top of page
Фото автораGame Over

Valiant Hearts. The Great War

Обновлено: 9 мар. 2019 г.

Խաղն այս ստեղծվել է ֆրանսիական հսկա Ubisoft-ի կողմից 2014 թվականին: Նախագծումը կատարել է ընկերության մասնաճյուղ հանդիսացող Ubisoft Montpelleir-ը: Ժանրի առումով քվեստ է: Խաղի գործողությունները և թեման պատերազմն է: Իսկ ավելի ստույգ՝ Առաջին Համաշխարհայինը: Խաղում մեր նպատակն է ընթանալ առաջ պատերազմի զարգացումներում, իսկ դրա համար հարկավոր է լուծել տարատեսակ գլուխկոտրուկներ, որոնց ֆրանսիացինեը հատկացրել են բավական ժամանակ ըստ իս, քանի որ մշակված են բավական հետաքրքիր լուծումներով ու տարբերվող մոտեցմամբ: Գլուխկոտրուկները հեշտ չեն: Կարելի է համարել միջին բարդության, որոնց ճիշտ լուծման համար հարկավոր կլինի մեծ ուշադրություն դետալներին և շրջակա առարկաներին, ճիշտ կողմնորոշում և տրամաբանական պատկերացում: Առավել ընդգրկուն այս թեմայի շուրջ կխոսեմ սյուժեյի ծանոթությունից հետո: Հնարավորինս կխուսափեմ սփոյլերներից:

Խաղային լոկացիաներից մեկը
Խաղային լոկացիաներից մեկը

Սյուժե

Գործողությունները և մեր մուտքը խաղ սկսվում է 1914 թվականից: Այն բանից հետո, երբ Համաշխարհայինը նոր է սկսվում: Սովորական գյուղական կյանք, սովորական ընտանիք իր սովորական ապրուստը վաստակելու միջոցով և հանկարծ այս սովորական խաղաղությունն ընդհատվում է ո՛չ սովորական հրամանով: Այն թե, պետք է կռվել թշնամու դեմ: Փոքրիկ մարզումներից հետո խաղային հերոսի հետ ամբողջապես մտնում ենք խաղի մթնոլորտի մեջ և ականատեսը դառնում պատերազմի հետ ասոցացվող ամեն բանի: Նախ նշեմ, որ խաղային պրոցեսը մենք վայելում ենք 2.5D-պլատֆորմերի ձևաչափով: Նշեմ նաև, որ պատերազմի հետագա ընթացքն ու առհասարակ խաղային անցումը մենք տեսնում ենք մի քանի կողմից: Այլ կերպ ասած այն խաղում ենք չորս տարբեր հերոսներով, ծանոթանում ենք չորս տարբեր մարդկանց կյանքերի հետ, որոնց բոլորին միավորում է պատերազմը և ոչ միայն: Օրինակ հերոսներից երկուսն ունեն բարեկամական կապեր:

Խաղի անցմանը զուգահեռ մենք տեսնում, զգում ենք այս չորս հերոսների ապրումները պատերազմի մեջ: Խաղը կարող է շրջադարձային կերպ փոխել իր ընթացքը, ներկայացնել տարբեր իրավիճակներ, որոնք առավել իմաստալից են դարձնում ու ավելի ճիշտ ես հասկանում այս հերոսների զգացումները, նրանց ապրումները, հույզերը և վճռական քայլերը:


Խաղի գլխավոր հակահերոսը՝ բարոն ֆոն Դորֆն է, ով ամեն կերպ փորձում է հաղթանակ տանել և ում համար ավելի լավ է մեռնել, քան թե պարտություն կրել, ինչը ցայտուն կերևա խաղի ժամանակ: Թեպետ որպես գործող, որպես մարդկային կերպար սա է խաղի հիմնական հակահերոսը, բայց բարդ չէ բոլորովին էլ հասկանալու համար, թե իրականում ինչն է այս խաղում այն բացասական կերպարը, որոնք սովորաբար լինում են հենց մարկային կերպարանքով: Այս խաղում այդ կերպարանքը ոչ մարդկային է: Ոչ մարդկային է ամեն տեսակ իմաստներով: Որովհետև Պատերազմում դու չես կարող տեսնել մարդկային և ոչ մի բան: Միայն ավերածություն, միայն սպանություն, միան մռայլություն, միայն թքած ունենալու նույնիսկ քո սեփական զինվորի վրա մտածողություն: Այս խաղի գլխավոր հակահերոսը դա հենց ինքն է՝ Պատերազմը:


Պատերազմը մարդուն դարձնում է այլ անձնավորություն - նման կերպ է արտահայտվում խաղի վերջում հերոսներից մեկը: Ու եթե սեփական մտքումդ փորձում ես ամեն բան վերլուծել, իսկապես հասկանում ես, որ դա այդպես էլ կա: Դա է Պատերազմի թելադրանքը, որից խուսափել եթե ոչ անհնար, ապա դժվար է չափազանց: Ու Պատերազմը այն եզակի երևույթն է, որտեղ երրորդ տարբերակ գոյություն ունենալ չի կարող: Այս ամենը արտացոլված է հենց այս խաղում: Խաղ, որը հասարակ խաղ չէ և չի ստեղծվել ժամանակ անցկացնելու և կամ խաղալ ավարտելու համար: Խաղն ունի հատուկ շեշտադրված նպատակ: Այն է, չմոռանալ և երբեմն հիշել տասնյակ հազարավոր այսպիսի չորս հերոսների, որոնք իրենց կամքից անկախ, իրենց հարազատներից ու սիրելիներից, իրենց ընտանիքներից ու հողից զրկված, պայքարում ու մարտընչում են սեփական կյանքով, որպեսզի վերջ տան այս չգիտես ինչից սկսված ամենա սարսափելի երևույթին՝ Պատերազմին: Պայքարում են իրականում ո՛չ հաղթանակի համար: Պայքարում են իրենց կյանքի համար և պայքարում են այն րոպեների համար, որը պետք է իրենց որպես ընծա տրվի Պատերազմից հետո, որպեսզի նորից հնարավորություն ունենան տեսնելու իրենց հարազատներին ու սիրելիներին: Տեսնելու և գրկախառնվելու, որն այդպես էլ հազարավոր մարդիկ չեն տեսնում ու զգում: Ու այս խաղը հենց նման մարդկանց հիշելու ու վերջիններիս համար աղոթելու համար է ստեղծվել: Որովհետև իսկապես, մենք ժամանակ չունենք այս մարդկանց մասին երբևէ մտածելու մեր կյանքի րոպեների ընթացքում: Ու սա բնական է, սա սովորական ընթացքն է մեր կյանքի: Բայց և գնահատականի արժանի է, որ ստեղծվում են խաղեր, որոնք հնարավորություն են տալիս մի պահ մտածել, խորհել ու հասկանալ այն չորս հերոսների մասին, ովքեր շատերիս կողմից արդեն մոռացված, բայց իրենց մտքում հույսի նշույլ պահած կյանք էին տալիս ընդամենը մեկ բանի համար՝ տեսնելու իրենց սիրելիների երջանկացած աչքերը...

Գործող հերոսներից երկուսը
Գործող հերոսներից երկուսը

Խաղային պրոցես

Խաղային պրոցեսի հիմնական թեքվածությունը կայանում է, ինչպես արդեն նշեցի վերևում, գլուխկոտրուկների լուծման մեջ: Խաղն ունի չորս գլուխ ու եթե առաջին գլուխներում այս գլուխկոտրուկները կթվային հասարակ, ապա նույնը չեմ կարող ասել վերջին գլխում: Հատկապես 4-րդում հանդիպեցի որոշակի բարդությունների, որոնք իմ կողմից զուտ անուշադրության արդյունք էին, ինչի պատճառով բավական երկար կարելի է մտածել, թե ինչ է հարկավոր՝ պատասխանը գտնելու համար, որպեսզի շարունակես անցումը: Ես սա իհարկե բացասական չեմ համարում ու բարդության մակարդակն իմ դեպքում որևէ ազդեցություն չի կարող ունենալ խաղի գնահատականի վրա: Շատ հետաքրքիր ու չափազանց կարևորություն կա հեղինակների՝ մեզ խաղը հյուրասիրելու մեջ: Խաղն ինքնին պատերազմն է ու ամեն բան կապված է պատերազմի հետ: Բայց հեղինակները մեզ թույլ չեն տալիս այս խաղում որևէ սպանություն կատարել ու մենք խաղի ընթացքում մեր ձեռքին որևէ զենք չունենք սկզբից մինչ վերջ: Այսինքն խոսք լինել չի կարող կրակելու մասին: Հնարավորինս այս կերպ հեղինակները մեզ փորձում են բացատրել, որ պատերազմը լավ բան չէ ու ամեն դժվարություն փորձեք լուծել ավելի խաղաղ եղանակով: Ու սա նույնպես բարդություն է մտցնում ,որովհետև երբ քո առաջ կանգնած է լինում հակառակորդը, դու չես կարող պարզապես կրակես նրան ու առաջ անցնես: Հարկավոր է այլ եղանակով մոտենալ այս ամենին, որոշ դեպքերում շրջանցելով, որոշ դեպքերում խորմանկորեն և այս ոճի մեջ առհասարակ: Բարդություն է նաև ան, որ խաղը բավական մոտեցված է իրականությանը: Եթե հակառակորդը նկատեց քեզ, ուրմեն վերջ՝ դու բռնված ես: Եթե հակառակորդը կրակեց քեզ, բավական է այդքանն էլ, որ խաղը սկսես նորից: Եթե հակառակորդի օդուժը կամ գնդացիրը գործի անցավ, ապա մոռացիր շաունակել առաջ գնալ, քանի որ դու(հերոսըխաղային) արդեն երկնքում ես գտնվում:


Խաղի ընթացքում մենք կարող ենք գտնել տարբեր պարագաներ, որոնք ամեն մեկը ինչ-որ պատմություն, նկարագրություն ունեն: Պարզաբանում են իրականում գոյություն եղած դեպքեր, իրավիճակներ, պատերազմական հիշողություններ և դրվագներ: Ավելի հասկանալի ու ճանաչողական են դարձնում ժամանակաշրջանի զարգացումները:

Գործող հերոս
Գործող հերոս

Թեպետ իր թեմայով խաղը տխուր է, մռայլությունն ավելի շատ է, բայց հեղինակները չեն մոռացել նաև հումորի զգացումները, որն իրական կյանքում էլ կա ամեն տեղ, պարզապես սիրում է մնալ անտեսանելի ու երևի թե հենց այդ պատճառով է, որ սովորաբար մենք փորձում ենք նկատել բացառապես գորշ երանգները:

Խաղը մեծ դրամա է: Չորս գլուխների ընթացքում, որը հնարավոր է անցնել միջինում մոտ 5-6 ժամվա, տեսնում ենք չափազանց շատ դրամատիկ պահեր, որոնք իրենց հզորությունը ուղղում են քեզ՝ ընտիր երաժշտական թեմաներով: Երաժշտությունն այս խաղում մշակված է նույնքան փայլուն, որքան խաղն ինքնին է: Հասկանալի է, որ ուրախ նոտաներ չեն հնչում այս խաղում, բայց և հասկանալի է, որ խաղն էլ ուրախ չէ: Այնքան ուրախ չէ, որ վերջում չեմ կարծի թե լինի մեկ մարդ, ով խաղալուց հետո չհուզվի և կամ լաց չլինի ծայրահեղ դեպքում: Ու բոլորովին էլ պարտադիր չէ որ քո աչքերից արցունքներ հոսեն: Որովհետև այս խաղը դիպչում է ավելի խոր հատվածի, քան մեր աչքեր են:




10/10

60 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все

Burn me Alive

Captain Spirit

Comments


bottom of page