Հանավանաբր կհիշենք Զակ Սնայդերի հայտնի «Պահապանները» ֆիլմը, որը նկարահանվել է Ալան Մուրի և Դէյվ Գիբբոնսի համանուն կոմիքսի հիման վրա:
Հետաքրքրություն ունեցա խաղալ նաև ֆիլմի պռիկվել հանդիսացող համակարգչային խաղը, որը թողարկվել էր 2009 թվականին: Խաղը բաժանված է երկու մասի՝ նույն անունը, սակայն «part»-երով: Առաջին մասը երկրորդից 3 էպիզոդ ավել է ընդորում:
Խաղալու համար մեզ առաջարկում են երկու կերպարների ընտրություն՝ Ռոռշախին և Գիշերային Բուն: Կախված կերպարների ընտրությունից, սյուժեն էական փոփոխությունների չի ենթարկվում: Փոփոխությունների չի ենթարկվում նաև խաղային պրոցեսը, բացի մի քանի դրվագներից: Հիմնական տարբերությունը կայանում է Նրանց հնարքների, ունակությունների մեջ:
Եթե Ռոռշախի դեպքում մեզ հնարավորություն է տրվում համեմատաբար արագ շարծվելու, հակառակորդի ձեռքից խլել պարագաները և դրանցով կռվել, ապա Գիշերային Բուն ընտրելով մերունակությունների մեջ կմտնի էլեկտրալիցքի պաշպանությունը, շեքներ բարձրանալը, սակայան համեմատաբար ավելի դանդաղ ենք շարժվում:
Երկու մասերում խաղի իրադարձությունները տեղի են ունենում 70-ականներին: Ըստ առաջին մասի սյուժեյի, բանտում տեղի ունեցած բունտից հետո այդտեղից փախնում է ոմն Անդեռբոսս անունով բանտարկյալ, ով համարվում է հասարակության համար վտանգավոր անձնավորություն: Ենթադրյալ վտանգները կանխելու համար մենք պետք է գտնենք նրան և վերադարձնենք բանտախուց:
Նշեմ, որ անկախ խաղային կերպարի ընտրությունից, միևնույն է ողջ խաղային պրոցեսը անցնելու ենք երկրորդ խաղային կերպարի հետ միասին, ինչը լրացուցիչ օգնություն է, առավել ևս հակառակորդների անընդմեջ հարձակումների դեմ: Խաղը հնարավոր է նաև կոոպերատիվ ռեժիմով անցնել:
Երկորդ մասի սյուժեյի համաձայն երկու ընկերները ստանձնում են Վիոլետ Գրին անունով աղջկա որոնման գործը, որ անհետ կորած է համարվում: Այս մասն ինչպես արդեն նշեցի երեք էպիզոդով կարճ է: Այնպես որ մեկ ժամը բավական է անցնելու համար:
Չնայած իր կարճ լինելուն, հենց այս մասում է բացատրվում, թե ինչու հետագայում երկու ընկերներն էլ չեն համագործակցում միմյանց հետ: Սփոյլեր չլինելու համար թողնում եմ, որ անցնեք խաղը և իմանաք ինքներդ:
Ընդհանուր առմամբ խաղը լուրջ պրոյեկտ համարել պետք չէ: Ավելին, իմ կարծիքով սա ոչ այնքան խաղից հաճույք ստանալն է, որքան կարող է հանդիսանալ որպես թե ֆիլմի իրադարձությունների սկզբանամաս: Կարծում եմ հենց այս պատճառով էլ հիմնականում թողարկվել է սույն խաղը: Խաղում նկատելի են ոչ շատ, բայց ամեն դեպքում թեթև ու չխանգարող բագեր: Հիմնական ձանձրությը այս խաղում անընդմեջ հակառակորդների բազմաքանակ ու միօրինակ հարձակումներն են: Եթե խաղի առաջին գոնե երկու էպիզոդներում կարող էիր քեզ լավ զգալ հնարքների հաջող կատարումից, որը մեզ այդ վայրկյաններին ցուցադրվում են այսպես ասած «կատ-սցենաների» տեսքով, ապա հետագա էպիզոդներում սա նույնպես ձանձրալի է դառնում, քանի որ թեկուզ կարճ, բայց րոպեյում մի քանի վայրկյանների այդ դրվագներն էլ հերիք են հոգնեցնելու համար: Միօրինակ է նաև լոկացիաները: Վազում ես այս սենյակից այն սենյակը, այս պատից այն պատը ու այդպես մինչև լոկացիայի ավարտը:
Հավանաբար պատկերը փոխվեր միայն այն ժամանակ, եթե խաղի անցումը լիներ կոոպերատիվ ռեժիմում: Չնայած չեմ կարծում, որ այդ ամենից հետո խաղային ձանձրալի պրոցեսը դրական լուրջ փոփոխություններ ունենար:
Խաղի դիզայնը թեպետև որոշ դրվագներում գեղեցիկ էր ստացված, ամեն դեպքում խաղը լուրջ ազդեցություն կարող է ունենալ կարծում եմ կոմիքսի իրական սիրահարների համար, ովքեր աչք կարող են փակել ամեն ինչի վրա, բավականանալով իրենց սիրած կերպարների առկայությամբ:
6/10
Commentaires