Հավանաբար կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենային խաղալ ու միաժամանակ սովորեյին ծրագրավորում: Սրանից ելնելով զետեղում ենք մի քանի խաղեր, որոնք նախատեսված են հենց այս ուղղության համար: Դուք խաղում եք ու պատկերացում կազմում ծրագրավորման ոլորտի հետ:
Անվանումները պարունակում են խաղերի հղումները:
Այս հետաքրքիր ու միաժամանակ զվարճալի կայքում կարող եք հեշտությամբ սովորել մի քանի ծրագրային լեզուներ: Այստեղ ընտրությունը Ձերն է, թե որ ուղղությամբ եք ուզում խորացնել Ձեր գիտելիքները: Ընտրելով լեզուն, Ձեզ հարկավոր է լուծել իրական խնդիրներ, որոնք մեծ բավականություն կպատճառեն և կնպաստեն ուղեղի զարգացմանը: Ինչպես նաև կնպաստի հետագա գիտելիքների իմացությանը ծրագրավորման մեջ:
Այս խաղը համարվում է ծրագրավորում սովորելու լավագույն օնլայն խաղերից մեկը: Այստեղ հարկավոր է ամեն գնով փրկվել: Իսկ դրա համար հարկավոր է ոչ միայն պարզապես վազել կամ հավաքել ինչ-որ միավորներ և միաժամանակ կոտրել ստեղնաշարի ստեղները, այլ պետք է գրել JavaScript կոդ: Եթե բոլոր առաջադրանքերը ճիշտ գրվեն և աշխատի Ձեր գրած կոդը, նշանակում է դուք հաղթում եք:
Մեկ հետաքրքիր խաղ ևս: Մասնավորապես այս խաղը մեծ տարածում ունի արևմտյան երկրներում: Շատ դպրոցներում այս խաղը ներառված է դպրոցական ծրագրերի մեջ, որի միջոցով աշակերտներին սովորեցնում են ծրագրային հիմունքներ: Այս խաղի առավելությունը կայանում է նաև նրանում, որ կարող են խաղալ անգամ փոքր տարիքի երեխաները, որոնց համար զվարճալի է թե բանաններ հավաքելը և և թե ծրագրային կոդ գրելը:
Գեղեցիկ մի խաղ, որը լավ էմոցիաներ տալուց բացի կարող է լավ ճանապարհ դառնալ ծրագրային ոլորտ մուտք գործելու համար: Այս խաղի միջոցով հնարավոր է սովորել գրել JavaScipt կամ Python կոդ:
Կայքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այստեղ զետեղված են գոյություն ունեցող շատ ծրագրային լեզուներ: Այստեղ տրվում է մեծ ընտրության հնարավորություն թ՛ե խաղալու և թ՛ե կոդ գրելու համար: Խաղն անցնելու համար հարկավոր է գրել սեփական «Արհեստական ինտելլեկտը», ինչն իսկապես շատ հետաքրքիր է:
Զվարճալի, գունեղ ու հետաքրքիր մի խաղ, որի անվանումից էլ ենթադրելի է, որ խաղը կարող է սովորեցնել VIM տեխնոլոգիայի իմացությունը:
Պարունակում է հսկայական տարածք տարբեր ծրագրային լեզուներ ուսումասիրելու համար: Այս խաղի շնորհիվ հնարավոր է տեղեկացված լինել համակարգչային գիտությանը: Շատ ուսանողներ փորձարկել են այս կայքը և տվել են դրական կարծիքներ:
Առաջարկում ենք ևս մեկ խաղը, որը տարբերվում է մնացած բոլորից իր եռաչափ գրաֆիկայի շնորհիվ: Խաղը տալիս է ծրագրավորման հիմունքների պատկերացման հստակ գիտելիքներ:
Այս խաղը բրաուզերային չէ, այն հարկավոր է բեռնել և տեղակայել համակարգչում:
Comments