2018 թվականին թողարկվեց սերիայի թվով տասնհինգերրորդ մասը: Այս պահի դրությմաբ վերջինը: Հեղինակներն էլի նույնն էին՝ DICE-ը նախագծել էր, իսկ հրատարակել էր EA ընկերությունը: Battlefield 1-ից հետո, որն իմ դուրը շատ եկել էր, թվում էր, թե հեղինակներն այլ ուղղություն կվերցնեն ու գործողությունները Համաշխարհայիններից կտեղափոխեն ինչ-որ այլ սեթթինգ, բայց բավարարվեցին ընդամենը նրանով, որ Առաջին Համաշխարհայինից անցան Երկրորդ Համաշխարհայինին: Եթե հաշվի առնենք Առաջին խաղի ունեցած հաջողությունը, ապա կարելի է և հասկանալ այդ որոշման կայացումը: Բայց, ի տարբերություն Առաջին խաղի՝ այս դեպքում համեմատաբար վատ արդյունք ստացվեց՝ ավելի քան 60% ֆիզիկական օրինակների անկմամբ: Սա, կրկնում եմ, համեմատած Առաջին՝ Battlefield 1 խաղի հետ, քանի որ 2018 թվականի նոյեմբեր ամսում խաղը զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը, որը վատ արդյունք չէ:
Ինչպես նշեցի, խաղային գործողությունները տեղի են ունենում Երկրորդ Համաշախարհայինի տարիներին: Մեզ ծանոթ ձևաչափով հեղինակները մեր դատին ու խաղալուն են հանձնում չորս խաղային պատմություններ՝ տարբեր ռազմաճակատներից, հակամարտող տարբեր կողմերի մասնակցությամբ, տարբերվող ու գեղեցիկ լոկացիաներով, պատմությանն անհայտ մնացած հետաքրքիր ու էմոցիոնալ իրադարձություններով և իհարկե խաղային տարբեր ոճերի մատուցմամբ(սթելս / բաց): Բնականաբար, ողջ նեկայացված այս խաղային պատմությունների հիմքում իրական գործողություններն են ընկած:
Խաղային մեխանիկան Առաջինից ոնչնչով չի տարբերվում: Կան որոշ բաներ, որոնք հեռացվել են այս խաղից կամ հակառակ ավելացվել են, բայց չնչին են ու անտեսանելի են շատերիս համար: Առհասարակ այս խաղը կարելի է համարել հենց Առաջինի ուղղակի շարունակություն, մեխանիկայի, գեմյփլեյի պարագան հաշվի առնելով, ինչու ոչ նաև ձևաչափն ինքնին: Կամ թեկուզ համարել DLC՝ նախատեսված Battlefield 1-ի համար:
Բայց անկախ այս ամենից, խաղը հոյակապ է: Հոյակապ է, քանի որ խաղի միջոցով ծանոթանում ենք իրադարձությունների, որոնք ժամանակին անդրադարձել են բոլորի վրա, դիպչել են բոլորին, ներքաշել է բոլորին այդ իրադարձությունների կիզակետում ու դարձել է Պատմություն: Հարկ չեմ գտնում հատ առ հատ անդրադառնամ յուրաքանչյուր խաղային պատմությանը, քանի որ բոլորն էլ իրենց մեջ պարունակելով ասելիք, իմաստ, էմոցիա, մեկ կամ մի քանի մարդկանց անհայտ կամ հայտնի ճակատագիր, էկրաններից աս դին մեզ է փոխանցում այն հուզումներն ու վճռականությունները, այն որոշումներն ու զղջումները, որոնք Համաշխարհային տարիներին ունեցել են իրական մարդիկ, ունեցել են խաղային կերպարները և ունենում ենք մենք՝ խաղալու ժամանակ: Խաղ, որը համարում եմ դրամա և որը նախորդ մասի նման անչափ հետաքրքիր է եղել ինձ համար խաղալ ու վայելել, հասկանալ ու մտորել և համոզվել ևս մի անգամ, որ մոլորակի ամենա տարօրինակ, ամենա կործանարար ու անհասկանալի արարածը մնում է մարդը՝ Մարդկությունը:
9.8 /10-ից
Comments