Ինչպես և խոստացել էր Microsoft-ը, ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերն անցկացվեց հերթական հեռարձակումը Xbox Inside-ից: Անակնկալներ չեղան, իսկ այն ինչ ցուցադրվեց հեռարձակման շրջանակներում, կարևորի տեսքով ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
Հեռարձակման մեկնարկը տվեց Ֆիլ Սփենսերը: Ի դեպ, այս ձևաչափով առաջին անգամն էր Xbox-ն անցկացնում իր խաղերի ներկայացումը հանրությանը:
Grounded
Առաջին խաղի անոնսը պատկանում էր Obsidian-ի կողմից ստեղծված Grounded խաղին: Նմանությամբ հիշեցնելով Fortnite-ին, գլխավոր հակառակորդների դերում առաջարկելով միջատների՝ սարդերին: Խաղը հնարավոր է անցնել նաև անհատապես, բայց խորհուրդ է տրվում մուլտիփլայերը կամ կոոպերատիվը: Խաղն առաջարկում է սթելս ոճ կամ էլ հակառակը՝ ակտիվ: Ինչպես է ստեղծվել այն, ներկայացվում է տեսանյութում:
Հասանելիությունը սպասվում է հուլիսի 28-ին՝ վաղաժամ հասանելիությամբ, Steam-ում և Xbox Game Pass-ում:
Gears Tactics
Խաղն ուղարկվել է տպագրվելու: Հասանելի կդառնա ապրիլի 28-ից: Խաղում առկա չէ միկրոտրանզակցիա: Հնարավոր է տարբեր տեսքեր օժտել կերպարներին: Գլխավոր հերոս Գեյբ Դիազը հանդիսանում է Gears 5-ի գլխավոր հերոսուհու հայրը: Հեղինակները առաջնահերթ խաղը ստեղծել են, հաշվի առնելով PC պլատֆորմայի հնարավորությունը:
Պահպանվել է սինեմատիկ մթնոլորտը, որոշ գործողություններ համարվում են էական՝ գեյմփլեյի առումով: Գլխավոր չարագործի կերպարում Ուկանն է, որը ստեղծել էր հսկա մուտանտներին: Սյուժետային առումով խաղային համաստեղությունը նոր մանրամասներ կվացահայտի:
Atomicrops
Խաղը հասանելի է դառնալու Xbox-ի համար մայիսի 28-ից: Այս պահին հասանելի է PC պլատֆորմայի համար՝ Epic Games Store-ում: Պրոյեկտը հանդիսանում է պոստապոկալիպտիկ roguelite` ֆերմերային սիմուլյատորի տարրերով:
The Last Campfire
No Man's Sky-ի հեղինակները ներկայացրեցին նոր խաղից առաջին գեյմփլեյը: Պրոյեկտի նախագծումն ընթանում էր մի քանի տարի շարունակ: Գլխավոր կերպար Էմբերը համր է, սակայն իրադարձությունների զարգացումն հասանելի դարձնելու համար կխոսի ֆոնային մեկնաբանը: Խաղն առաջարկում է լուծել բազմազան գլուխկոտրուկներ:
Ships of Fortune
Այս վերնագրով թարմացումը հանդիսանում է Sea of Thieves խաղի ապրիլ ամսվա լրացում որպես: Նոր թարմացման շրջանակներում հասանելի կդառնա մրցակցային ռեժիմ, հեղինակության նոր համակարգ, նոր էմոջիներ և կոսմետիկ պարագաներ: Steam-տարբերակում կգործի կրոսսփլեյի առկայություն Xbox-ի ու Microsoft Store-ի միջև:
Hotline Miami Collection
Խաղային սերիայի այս հավաքածուն ամբողջությամբ հասանելի է Xbox-ի համար:
Yakuza Kiwami
Այս խաղը նույնպես մոտ ապագայում հասանելի կդառնա Game Pass-ում՝ PC և Xbox One տարբերակներում:
Xbox Series X
Չնայած վաղ հայտարարվածի նման այլ մանրամասներ չհաղորդվեց նոր կոնսոլից, սակայն ընկերության գլխավոր ինժեները ևս մեկ անգամ հաստատեց հետևյալը.
Կոնսոլն ամենա արագ և ամենա հզորն է աշխարհում:
Ձայնային ապարատային արագացումը թույլ կտա ոչ միայն լսել հնչողությունը խաղում, այլ նաև կթուլացնի կենտրոնական պրոցեսսորի բեռնվածությունը:
Մեկնարկին հասանելի կլինեն «հազարավոր թայթլներ»:
SSD-ին կտրականապես կփոփոխի բաց աշխարհներով խաղերը, ինչպիսիքն են օրիանակ RDR 2-ը:
Կոնսոլի համար նախատեսված խաղերը հնարավոր կլինի պահպանել արտաքին կոշտ սկավառակներում: Բայց քանի որ արագությունը չի բավականացնի, ամեն դեպքում հարկ կլինի այն տեղափոխել SSD խաղը բացելուց առաջ: Հակառակ դեպքում հարկ կլինի կիրառել հիշողության ընդլայնման հնարավորությունը:
Xbox Game Pass
Սերվիսը համալրվում է նոր խաղերով.
Journey to the Savage Planet / կոնսոլ
Human Fall Flat - հավելում / կոնսոլ
Alvastia Chronicles / կոնսոլ
Football Manager 2020 / PC
Alvastia Chronicles / PC
Mistover / PC
Stranger Things: The Game / PC
Human Fall Flat - հավելում / PC
Ապրիլի 14-ից սերվիսը հասանելի կդառնա նաև Ճապոնիայում և Հարավային Կորեայում:
Comments