերը թերևս կանգ են առնում փրկության վրա, ողջ մնալու ձգտման վրա: Ու սրանից ելնելով մենք մշտապես ետք է ուշադրություն դարձնենք մեր կենսական նշանակության ցուցիչներին, որոնք չորսն են՝ ջրի պաշար, սնունդի պաշար, առողջության, որ նույնն է կյանքի սանղակ և իհարկե շնչառության ցուցիչ: Կարծում եմ, առաջին երեքի դեպքում ամեն բան պարզ է՝ հետևել, որպեսզի ծարավից չմահանա կերպարը, հետևել, որպեսզի սնունդի պակասից, քաղցիծ չմահանա մեր կերպարը, խուսափել հնարավոր վտանգներից, որպեսզի առողջությանը վնաս չհասնի, այլապես նորից կմահանանք: Դրանց պահպանման համար խաղը մեզ տալիս է անթիվ հնարավորություններ: Ինչ կապված է շնչառության հետ, այն ևս շատ կարևոր է, բայց նրան ուշադրություն պետք է դարձնել ջրում գտնվելու ժամանակ: Վրջինս թույլ է տալիս ուսումնասիրություններ կատարել ջրային հատվածներում: Այս համակարգը նույնպես մենք խաղի ընթացքում կարող ենք կատարելագործել, աելացնելով թթվածնի պաշարը: Որքան շատ, հետևաբար այնքան ավելի ծոր հատվածներ: Իսկ որքան խոր, այնքան ավելի շատ հետազոտումներ, իսկ որքան շատ հետազոտումներ, ապա այնքան ավելի շատ նորարարություններ խաղի անցման համար: Ճիշտ կնկատեք, եթե ասեք, թե այստեղ ամեն բան փոխկապակցված է: Ու դա հենց այդպես է: Խաղում անցկացրած ժամանակի մեծ մասը Ձեզանից կպահանջի կենտրոնանալ հետազոտումների վրա: իայն այդ եղանակով է հնարավոր առաջ ընթանալ ըստ սյուժեյի: Եթե Դուք անհամբեր մարդ եք, իմ կարծիքով այս խաղը Ձեզ դուր չի գա, քանի որ իսկապես հարկավոր է զինվել համբերությամբ, որովհետև շատ դեպքերում, թվում է, թե խաղում ես մոտ 2-3 ժամ, ու դա ահագին է, բայց իրականում դու այդ ժամանակում կարևոր ոչ մի բան չես կատարել, ընդամենը որոնել ես այս ու այն ատվածում ինչ-որ ռեսուրս, որպեզի այն դարձնես կարևոր մի բանի, գնացել ես այս ու այն կողմ ընդամենը: Իհարկե, կհամաձայնեմ, որ սա կարող է ձանձրալի թվալ: Ավելին, ինձ համար այս հանգամանք է, որ խաղը որոշակի առումներով զրկումէ կատարելությունից, ու այն կարող է խանգարել՝ կենտրոնանալ այն գաղափարի վրա, որը թուլ կտա հասկանալ խաղի իմաստը, սյուժեն: Բայց եթե համբերատար լինեք, խաղն ունակ է զարմացնելու:
Քանի որ անդրադարձանք բացասական կողմերին, ուրեմն շարունակենք յան: Անկախ խաղի հետաքրիքր պատմությունից և կամ հետազոտումներից, խաղում կան թերություններ: Դրանցից մեկն է նաև բագերը: Թեպետ ես խաղացել եմ խաղի վերջնական տարբերակը, միևնույն է, գոյություն ունեն բագեր, որոնք կտրականապես կարող են ազդել խաղային պրոցեսսի վրա: Առավել ևս, եթե ժամանակին չեք պահպանել այն: Այստեղ խաղի պահպանումը տեղ է ունենում ձեռքով: Ու եթե խաղացել եք մոտ 2 ժամ ու չեք որոշել այն պահպանել, բայց հանկարծ կրիտիկական բագի եք հանդիպում, ապա ստիպված կլինեք շուտ համակերպվել այն փաստի հետ, որ հարկավոր է նորից բացել վերջին պահպանված խաղը: Այդ կերպ պարզապես Ձեզ ավելի հեշտ կլինի չնեռվայնանալու համար: Օրինակ իմ դեպքում նման բագ էր, երբ տրանսպորտային միջոցը տեքսթուրաների ոչ ժամանակին հայտնվելու պատճառով պարզապես խրվեց ու մնաց տիեզերանավի բեկորներ մեջ: Տվյալ դեպքում հարկ չկար խաղը նորովի բացել, բայց այքնանով էր կրիտիկական այն, որ ստիպված պատրաստելու ես նոր տրանսպորտ, այն էլ, իր բոլոր կատարելագործումներով: Կասեք, հա ինչ կա որ: Իսկ արի տես, որ կա: Որովհետև համապատասխան ռեսուրսները գտնելու համար քեզանից կպահանջվի նորից բավականաչափ ժամանակ ու եթե քո ինվենտարում առկա չէ և ոչ մեկը, ապա քո թնկագին ժամանակը ստիպավ ես մոտ 2 ժամ տրամադրել հենց սրան: Իմ խաղի անցման տեսանյութերում ի միջիայլոց առկա է այդ հատվածը, որտեղ լռվում եմ տեքսթուրաների մեջ: Կամ մեկ այլ բագ՝ դու կարող ես հայտնվել իրական պորտալում: Հետաքրքիր է, որ այս խաղը մեզ արագ տեղաշարժի համար առաջարկում է օգտվել պոռտալներից ու նման բագերը, կարծես հենց իրական պոռտալ էլ լինեն, քանի որ հայտնվում ես նրաց մեջ ու վերջ, կարող ես «վայելել», թե որքան երկար ու անվերջ ճանապարհորդույթյան կարող ես ականատեսը դառնալ այս վիրտուալ սև անցքում: Չխառնեք հանկարծ խաղային այս պոռտալը բագային պոռտալի հետ:
Բագերից բացի որոշ անհասկանալի տրամաբանություն կարելի է նկատել հեղինակների որոշումներում: Ինպես նշնվեց, խաղային մեխանիկան բաղկացած է տարրերից, որոնցից է օրինակ տարբեր տեխնոլոգիաների ստեղծումը: Այս տեխնոլոգիաները և առհասարակ ցանկացած պատրաստման ենթակա միջոց դասավորված են համապատասխան աղյուսակներով ու պետք է նշեմ, որ այս եղանակով այն շատ պարզ ու հասկանալի է դարձնում խաղի ծանոթացումը, թույլ է տալիս արագ կոմղնորոշվել ու գտնել այն պարագայի պատրաստման եղանակը, որն ասենք ինչ-ինչ դժվարություններ էր առաջացրել: Բայց տարօրինակ է այն, որո որոշ հանգամանքներում այս դասավորվածությունը խանգարված է: Ու ես չեմ կարողացել հասկանալ, թե ինչու է դա այդպես: Օրինակ, մենք ունենք համապատասխան գործիքը, որը թույլ է տալիս պատրաստել լրացուցիչ տեխնոլոգիա, որը թույլ կտա մեր տրանսպորտին սուզվել ավելի խոր հատված: Բայց ահա նման երկրորդ տեխնոլոգիան, որն ավելի է հզորացնում խորասուզվելու հնարավորությունը, նույն այս գործիքով արդեն չենք կարող պատրաստել, թեպետ այն լրիվ մտնում է նույն այս ենթաբաժնի մեջ: Դրա համար մենք ստիպված ենք լինում օգտվել մյուս գարծիքից, որը նույնպես կարողանում է պատրաստել այս կարգի տեխնոլոգիաները, միայն թե կարող է գտնվել այլ վայրում, ասենք սուզանավի մեջ կամ տրանսպորտային բազայում: Ու սա այն դեպքում, եթե մենք կարողացել ենք պատրաստել նախ այս գործիքը: Հետևաբար հարց է առաջանում, թե ինչու լրացուցիչ վազել այս ու այն կողմ, եթե ես կարողանում եմ առաջին տեխնոլոգիան պատրաստել հենց տեղում, իսկ նույն այդ տեխնոլոգիայի կատարելագործման երկրորդ տարբերակի համար ստիպված եմ լինելու տեղափոխվել այս հատված:
Խաղային պրոցեսսի հիմնական մյուս կետը դա տարատեսակ բաների պատրաստումն է: Երբ հասնեք այս հատված, որը թույլ կտա արդեն բավականաչափ պարագաներ, բազաներ, տրանսպորտներ և այլ գործիքներ կառուցել, ապա կզարմանաք կրկին, թե որքան բան կարող է առաջարկել այս խաղը ու որքան բաներ են հաշվի առել հեղինակները, որոնք անգամ խաղում անցկացրած 20 ժամի դեպքում մենք ինքներս գլխի չէինք ընկնի, թե այս կամ այն պարագան պատրաստելով ինչքան օգուտ ստացանք վերջինիցս: Լուրջ եմ ասում, սա ամենա դրական հատվածներցի է: Գտնվելով օվկիանոսի մեջ, դու սկսում ես կառուցել քո բազան, որը դառնում է քո տունն այս մոլորակում: Դու կարողանում ես այն հարդարել տարբեր առարկաներով, լույսերով, սեղան աթոռներով, մահճակալով: Այն ամենով, ինչ մենք իրական կյանքում էլ օգտագործում ենք մեր առօրյաում ու դու ակամայից սկսում ես սիրել այս տունքը՝ քո բազան: Դառնում ես հոգատար նրա համար, որով հետև միայն նա կարող է քեզ անվտանգ պահել փորձություններից, միայն նա կարող է քեզ օգնել հետագա հետազոտումներում և այլն: Իսկ վերջում, երբ արդեն պատրաստվում ես լքել մոլորակն ու ամեն բան պատրաստ է դա անելու համար, սկսում ես փոքր ինչ կարոտած նայել այս բազային, որը դարձել էր քո հարազատ տունը և որտեղ դու ժամանակ էիր անցկացրել: Ես ասեցի, որ այս խաղում ամեն բան փոխկապակցված է:
Կարևոր է նաև տրանսպորտային միջոցները, որոնք էական առաջընթաց կապահովեն խաղի անցման համար ու առանց նրանց անհնար կլինի մուտք գործել ստորին հատվածներ՝ 1700 մ խորություն: րանսպորտային միջոցները երեքն են, եթե հաշվի չառնենք վերջինը՝ «Նեպտուն» հրթիռը, որի դեպքում փաստորեն ավարտում ենք խաղը՝ լքելով մոլորակը: Սա մեզ հասանելի է դառնում խաղի վերջնահատվածում, եթե կարողանանք կառուցել այն: Մյուս երեքը նախատեսված են ուսումնասիրությունների համար: Առաջինը մեզ հասանելի է դառնում խաղի սկզբնական հատվածում ու ամենա հարմար միջոցն է ուսումնասիրություների համար: Մյուս երկուսը կարելի է ասել հատուկ նշանակություն ունենք: Սուզանավի տեսքով լողացող բազ է, որը կարելի է վերածել նաև տան: Այս սուզանավին կարելի է կցել օրինակ երկորդ տրասպորտային միջոցը: Իսկ մյուսը ռոբոտանման տրանսպորտային միջոց է, որը բացի տեղափոխումից, ունակ է կատարել հատուկ գործողություններ, որոնք խիստ կարևոր են խաղի առաջընթացի համար: Պետք է նշեմ, որ բոլոր տրանսպորտային միջոցները գործի են ընկնում համապատասխան էներգիայի շնորհիվ ու հարկավոր է դրանց ուշադրություն դարձնել, հատկապես սուզանավի դեպքում, քանի որ այն բառիս բուն իմաստով էներգիա է խլում: Անգամ կարող է մնաք կես ճանապարհին շատ հանգիստ:
Ընդհանուր պատկեր
Subnautica խաղը կարելի է եզակի պրոյեկտներից համարել նախ նրա համար, որ այստեղ խաղային գործողությունների 90 տոկոսից ավելին տեղի է ունենում ջրային սեթթինգում: Ես նախկինումել եմ խաղացել նմանատիպ սեթթինգներով խաղեր, բայց դրանք բոլորն եղել են փոքր պրոյեկտներ, անգամ զուրկ լինելով սյուժեյից: Այս դեպքում նույնը չեմ կարող ասել Subnautica խաղի մասին: Բացի այն, որ այս խաղն ունի բավական հետաքրքիր սյուժե, այն կարող է խաղում անցկացրած 30 ժամերը դարձնել հետաքրքիր իր բազմազան, արտասովոր, գեղեցիկ, սարսափելի ու վտանգավոր լոկացիաներով ու տեղանքներով: Այս խաղը կարող է քեզ միաժամանակ տալ և գեղեցիկ պահեր, երբ հետազոտում ես ջրային սիրուն տեսարանները, կարող է տալ և սարսափելի զգացումներ, երբ հայտնվում ես ստորին հատվածներում, որտեղ ամեն բան մթության մեջ է ու որտեղ թեպետ չես տեսնում քո կողքով անցնող ինչ-որ հրեշին, բայց զգում ես, որ նա լինելու է վախենալու է և վտանգավոր, նամանավանդ, որ դու ես այդտեղ անծանոթը: Իհարկե, չպետք է մոռանալ նաև երաժշտության մասին նույնպես, որը նույնքան բազմապիսի է ու համապատասխան տեղանքներին, որքան այդ տեղանքներում գտնվող շրջակա բուսականությունն ու մնացած բոլորը: Անգամ այս երաժշտության մեկ նոտան ունակ է քեզ վախեցնել ու փոխել մինչ այդ եղած պայծառ տրամադրությունը դեպի մութը, դեպի անորոշը, ու ակամա մտածում ես, թե ահա ինչ-որ բան է քեզ սպասվում առաջիկա րոպեներին: Սկսում ես լարվել ու բոլորովին էլ պարտադիր չէ, որ այս լարվածության վերջին հարվածը դա վախը լինի, որովհետև, մինչ այդ լարվածության մեջ որոնում ու հետազոտում ես այս կամ այն անկյունը, հանկարծ կարող ես անսպասելի դուրս գալ մեկ այլ հատված, որտեղ այս լարվածությունը միանգամից անհետանում է ու քո առջև տեսնում ես պարզ, լուսավոր մի տեղանք: Subnautica-ն սիրում է այս եղանակով խաղալ մեզ հետ: Ինչ կարող եմ ասել ամփոփելով: Խաղն իսկապես շատ հետաքրիքր է: Շատ հետաքրքիր է հետազոտել այս աշխարհի ցանկացած անկյուն, որտեղ ամեն բան կարող է օգտակար լինել ու պետքական, անգամ պարտադիր որոշ դեպքերում: Ունի հետաքրքիր սյուժե, որի ամեն մի գաղտնիքը պարզելու համար փորփրում ես ամեն տեղեկություն, փորձում շուտ հանգուցալուծման հասցնել այս չափազանց անորոշ ու գրգռող պատմությունը: Միանշանակ խորհուրդ եմ տալիս փորձել այս խաղը, եթե հետաքրքված եք ջրային սեթթինգով պրոյեկտներով կամ սիրում եք գիտաֆանտաստիկան: Կամ էլ պարզապես սիրում եք խաղալ հետաքրքիր խաղեր, անկախ իր սեթթինգից ու ժանրից:
Վերջում ավելացնեմ, որ ցավոք սրտի խաղային բազում սքրինշոթերը, որոնք կատարել էի խաղի անցման ժամանակ, ջնջել էի, իմանալով, թե դրանք պահպանել էի: Այդ պատճառով նկարները կողմնակի են ու շատ քիչ: Կհանդիպենք խաղի հավելումն անցնելուց հետո:
Comments