top of page

Մոբայլ գեյմփադ Honor-ից

  • Фото автора: Game Over
    Game Over
  • 21 авг. 2019 г.
  • 1 мин. чтения

Honor-ը ներկայացրել է մոբայլ սարքավորումների համար նախատեսված գեյմփադ, որն ունի շարժական լիցքավորման հնարավորություն: Լիցքավորման համար հարկավոր կլինի USB Type-C-ի միացումը, իսկ խաղերի դեպքում Bluetooth-միացումը:

Մարտկոցի ծավալը 400 մԱմպեր է: Ընկերությունը նշում է, թե այս որոշումը գալիս է նրանից, որպեսզի ակտիվ խաղային պրոցեսսի ժամանակ քիչ էներգիա վատնվի սմարթֆոնից:


Հետաքրքիր է, որ ընկերությունը չի նշել, թե ստույգ ինչ սմարթֆոնների համար է կիրառելի Honor GamePad-ը, սակայն դատելով արտաքին տեսքից, այն կարող է օգտագործվել տարբեր մոբայլ սարքավորումների մոտ: Անձամբ ընկերությունը հիմնվում է իր իսկ արտադրանքի՝ Honor 20 Pro-ի վրա: Թեպետ գեյմփադ-սարքավորումը վաճառքում է հայտնվելու այս տարվա ընթացքում, սակայն ստույգ օր, ինչպես նաև գին չի նշվում:


Բացի այս ընկերությունը տեղեկացրել է, թե պատրաստվում են ընդլայնել իրենց խաղային գործունեությունը: Այս պահին էլ ընկերությունը համագործակցում է տարբեր խաղային ստուդիաների հետ և մոտ ապագայում սեփական սմարթֆոններում տեղ կգտնեն հատուկ խաղեր: Honor-ը մասնակցություն կունենա նաև կիբեռսպորտային միջոցառումներին:


Comments


Գրանցվեք և առաջինը տեղյակ կլինեք նորություններին:

GameNews © 2023        

bottom of page