top of page
Фото автораGame Over

Ովքե՞ր են ինդի-նախագծողները

«Ինդի հրատարակիչներ» կամ որ նույնն է Անկախ ընկերություններ: Մի ենթահամակարգ, որի պահանջարկը գնալով զարգացում ունեցավ և այժմ էլ պահպանում է այս գաղափարի անհրաժեշտությունը: Անհատներ, ովքեր չուզեցան աշխատել այս կամ այն ընկերությունների ձեռքի տակ ու ստեղծեցին սեփականը՝ հիմք դնելով «ինդի-ինդուստրիայի» աճին:

Գործնական առումով մոտեցումը կայանում է հետևյալում, երբ Անկախ հրատարակիչները օգնության ձեռք են մեկնում նախագծողներին ֆինանսական հարցերով ու միաժամանակ զերծ մնում արտադրանքի վրա որևէ իրավասիություն ունենալուց:

2008 թվականին Vivendi ընկերությունը միավորվեց Activision Blizzard-ի հրատարակիչ հանդիսացող Activision-ի հետ, որի միաձուլման արդյունքն եղավ այն, որ Sierra հրատարակությունը, որը պատկանում էր Vivendi ընկերությանը, չեզոքացրեց մի քանի խաղերի թողարկումը՝ այդ թվում օրինակ Brutal Legend խաղինը:

Հետևանքում Double Fine-ում արագորեն սկսեցին որոնել նոր հրատարակչի, որի արդյուքնում կանգ առան EA-ի վրա ու ստորագրեցին նոր պայմանագիր: Իհարկե սա Activision-ում չընդունեցին ու խաղի ռելիզի հատկապես վերջին ամիսների ընթացքում ընկերությունը շեղվել էր դեպի դատական քաշքշուկները:

2009 թվականին ամեն դեպքում Brutal Legend խաղը թողարկվեց, սակայն նախագծողները դեռ երկար հիշելու բան ունեցան այս խաղի հետ կապված, երբ համագործակցում էին վերոնշյալ հրատարկչի հետ: Սա էլ սկիզբ հանդիսացավ, որ ընկերության գլխավորը՝ Շեյֆեր անունով անձնավորությունը հիմներ նոր հրատարակչատուն-ընկերություն, որը կոչվեց Double Fine Presents: Այս ընկերության վերջին աշխատանքներից կարող ենք մեջբերել Animal Crossing, Pokemon: Ooblets և Knights & Bikes խաղերը:


Առաջին ինդի-հրատարակիչներց են եղել Devolver Digital ընկերությունը: Նրանց հետ են կապված Hotline Miami, Shadow Warrior և Talos Principle խաղերը: Ընկերությունն օգնել է շատ նախագծողների հրատարակել իրենց աշխատանքները՝ առաջարկելով շատ ցածր տոկոսներ և ինետլեկտուալ սեփականության իրավունքի մեղմ ցուցիչներ:

Հետագայում հայտնվեցին նմանատիպ նոր կազմակերպություններ, որոնք ունեին նույն քաղաքականությունը: Հիշենք Annapurna Interactive-ին, որը հանդիսանում էր նույնանուն կինոընկերության ենթաբաժինը: Կամ հիշենք

Skybound ընկերությանը, ով հայտարարեց, թե կսկսի արտադրել նաև խաղեր:

Իհարկե այս բոլոր ընկերությունների աշխատելաոճերը որոշակիորեն տարբերվում էին, սակայն ընդհանուր գաղափաը նույնն էր: Թույլ էին տալիս նախագծողներին կենտրոնանալու իրենց աշխատանքների վրա, իսկ անձամբ զբաղվում էին ֆինանսական և ֆորմալ հարցերով:

Երբ Monument Valley ընկերության ներկայիս դիզայներ Կեն Վոնգը հիմնեց սեփական ստուդիան, համոզված էր, որ առանց հրատարակչի չի կարողանալու գործը գլուխ բերել: Մասնավորապես չէր բավականացնում այն գումարը, որի առկայության դեպքում կսկսվեր նախագծումը: Ու չնայած որ բնագավառի հսկա ընկերություններ առաջարկում էին համագործակցել, դիզայները փորձում էր զերծ մնալ ու հրաժարվում էր: Վերջապես կնքվում է պայմանագիր Annapurna ինդի-հրատարակչի հետ:

Ես մտածում էի, թե Նրանք կվերահսկեն մեր նախագծման պրոցեսը: Սակայն գործը ցույց տվեց, որ խաղը պատկանում էր միայն ու միայն մեզ, իսկ նրանք ընդամենը օգնելու էին թողարկել մեր խաղը:

Կեն Վոնգ


Փետրվար ամսին թողարկվեց Florence խաղը, որը հասանելի էր iOS և Android համակարգերի համար: Խաղի ստեղծման ընթացքում Annapurna-ն օգնել էր ֆինանսական հարցերով, բանակցություններ վարել Apple ընկերության հետ, ցուցադրություններին ներկայանալով և թրեյլերի սետղծմամբ: Խաղի ստեղծման ընթացքում այս հրատարակչությունը հրապարակեց նաև What Remains of Edith Finch և Gorogoa գլուխկոտրուկը:

Այսպիսով, հրատարակիչները հեշտացնում են նախագծողների գործը, սակայն շատ ստուդիաներ չեն շտապում պայմանագրեր կնքել վերջիններիս հետ:

Devolver Digital-ի համահիմանդիր Մայք Ուիլսոնի խոսքերով, վերջին ժամանակներս ինդի-հրատարակիչները ավելի շատ համագործակցում են, քան մրցակցում: Նրանք բացահայտ քննարկում են հարաբերությունները հրատարակիչների հետ, դրա համար էլ հրատարակիչները փորձում են հնարավորինս լավ վերաբերվել սոտւդիաների հետ:

Նրանք ձգտում են օգնել միմյանց և ցավում են մեկ մեկու հանդեպ: Երբ մենք նոր-նոր էինք սկսել գործունեությունը, չէինք տարբերում վատ պայմանագիրը լավից:

Մայք Ուիլսոն

Որոշ ինդի-հրատարակիչներ առաջարկում են ավելի ունիկալ պայմաններ:

Օրինակ Skybound Games-ը կենտրոնացած է մուլտիմեդիայի ոլորտում: Ստուդիայում կարող են թողարկել խաղ, ապա սրա մոտիվի հիման վրա ստեղծել կոմիքս կամ սերիալ: Ընկերության առաջին գործերից են The Long Dark-ը և Slime Rancher-ը: Չնայած այս երկու խաղերն էլ դուրս են եկել բավական վաղ, սակայն ստուդիան օգնում է նախագծողներին ֆրանշիզը զարգացնել գրքերով, կոմիքսներով, սերիալներով կամ ֆիլմերով:


Ասում են, թե պատմությունը հիշում է միայն նախագծողների և հրատարակիչների հակամարտությունները: Առաջինները մտածում են ստեղծել խաղ, իսկ հրատարակիչները մտածում են միայն փողի մասին:

Ու միայն հիմա է, որ ինդի-հրատարակիչների նոր ալքիը կոտրում է բոլոր այս մտածողության կարծրատիպերը: Այս ընկերությունները օգնում են նախագծողներին և ոչ թե ստիպում բավարարել սեփական ցանկությունները:


50 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все

Burn me Alive

Captain Spirit

Comments


bottom of page