top of page
Фото автораGame Over

Ի՞նչ սպասել ապագա RPG-ներից

Այս ժանրն առհասարակ ծնունդ է առել 2000-ականների կեսերին և ի սկզբանե առավել հայտնի էր CRPG անվանումով: Իհարկե սկզբնական հատվածում այս ժանրն այնքան էլ հագեցած չէր, որքան կուզենային տեսնել խաղացողները, հետզհետե միայն այն ունեցավ լուրջ փոփոխություններ, որոնք իրենց վիզուալ ու դինամիկ տեսքով սիրվեցին շատերի կողմից:

2012 թվականին հատկապես այս ժանրը գտնվում էր իր գագաթնակետում, հենց այս տարում դուրս եկան այնպիսի լուրջ խաղեր, որոնցից են օրինակ Divinity: Original Sin, Wasteland 2, Pillars of Eternity կամ Torment: Tides of Numenera-ն:

Ահավասիկ Rock, Paper, Shotgun պորտալի խմբագիր Սեմյուել Հորտին կարծում է, որ այս ժանրը ապագայում կմոռացվի, քանի որ գրեթե ամեն շաբաթ թողարկվում են այնպիսի հետաքրքիր խաղեր, որոնք շեղում են խաղացողին CRPG ժանրից, ուստի գեյմերներին դժվար է գտնել ավելորդ ժամաքանակ, անցկացնելու այդ ժանրի խաղերում: Իսկ մենք գիտենք, որ CRPG ժանրը իսկապես պահանջում է շատ ժամանակ: Այս մտահոգությամբ խմբագիրը հարցազրույց է ունեցել հայտնի դերային խաղեր ստեղծողների հետ ու փորձել հասկանալ, թե ինչ են կարծում անձամբ RPG-ականները:

Planescape: Torment և Torment: Tides of Numenera խաղերի սցենարիստ Կոլին ՄակԿոբը պատմել է, որ գեյմդիզայներները և ստուդիայի ղեկավարությունն այժմ ձգտում են նրան, որ RPG-ն հենվի դեպի էքշնը, այլ ոչ էքսպոզիցիան: Դերային խաղերն ապագայում պետք է զուրկ լինեն անհամեմատ շատ երկխոսություններից ու հստակ պատկերեն այն հարցազրույցները, որոնք առկա են այս ժանրի խաղերում: Այն խաղերում, որտեղ շատ ուշադրություն են հատկացնում տեքստերին, սցենարիստը կարծում է, որ դա անտեղի է:

InXile Entertainment-ի ղեկավար Բրայան Ֆարգոն կարծում է, որ Torment: Tides of Numenera խաղի վատ վաճառքը կախված է եղել հենց այդ հանգամանքից, երբ ստեղծողները շատ տեղ էին տվել տեքստային նկարագրություներին: Wasteland 2-ում այդ բալանսը պահվեց էքշնի և տեքստային նկարագրության միջև: Իսկ Wasteland 3-ում ամբողջությամբ շեշտը դնելու են մարտավարկան կետերի վրա, ինչպես օրինակ XCOM խաղում է: Բրայան Ֆարգոն նաև կարծում է, որ ապագայում RPG ժանրին հարիր կլինի նաև մուլտիփլեյերի առկայությունը: InXile-ն այս ուղղությամբ արդեն իսկ աշխատում է և Wasteland 3-ում հասանելի կլինի կոոպերատիվ ռեժիմ: Նախագծողների խոսքերով շատերը մտածում են, որ ապագայում ստեղծել սինգլփլեյերներ լինելու է շատ դժվար: Սակայն RPG խաղերի ստեղծողները չպետք է կենտրոնանան մուլտիփլեյերի վրա միայն, ինչի հետևանքով կարող է տուժել խաղի խորքային իմաստը:

Բրայան Ֆարգոն նաև համոզված է, որ ապագայում հնարավոր կլինի տեսնել ավելի շատ խաղեր փոփոխական գեյմփլեյով, օրինակ Divinity: Original Sin II խաղի ոգու նման: Ֆարգոյի կանխատեսումները կարող են իրենց արտացոլումներն ունենալ ստուդիայի կողմից ստեղծվող «գաղտնի խաղում»:

Pillars of Eternity խաղերի գեյմտնօրեն Ջոշ Սոյերը համաձայն է Ֆարգոյի հետ և գտնում է, որ ապագա RPG խաղերում ավելի շատ կօգտագործվեն ինտերակտիվ շրջապատը: Վերջինս նաև ենթադում է, որ այս ժանրի խաղերը շատ բան կարող են վերցնել այնպիսի խաղերից, ինչպիսին է օրինակ Hitman-ը: Այս խաղում հաշվարկված են շատ պլանավորված սկրիպտներ, որոնք իրենց դինամիկ մեխանիկայով փոխհամագործակցում են շրջապատի հետ: Սոյերը խոստովանում է, որ եթե սկսեր աշխատել Pillars-ի համաստեղության ինչ-որ մի խաղի վրա, ապա կփորձեր վերածել այն նմանատիպ գաղափարի:


Նման գաղափար է ցանկանում մշակել նաև Otherside Entertainment-ն իր Underworld Ascendant խաղում, որն անմիջական սիկվելն է Ultima Underworld-ի: Նախագծողների խոսքերով այդ խաղն իր մեջ համադրում է RPG-ի, immersive sim-ի և մասամբ կապակցված ավազային ֆիզիկայի էլեմենտներ, ունի բաց աշխարհ և առաջին դեմքից պատկեր: Խաղի պրոդյուսեր Քրիս Սիգելը հուսով է, որ իրենց խաղը կարող է ազդակ լինել այլ ստուդիաների համար ու ապագայում նմանատիպ պրոյեկտներ շատ կլինեն ինդուստրիայում: Սիգելը նաև մեծ հույսեր ունի, որ ապագայում կլինի այնպիսի արհեստական բանականություն, որը պատմություններ կստեղծի RPG-ի համար և իրական ժամանակում կհարմարեցնի խաղացողի որոշմանը: Նմանատիպ սյուժեյի կառուցապատման որոշ մաս կիրականացնի մարդը, իսկ համակարգիչը կկարողանա միավորել դա սյուժեյի հերթականությանը համապատասխան:

Սեմյուել Հորտին ամեն իր հարցազրույցից հետո համոզվել է, որ սպասել RPG ժանրի մոռացությանը ապագայում, պետք չէ: Քանի որ կարծիքները տարբեր են, բայց որ մահանում է այս ժանրը, ոչ ոք համակարծիք չէ խմբագրի հետ: Այդ թվում նաև մենք: Գեյմդիզայներ Էննի Վանդեռմիիրը գտնում է, որ CRPG ժանրը անկախ ամեն փոփոխությունից, կմնա կանգուն, եթե անգամ խաղային ինդուստրիայում տեղի ունենան լուրջ ցնցումներ:


Իսկ Larian խաղի գլխավոր սցենարիստ Յան Վան Դոսսելարը կանխատեսում է, որ դերային խաղերն ունենալու են փայլուն ապագա, եթե նախագծողները շարունակեն փորձարկել նոր գաղափարներ և հարմարեցվեն հարկավոր ժամանակի հետ:

Մարդիկ միշտ գնահատում են լավ պատմությունները: Քանի դեռ մենք ունակ ենք այդ պատմությունը կապել հետաքրքիր գեյմփլեյի հետ, որը կձգվի հարյուրավոր ժամեր, ուրեմն այլ տեղ գնալու պատճառ չենք ունենա:

Յան Վան Դոսսելար

Larian խաղի գլխավոր սցենարիստ


17 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все

Burn me Alive

Captain Spirit

Comments


bottom of page