GDC կոնֆերանսի կազմակերպիչներն անցկացրել են հարցում ավելի քան 4 հազար գեյմնախագծողների միջև և պարզել մի քանի հետաքրքիր կետեր ընդհանուր գեյմոլորտի հետ կապված: Մասնավորապես PC պլատֆորման մնում է ամենա պահանջվածը, որի համար ստեղծվում են խաղեր: Ներկա պահին հարցվածներից 50%-ն իրենց խաղերը ստեղծում են այս պլատֆորմայի համար: Ընդորում թողարկված վերջին պրոյեկտները նույնպես հասանելի են դարձել այդ պլատֆորմայի համար: Կոնսոլների համար( նոր սերնդի ) ստեղծում են խաղեր հարցվածներից ընդամենը 10%-ը: Այս տոկոսայինից առանձին PS5-ի համար ստեղծում են խաղեր 11%-ը, իսկ Xbox Series X-ի համար՝ 9%-ը:
Էքսքլուզիվ խաղերի տոկոսայինը կազմում է 5%: Իսկ այն խաղերը, որոնք հասանելի են դառնալու երկու կոնսոլների համար էլ, հարցվածների արդյունքներով կազմում է 34% :
Կոնսոլների ներկա սերնդի համար առաջատար պլատֆորմա է շարունակում մնալ PlayStation-ը: PS4-ի համար նախագծվում է 25%, իսկ Xbox One-ի համար՝ 23% : Nintendo Switch-ի դեպքում այն կազմում է 17% : Այս պահին ամենա քիչ հետաքրքրություն ունեն հեղինակները դեպի Google Stadia ու Project xCloud ծառայություններին՝ 6% և 3% համապատասխանաբար:
Epic Games Store-ի երկարատև հաջողության վրա վստահ են հարցվածներից 40%-ը: 36%-ը պարզապես չի անտեսում դրա հավանականությունը, 18%-ը հարցվածներից դժվարացել են պատասխան տալ, իսկ 7%-ը համոզված է, որ թվային սերվիսը հաջողություն չի ունենա: Google Stadia-ի դեպքում վերջինիս հաջողությանը հավատում են հարցվածներից 11%-ը: Իսկ ահա անհաջողությանը՝ 33%-ը: 36%-ը չի բացառում հաջողության հասնելու հանգամանքը, իսկ 20%-ը դժվարացել է պատասխանել հարցին:
Չնայած Steam-ի դեպքում հաջողությանն ուղղված հարցում չի եղել, սակայն անդրադարձել են կոմիսսիոն տոկոսներին, որն այս թվային սերվիսում 30%-ի չափով է սահմանված: Հարցվածներից 6%-ը դա համարել է արդարացված, իսկ 25%-ը ոչ արդարացի, նշելով, որ ավելի լավ կլիներ կոմիսսիոն տոկոսը սահմանվեր 15՝ 30-ի փոխարեն:
54% հարցվածներից ցանկություն են հայտնել ստեղծել խաղային ինդուստրիայի պրոֆխորհուրդ: Սակայն կազմավորմանը հավատում են ընդամենը 23%-ը: Հարցվածներից 45%-ը շաբաթական աշխատում են 40 ժամ: Իսկ 90 ժամ և ավել աշխատում են հարցվածներից 1%-ը: Վերջում նաև աշխարհագրական տվյալներ: 55% գեյմնախագծողներ բնակվում են Հյուսիսային Ամերիկայում, 25%-ը՝ Եվրոպայում, 9%-ը՝ Ասիայում, 6%-ը՝ Հարավային Ամերիկայում և 2%-ը՝ Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում:
GDC-ն այս տարի տեղի է ունենալու մարտի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում: Անցկացման վայրն է Սան Ֆրանցիսկոն
Comments