top of page
  • Фото автораGame Over

Կիբեռսպորտի ապագան

2018 թվականի օգոստոսի 7-ին Newzoo-ն հրապարակել էր տեղեկություն, որը կանխատեսում էր առաջիկա երեք տարիների ընթացքում կիբեռսպորտի պահանջարկն գեյմինդուստրիայում: Ըստ վերլուծաբանների, շուրջ 1.6 միլիարդ մարդ տեղյակ է այս բնագավառի գոյության մասին: Սպասվում է, որ թվաքանակը կավելանա առաջիկա տարիներին և մինչև 2021 թվականն այս ցուցանիշը կհասնի 2 միլիարդի: Այսինքն երկրագնդի մեկ քառորդ հատվածը տեղեկացված կլինի կիբեռսպորտի մասին: Հավելենք, որ վերջին հաշվարկները ցույց են տվել, որ այս պահին Երկի մոլորակում ապրում են 2 միլիարդ գեյմերներ:

Բնականար սա չի ենթադրում, թե բոլոր տեղեկացված մարդիկ դիտում են հանդիպումներ պրոֆեսիոնալ հարթակներում: 2018 թվականի վերջին տվյալների համաձայն կիբեռսպորտի մշտական լսարանը կազմում է 395 միլիոն մարդ: Ըստ կանխատեսումների 2021 թվականին այն կհասնի 580 միլիոն մարդու:

Վերլուծաբանները դիտորդներին բաժանում են երկու մասի: Պատահական դիտորդներ, ովքեր հետևում են կիբեռսպորտի անցուդարձին ամսվա կտրվածքով մեկ անգամ և ոչ ավել: Մյուս մասը, որոնց անվանում են էնտուզիաստներ, նույն այս ժամանակահատվածում հետևում են կիբեռսպորտին մեկ և ավելի անգամներ: 2018 թվականում առաջին մասի մարդկանց թվաքանակը կազմել է 192 միլիոն: 2015 թվականի համեմատությամբ այս ցուցանիշն երկու անգամ ավելացել է: Իսկ ահա 2018 թվականում կիբեռսպորտի հետևողների թիվը կազմել է 143 միլիոն, երբ 2015 թվականին այս թիվը եղել էր 145 միլիոն:

Չնայած որոշակի անկմանը, Newzoo-ն կանխորոշում է, որ 2021 թվականին կայանալիք League of Legends Աշխարհի Առաջնության եզրափակիչը շատերի ուշադրությանն է արժանանալու, քան ռեգբիի «Վեց ազգերի գավաթ» ամենամյա մրցաշրջանը: Հետաքրքիր է նաև վերլուծաբանների այն կարծիքը, ըստ որի սպասվում է, որ կիբեռմարզիկները կսկսեն հաճախակի երևալ գովազդային հոլովակներում, այն էլ այնպիսի ընկերությունների, ինչպիսին է օրինակ Nike-ը:


Սույն տվյալների հիման վրա վերլուծաբանները նաև կանխատեսում են, որ 2021 թվականի League of Legends ԱԱ-ն եզրափակչի դիտորդների կեսից ավելին կլինեն կիբեռսպորտի ոչ ակտիվ հետևողներ: Այս պահին ընդհանուր հետևողների 20%-ը նման կարգի մարդիկ են:

Մասնագետները գտնում են, որ առաջիկա երեք տարիների ընթացքում հեռուստատեսությամբ կհեռարձակվեն ոչ միայն մատչերը, այլև կլինեն հատուկ հաղորդումներ կիբեռսպորտի վերաբերյալ, այդ թվում փաստագրական ֆիլմեր կամ նախա-ետ-վերլուծական հաղորդումներ: Այս պահին նման հաղորդումները տարածում ունեն միայն համացանցում:


Newzoo-ն նաև վստահ է, որ մինչ 2021 թվականն աշխարհի տաս խոշոր մայրաքաղաքներ կունենան սեփական կիբեռսպորտային մարզադաշտերը:

Ի՞նչ եք կարծում, Երևանը կլին՞ի այս տասնյակում: (Լավատեսական :) )


39 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все

Burn me Alive

Captain Spirit

bottom of page